Վերամշակման ծրագիր մեր հաճախորդների համար | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Վերամշակման ծրագիր մեր հաճախորդների համար

 

Տարաների վերամշակման ծրագրից մինչեւ Արագյուղի փորձարարական այգում ավանդական կոմպոստացումը՝ մենք անվերապահորեն նվիրված ենք բնապահպանական արժեքներին, եւ փորձում ենք անհրաժեշտ նախապայմաններ ստեղծել՝ համադրելու աշխատանքի արդյունավետությունն ու բնության հանդեպ մեր սերը:

Մեր վերամշակման ծրագրի շնորհիվ Դուք հնարավորություն ունեք մասնակցելու բնության մասին հոգածության մեր ամենօրյա աշխատանքին՝ տեսակավորելով և վերամշակման հանձնելով Նաիրիան ընկերության բնական կոսմետիկայի սրվակները։ Դրանք երկրորդ կյանք կստանան տնտեսական այլ ոլորտներում կիրառության նպատակով, միաժամանակ կապահովեն Ձեզ համար զեղչ տվյալ խնամքի միջոցի համար։

Նաիրիանի խնամքի միջոցների բոլոր տարաները ենթակա են վերամշակման։ Տարաները վերամշակման հանձնելիս հաճախորդներն օգտվում են հատուկ զեղչից:

25% մինչև 10.000 դր. արժողությամբ խնամքի միջոցների դեպքում

20% 10 000-20 000 դր. արժողությամբ խնամքի միջոցների դեպքում

10% 20 001 դր. եւ ավելի արժողությամբ խնամքի միջոցների դեպքում

Վերամշակման զեղչից օգտվելու համար հաճախորդներին խնդրում ենք տարան հանձնել մասերն առանձնացրած և մաքուր վիճակում։ Եթե տարան վնասվում կամ կոտրվում է բացելու ընթացքում, հոգ չէ, քանի որ վերամշակող կազմակերպությունը դրանից պատրաստելու է հումք։

Շնորհակալություն մեզ միանալու եւ ավելի մաքուր Հայաստան ստեղծելու համար:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: