Բնությանը ներդաշնակ այս հարդարապնակները պատրաստված են բնական գործվածքներից և ամբողջովին ձեռագործ են: Հաճախորդի ընտրությանն ենք ներկայացնում հարդարապնակների երկու տարբերակ՝
- ինդիգո՝ կապույտ երկնքի երանգին համապատասխան և
- բնական մոխրագույն` հայաստանյան ժայռոտ լանդշաֆտների երանգին համապատասխան:
Օրիգամիի ոճով ծալովի դիզայնը թույլ է տալիս հարդարապնակում տեղավորել Նաիրիանի ձեր սիրելի խնամքի միջոցների փոքր տարբերակները: Երկու շրջանակները նախատեսցված են Նաիրիանի 30 մլ տարողությամբ խնամքի միջոցների համար, ինչպիսիք են Ձեռքի քսուքը կամ Հակակորյակային գելը, իսկ անջրաթափանց գրպանը նախատեսված է Փոքր օճառի համար։ «Կրոշե» տեխնիկայով պատրաստված ստորին գրպանիկում կտեղավորվեն Նաիրիանի Ձեռքի պինդ քսուքները, Շուրթերի բալզամը, Եղունգների և նրբամաշկի բալզամը, Նաիրիանի Գիշերային շիճուկի փոքր տարբերակը կամ ճամփորդության ժամանակ անհրաժեշտ այլ փոքր իրեր:
Ստացեք 10% զեղչ կոսմետիկ պայուսակ և ավելի քան երեք խնամքի միջոցներ գնելիս՝ օգտագործելով հատուկ պրոմո արժեկտրոն։ Այն ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել մեր խորհրդատուների հետ կայքի Live չաթի կամ սոցիալական ցանցերի մեր էջերի միջոցով (Facebook, Instagram):
Առաջարկվող խնամքի միջոցներ՝
Գնելով այս եզակի ձեռագործ աքսեսուարը՝ Դուք աջակցում եք հայ դիզայներների նոր սերնդին։ Հարդարապնակների վաճառքից ստացված շահույթը կուղղվի TUMO Studios անվճար կրթական ծրագրի զարգացմանը։
Կոսմետիկ պայուսակների յուրաքանչյուր օրինակ պատրաստվում է պատվերով և ամբողջապես ձեռագործ է: Արտադրանքի պատրաստ լինելուն պես մենք Ձեզ կտեղեկացնենք և կառաքենք Հայաստանի ցանկացած անկյուն ԱՆՎՃԱՐ։