Նաիրիանը մրցանակ ստացավ կոսմետիկայի Եվրոպական մրցույթում | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Նաիրիանը մրցանակ ստացավ կոսմետիկայի Եվրոպական մրցույթում
1 Օգոստոս, 2019

 

Նաիրիանը բրոնզե մեդալ ստացավ Մեծ Բրիտանիայի «FreeFrom Skincare Awards» կոսմետիկայի միջազգային մրցույթում, «Դեմքի խնամք» (leave on) անվանակարգում:

«FreeFrom Skincare Awards»-ը հիմնադրվել է՝ խրախուսելու եւ գնահատելու այն տեղական եւ միջազգային ընկերություններին, որոնց արտադրած մաշկի խնամքի միջոցները զերծ են ալերգեններից, քիմիական հավելումներից եւ հոտերից, որոնք հարուցում են մաշկի զգայունակություն, ալերգիաներ, եւ առնչվում են էթիկական, բնապահպանական եւ առողջապահական խնդիրների:

«Մենք շատ հպարտ ենք այս ձեռքբերումով: Նաիրիանի հակատարիքային Գիշերային շիճուկը իսկապես բացառիկ խնամքի միջոց է, թերեւս ամենասիրվածը մեր հաճախորդների շրջանում: Բաղադրիչների «աստղային» փնջի՝ հայտնի հայկական ծիրանի, լեռնային մասուրի եւ չիչխանի յուղերի շնորհիվ մաշկը երիտասարդացնող այս շիճուկն արտակարգ կերպով բարելավելում եւ սնուցում է մաշկը, եւ դեմքին հաղորդում է երիտասարդական փայլ: Ինչպես եւ մեր մյուս խնամքի միջոցները, այն զերծ է նավթային հիմքով նյութերից, արհեստական հոտերից եւ ներկերից, ավելին, այն ընդհանրապես չի պարունակում պահպանող նյութեր»-ասաց Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը:

Մրցույթի արդյունքները հայտնի են դարձել հուլիսի 30-ին: Դրան նախորդել է ժյուրիի ղեկավարած մեկամսյա փորձարարական շրջանը՝ չորս միջազգային փորձառու մասնագետների մասնակցությամբ, եւ ամփոփվել է մեկշաբաթյա փորձագիտական նիստերի ընթացքում:

Մրցույթի ամբողջական արդյունքներին կարելի է ծանոթանալ www.freefromskincareawards.co.uk կայքէջում:

 

***

«Free From Skincare Awards» մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2012-ին՝ խրախուսելու եւ գնահատելու այն ընկերություններին, որոնց արտադրած կոսմետիկան զերծ է ալերգեններից, քիմիական հավելումներից եւ հոտերից, որոնք հարուցում են մաշկի զգայունակություն, ալերգիաներ, եւ առնչվում են էթիկական, բնապահպանական եւ առողջապահական հարցերի:

«Free From Skincare Awards» եւ «Free From Food Awards» մրցանակները ստեղծել են տնօրեն Միշել Բերիդեյլ-Ջոնսոնը (Michelle Berriedale-Johnson) եւ հեղինակ Ալեքս Գազոլան, որը մասնագիտացած է ալերգիաների եւ «զերծ է» (free from) թեմաներով:

2020 թվականի մրցանակների հայտերը կընդունվեն գալիք հունվարից: 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: