Օգտակար հատկությունները
Այս թեթև մարմնի լոսյոնը համատեղում է սնուցող բուսական յուղերն ու մաշկի խնամքի արդյունավետ բաղադրիչները՝ ապահովելով երկարատև խոնավացում և փափկություն։ Քաղցր նուշի և կոկոսի յուղերը սնուցում են մաշկը, օգնում վերականգնել խոնավությունըև ամրապնդել մաշկի բնական պաշտպանիչ շերտը։ Բրնձի օսլան մաշկին հաղորդում է հարթություն և մետաքսե փափկություն, իսկ E վիտամինն ապահովում է հակաօքսիդանտային պաշտպանություն։ Քաղցր նարնջի, խորդենու և ուրցադաղձի եթերայուղերը հաղորդում են թարմացնող բուսական բույր՝ մաշկը դարձնելով փափուկ, հարթ և խնամված։
Բաղադրիչները
Aqua, Caprylic/Capric Triglyceride, Cocos Nucifera (Coconut) Oil, Prunus Amygdalus Dulcis (Sweet Almond) Oil, Glycerin, Oryza Sativa (Rice) Starch, Candelilla/Jojoba/Rice Bran Polyglyceryl-3 Esters, Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Sodium Stearoyl Lactylate, Phenoxyethanol, Citrus Aurantium Dulcis (Orange) Peel Oil, Tocopherol, Xanthan Gum, Pelargonium Graveolens (Geranium) Flower Oil, Ziziphora Clinopodioides Oil.
Շրջանաձև շարժումներով մերսելով՝ տարածել մաշկին։ Լավագույն արդյունքի համար օգտագործել ամեն օր՝ թեթևակի խոնավ մաշկին։
Պահպանումը
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: