ՄԻԱՑԵՔ
ՄԵՐ ԹԻՄԻՆ
Նաիրիանը փնտրում է էներգիայով լեցուն և նպատակասլաց
խորհրդատու-վաճառողների։
![r1028-8902419823032960899702861230167994663960576n-16921786739457.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/nairianbeauty/images/r1028-8902419823032960899702861230167994663960576n-16921786739457.webp?v=1692178964)
Հիմնադրվելով 2015 թվականին և մինչ օրս հանդիսանալով բնական և օրգանական խնամքի միջոցների առաջատարը Հայաստանում՝ Նաիրիանը մշակում և արտադրում է մաշկի խնամքի միջոցների լայն տեսականի կատարելապես բնական բաղադրաբույսերից, որոնք մշակվում են Արա լեռան ստորոտում գտնվող Նաիրիանի միջազգային կազմակերպությունների կողմից հավաստագրված դաշտերում:
Նաիրիանի մանրածախ խանութ-սրահները գործում են Հայաստանում՝ Երևանում և Գյումրիում, իսկ ապրանքատեսականին արտահանվում է ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, ԵՄ և Ռուսաստան:
Նաիրիանը փնտրում է էներգիայով լեցուն և նպատակասլաց
ԽՈՐՀՐԴԱՏՈՒ-ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ
Աշխատանքի ժամկետը՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
Քաղաք՝ Երևան
![r1041-consultant-mobile-16893209293911.png](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/nairianbeauty/images/r1041-consultant-mobile-16893209293911.webp?v=1692193440)
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
![3229-time-16921909986544.png](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/nairianbeauty/images/3229-time-16921909986544.webp)
ՃԿՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
![3232-insurance-16921909990023.png](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/nairianbeauty/images/3232-insurance-16921909990023.webp)
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
![3235-discount-16921917796728.png](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/nairianbeauty/images/3235-discount-16921917796728.webp)
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
![r1032-logo-trans-16921922143182.png](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/nairianbeauty/images/r1032-logo-trans-16921922143182.webp?v=1692192225)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ողջունել հաճախորդներին և մանրամասն տեղեկատվություն տրամադրել խնամքի միջոցների, իրենց հատկությունների և մաշկի խնամքի մասին մանրամասն տեղեկատվություն,
- իրականացնել վաճառք, հետևողական լինել հետվաճառքի գործընթացում, կյանքի կոչել վաճառքի բոլոր հնարավորությունները,
- աշխատել հաստատված KPI-ների և վաճառքի ցուցանիշներին համապատասխան,
- ստեղծել դրական և կայուն հարաբեություններ նոր և առկա հաճախորդների հետ,
- կատարել գույքագրում, դրամարկղի և մանրածախ վաճառքի հետ կապված այլ պարտականություններ,
- բացահայտել շուկայում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ,
- հետևել խանութ-սրահների սահմանված կարգին (մերչանդայզինգ, փորձարկիչների առկայություն, դասավորվածություն, մաքրություն, ջերմաստիճան և այլն),
- հավաքագրել հաճախորդների մասին տեղեկություն և ներբեռնել CRM համակարգում,
- պատրաստել անհրաժեշտ հաշվետվություններ և կատարել հեռախոսազանգեր,
- անհրաժեշտության դեպքում օգտագործել սոցիալական ցանցերի գործիքները և ստանալ ուղեցույց՝ հաճախորդների հետ հարաբերությունները պահպանելու և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար,
- մասնակցել առցանց և/կամ օֆլայն վերապատրաստումների և դասընթացների՝ նոր գիտելիքների և հմտությունների ձեռք բերման նպատակով։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- ուղիղ և խաչաձև վաճառքի ուժեղ հմտություններ,
- միջանձնային գերազանց հմտություններ, հաճախորդի կարիքների ընբռնում և բացահայտում,
- հայերենի և ռուսերենի լիարժեք տիրապետում, անգլերենի իմացության մակարդակը՝ միջին,
- ճնշման տակ աշխատելու կարողություն,
- համակարգչային ընդհանուր գիտելիքներ՝ MS Excel, CRM և այլ ծրագրեր,
- ինչպես մեծ թիմում, այնպես էլ միայնակ աշխատանքյին պարտականությունների գերազանց իրականացման ունակություն։
![1051-r1050-logo-trans-16921922143182.png](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/nairianbeauty/images/1051-r1050-logo-trans-16921922143182.png?v=1692265784)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը info@nairian.com էլ․ փոստի հասցեին։