Նաիրիանի դաշտերը և այգիները գտնվում են Արա լեռան լանջին բազմած ծաղկառատ Արագյուղում: Այստեղ է ստեղծվում մեր արտադրանքը՝ բույսերի մշակումից, եթերայուղի ստացումից, խնամքի միջոցների բանաձևերի մշակումից մինչև փաթեթավորում:
Մենք Նաիրիանում հավատարիմ ենք թափանցիկության քաղաքականությանը և գյուղատնտեսության կայուն զարգացման սկզբունքներին, այդ իսկ պատճառով մեծ սիրով հրավիրում ենք քեզ այցելել մեր արտադրամաս և պլանտացիաներ։
ԱՅՑԵԼԻՐ ՆԱԻՐԻԱՆ ԵՎ ՏԵՍ՝
- թե ինչպես են մշակվում բույսերն ու ծաղիկները՝ վերածվելով բնական կոսմետիկայի,
- շրջիր արտադրամասի շրջակայքում գտնվող մեր պարտեզում և մասնակցիր ծաղկաքաղի (Հունիս՝ վարդ, Հուլիս՝ լավանդա),
- ծանոթացիր եթերայուղերի թորման ընթացքին (և վայելիր բույրը),
- քո հարցերն ուղղիր Նաիրիանի մասնագետներին,
- վայելիր Նաիրիանի խոտաբույսերից (3 տեսակի խառնուրդներից) պատրաստված թեյաթուրմը և մեր աշխատակիցների կողմից հատուկ քեզ համար պատրաստված խնձորի չիրը մեր պարտեզի տաղավարում։
ՎԱՐԴԱՔԱՂ / ԾԱՂԿԱՔԱՂ
Մասնակցիր վարդաքաղի կամ ծաղկաքաղի հատուկ շրջայցին և անցկացրու անմոռանալի և ոգեղեն ժամանակ գեղատեսիլ Արագյուղում՝ օրդ հագեցնելով նորանոր հաճելի զգացողություններով։ Վարդաքաղը հնարավոր է կազմակերպել հունիս ամսին (մոտավորապես հունիսի 1-ից հունիսի 15-ը, իսկ ծաղկաքաղը՝ հունիսի վերջից մինչ հուլիսի վերջ):
Շրջայցի նախագրանցման համար սեղմիր
ստորև նշված կոճակը:
Մեր թիմը շուտով կապ կհաստատի՝ պայմանները ներկայացնելու և քեզ համար հարմար օր ամրագրելու համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել մեզ +374 11 200 300 հեռախոսահամարով կամ գրել info@nairian.com էլ. հասցեին։
Շրջայցերն անցկացվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Այցի տևողությունն է 2-2.5 ժամ։