ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս բացառիկ հավաքածուն ստեղծվել է երկու հայկական բրենդների՝ Նաիրիանի և Արարատ գարեջրի համագործակցության արդյունքում՝ միավորելով նրանց նվիրվածությունը մայր հողին, հավատարմությունը կայուն զարգացմանը և հետևողական ձգտումը բարձր որակին։
Հավաքածուի առանցքում գայլուկն է՝ գարեջրի արտադրության մեջ օգտագործվող բնական հումք, որն այս անգամ ծառայում է Ձեր մաշկի առողջությանն ու բնական գեղեցկությանը։
Արևայրուքից հետո մաշկի խնամքի հավաքածուն ներառում է․
Վերականգնող քսուք արևայրուքից հետո (100 մլ) | Զովացնող և խոնավացնող
Օգտակար հատկությունները
Արևի երկարատև ազդեցությունից հետո մաշկին անհրաժեշտ է ոչ միայն խոնավացում, այլ նաև խորը վերականգնում։ Մարմնի համար նախատեսված Վերականգնող քսուքը հիմնված է բնական բաղադրիչների վրա և նախատեսված է մաշկը արագ հանգստացնելու, թարմացնելու և վերականգնելու համար։ Գայլուկի էքստրակտը, կոկոսի յուղը և մենթոլը մեղմորեն սառեցնում են մաշկը, նվազեցնում գրգռվածությունն ու կարմրությունը՝ ապահովելով թարմության և հարմարավետության զգացողություն։ Քսուքի հագեցած բանաձևը խորը սնուցում է մաշկը, վերականգնում է նրա առաձգականությունն ու փափկությունը՝ վերադարձնելով մաշկի բնական փայլը։ Բաղադրության մեջ ընդգրկված հակաօքսիդանտները պաշտպանում են մաշկը ֆոտոծերացման նշաններից, իսկ կաթնաթթուն օգնում է պահպանել մաշկի pH հավասարակշռությունը։
Հիմնական բաղադրիչները
Գայլուկի էքստրակտ, Չիչխանի յուղ, Ածիկի յուղ,Կոկոսի յուղ, Գլիցերին, Պանթենոլ, Մենթոլ, Կաթնաթթու, Կայունացված վիտամին C, Վիտամին E։
Ցուցումներ
Առատորեն տարածեք Վերականգնող քսուքն արևից վնասված մաշկին։ Նուրբ շրջանաձև շարժումներով մերսեք, մինչև լիովին ներծծվի։ Օգտագործեք ամեն օր՝ մաշկը սառեցնելու, հանգստացնելու և խոնավացնելու համար։
Տոնավորող հեղուկ (100 մլ) | Հավասարակշռող և թարմացնող
Օգտակար հատկությունները
Ստեղծված լինելով որպես բնական և թեթև խնամքի միջոց արևայրուքից հետո՝ այս Տոնավորող հեղուկը համադրում է ֆերմենտացված բաղադրիչների և բուսական էքստրակտների ուժը։ Այն անմիջապես հանգստացնում, խոնավացնում և վերականգնում է մաշկը՝ պարգևելով թարմության և հարմարավետության զգացողություն։ Մաշկի բոլոր տեսակների համար նախատեսված այս Տոնավորող հեղուկը կատարյալ է թե՛ դեմքի, թե՛ մարմնի խնամքի համար՝ հատկապես արևոտ օրվա ավարտին։ Գայլուկի էքստրակտն ու ալլանտոինը արդյունավետորեն նվազեցնում են կարմրությունն ու գրգռվածությունը՝ դարձնելով մաշկը փափուկ և հարթ։ Ալոե վերայի հյութը, գլիցերինը և կաթնային աղը խորը խոնավացնում և օգնում են վերականգնել մաշկի խոնավության բնական բալանսը։ Մենթոլը ապահովում է թեթև սառնություն, իսկ առանց սպիրտի բանաձևը Տոնավորող հեղուկը դարձնում է կատարյալ ամենօրյա օգտագործման համար՝ նույնիսկ զգայուն մաշկի դեպքում։
Հիմնական բաղադրիչները
Գայլուկի Էքստրակտ, Ալոե Վերայի Հյութ, Գլիցերին, Նատրիումի Լակտատ, Բնական Մեղր, Ալլանտոին, Մենթոլ։
Ցուցումներ
Թեթև ցողեք Տոնավորող հեղուկը դեմքին և մարմնին՝ մաշկը թարմացնելու, հավասարակշռելու և զովացնելու համար։ Օգտագործել ամեն օր՝ առավոտյան, երեկոյան կամ օրվա ցանկացած պահին՝ թարմության ակնթարթային ալիք ստանալու համար։
Հիալուրոնաթթվով շիճուկ (15 մլ) | Խոնավացնող և սնուցող
Օգտակար հատկությունները
Հիալուրոնաթթվով այս թեթև շիճուկը մշակված է մաշկի նուրբ խնամքի համար։ Այն անմիջապես խոնավացնում, թարմացնում և խթանում է մաշկի վերականգնման գործընթացը։ Մաշկի բոլոր տեսակների համար հարմար այս շիճուկը հատկապես արդյունավետ է արևի ազդեցությունից առաջացած չորության, կարմրության և ձգվածության դեպքում։ Երիցուկի հիդրոզոլը և գայլուկի էքստրակտը հանգստացնում են գրգռված մաշկը և նվազեցնում են կարմրությունը։ Հիալուրոնային թթուն և գլիցերինն ապահովում են մաշկի խոնավությունը՝ վերականգնելով նրա առաձգականությունը։
Քինոայի էքստրակտը, որն ամինաթթուների հարուստ աղբյուր է, նպաստում է բջիջների վերարտադրմանը և ուժեղացնում է մաշկի պաշտպանական շերտը, իսկ բանաձևում ներառված մենթոլը պարգևում է թեթև սառացնող զգացողություն։ Շնորհիվ իր թեթև կառուցվածքի Շիճուկն արագ ներծծվում է և չի թողնում կպչունության զգացողություն՝ կատարյալ ամենօրյա օգտագործման համար, նույնիսկ ամենաշոգ եղանակին։
Հիմնական բաղադրիչները
Երիցուկի Հիդրոզոլ, Գայլուկի Էքստրակտ, Հիալուրոնային Թթու (նատրիումի հիալուրոնատ), Քինոայի Էքստրակտ, Գլիցերին, Մենթոլ։
Ցուցումներ
Տոնավորող հեղուկից հետո տարածեք Շիճուկի մի քանի կաթիլ դեմքին և պարանոցին՝ նրբորեն մերսելով մաշկը։ Օգտագործեք ամեն օր՝ մաշկի խոնավությունը և առաձգականությունը վերականգնելու համար։