Նաիրիանի դաշտերն ու լաբորատորիան գտնվում են Արա լեռան լանջին բազմած ծաղկառատ Արագյուղում: Այստեղ է ստեղծվում մեր արտադրանքը՝ բույսերի մշակումից, եթերայուղի ստացումից, կոսմետիկական բանաձեւերի մշակումից մինչեւ փաթեթավորում: Այցելեք մեզ, տեսեք, թե ինչպես են մշակվում դեղաբույսերն ու ծաղիկները՝ վերածվելով կատարելապես բնական կոսմետիկայի:
• Պտտվեք լաբորատորիայի շրջակայքում գտնվող մեր փորձարարական պարտեզում:
• Տեսեք եթերայուղերի թորման ընթացքը (եւ ըմբոշխնեք բույրը):
• Այցելեք լաբորատորիա եւ արտադրամաս, հանդիպեք մեր գիտաշխատողներին ու իմացեք, թե ինչպես են ստեղծվում Նաիրիանի կոսմետիկական բանաձեւերը:
• Վայելեք մի բաժակ թեյ, սուրճ կամ հյութ, ինչպես նաեւ համտեսեք տնական անուշահամ թխվածքներ մեր պարտեզի տաղավարում:
• Հնարավորություն ստացեք ձեռք բերելու Նաիրիանի տեսականին 10% զեղչով:
Փաթեթներ
3500/անձը, ներառում է թեյի հյուրասիրություն
6000/անձը, ներառում է լանչ
Մասնակիցների թիվը՝ սկսած 4 հոգուց
Ամրագրելու համար զանգահարեք 041 445 442 կամ գրեք visit@nairian.com
Մենք խոսում ենք հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Զբոսայցի տևողությունն է 2 ժամ։