Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Նաիրիանը Կանանց տոնին ընդառաջ թողարկեց դեմքի խնամքի երկու նոր միջոց՝ Միցելային վարդաջուր և Վարդափոշի-սկրաբ և հայտարարեց տոնական զեղչերի մասին 
1 Մարտ, 2018

Այսօր Աբովյան 26 հասցեում գտնվող Նաիրիան բուտիկում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ընկերությունը ներկայացրեց դեմքի խնամքի երկու նոր միջոց՝ Միցելային վարդաջուր և Վարդափոշի-սկրաբ։ Երկուսն էլ ստեղծված են հայկական լեռնահովիտներում աճող դամասկյան վարդի եթերային յուղի կիրառմամբ ու նախատեսված են մաշկի բոլոր տեսակների համար։

Հավատարիմ մնալով իր փիլիսոփայությանը՝ Նաիրիանն այս նոր բաղադրատոմսերում նույնպես օգտագործել է բացառապես բնական բաղադրիչներ։

«Այսօր թողարկում ենք շատ երկար սպասված երկու ապրանքատեսակ, ու մեզ համար առավել հաճելի է դրանք ներկայացնել Մարտի 8-ին ընդառաջ։ Ավելի քան 18 ամիս է տևել այս միջոցների թողարկման ընթացքը, դրանք պատրաստված են մեր լաբորատորիայի կողմից երկար ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում։ Վստահ ենք․ վարդի եթերայուղի անուշաբույր քնքշությունը, որը այս երկու միջոցների հիմնական բաղադրիչն է, իսկական գարուն ու ամենօրյա տոն կբերի ցանկացած կնոջ հարդարանքին», ասաց Նաիրիանի Մարքեթինգի գծով տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

Միցելային վարդաջուրը նրանց համար է, ովքեր գերադասում են դեմքը ջրով չլվանալ, ինչպես նաև փրկություն է դիմահարդարման պրոֆեսիոնալների համար․ այն հեշտությամբ մաքրում է շպարն ու աղտոտությունները՝ միաժամանակ խոնավացնելով ու խնամելով մաշկը: Միցելային վարդաջրում տեղ գտած վարդի եթերայուղի կաթիլները հարուստ են հակաօքսիդիչներով և պաշտպանում են մաշկը վաղահաս ծերացումից: Մեկ այլ կարեւոր բաղադրիչ՝ բուսական գլիցերինը, կխոնավացնի ու փափկության զգացողություն կհաղորդի մաշկին:

Վարդափոշի-սկրաբը կդառնա յուրաքանչյուրի շողացող մաշկի գաղտնիքը: Վարդի թերթիկների, կռատուկի արմատների ու բրնձի փոշին մեղմորեն կհեռացնեն մաշկի մահացած բջիջները, կարմիր կավը կվերացնի փոշու եւ շպարի մնացորդները, իսկ թայլանդական ռեհանը փայլ կհաղորդի մաշկին: Հարթ եւ գեղեցիկ մաշկը վերագտնելու համար Վարդափոշի-սկրաբը կարելի է համադրել մաքրող քսուքի կամ բուսական յուղի հետ։

Նաիրիանի բուտիկում դիմահարդարի կողմից հյուրերին ցուցադրվեցին դեմքի ամենօրյա խնամքի բոլոր փուլերը Նաիրիանի խնամքի միջոցներով՝ ներառյալ նոր թողարկված Միցելային վարդաջուրը, խոնավացնող քսուքը, աչքի շուրջ մաշկի քսուքն ու գունակարգավորող՝ CC քսուքը։

Այսօր նաև մեկնարկեցին Նաիրիանի տոնական զեղչերը․ գնելով մեկ ապրանք՝ հաճախորդները կստանան 10, երկուսի դեպքում՝ 20, իսկ երեք և ավելի ապրանք գնելու դեպքում՝ 30% զեղչ։ Նոր խնամքի միջոցներն արդեն ներկայացված են Աբովյան 26 հասցեում գտնվող Նաիրիան բուտիկում, և շուտով հասանելի կլինեն նաև գործընկեր սրահներում։ Միցելային վարդաջուրը թողարկվել է 200մլ. վերօգտագործելի տարաներում և վաճառվում է 11,100 դրամով, իսկ Վարդափոշի-սկրաբը՝ 40գր. վերօգտագործելի տարաներում և վաճառվում է 4,400 դրամով։ Խնամքի միջոցները չեն պարունակում պարաբեններ, սուլֆատներ, ֆորմալդեհիդի դոնորներ և նանոմասնիկներ, ինչպես նաև զերծ են արհեստական բույրերից ու ներկերից:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: