Ողջունեք արեվին. Նաիրիանը թողարկեց առաջին հայկական արեվապաշտպան քսուքները | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ողջունեք արեվին. Նաիրիանը թողարկեց առաջին հայկական արեվապաշտպան քսուքները
14 Հունիս, 2019

Նաիրիանը թողարկեց ուլտրամանուշակագույն A եւ B ճառագայթների լայն սպեկտրին դիմակայող արեւապաշտպան քսուքներ․  առաջին կատարելապես բնական հայկական արեւապաշտպան քսուքները՝ SPF 30 եւ SPF 45 գործակիցներով, արդեն վաճառքում են։ 

Գոյություն ունեն մաշկի՝ արեւից պաշտպանության տարբեր եղանակներ։ Մինչ ավոբենզոն եւ օքսիբենզոն բաղադրիչներ պարունակող քիմիական  արեւապաշտպանիչները կարող են գրգռել մաշկը, Նաիրիանը նախընտրում է հավատարիմ մնալ հանքային, կենսաքայքայվող բաղադրիչներին, և որպես արևապաշտպան բաղադրիչ կիրառում է  տիտանի երկօքսիդ եւ ցինկի օքսիդ: Հարկ է նշել, որ քիմիական արևապաշտպան բաղադրիչներով քսուքները ծովային հանգստավայրերում աստիճանաբար արգելվում են, քանի որ վերջիններս անդառնալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին։  

«Մեր քսուքների փորձարկումները սկսվել են Արագյուղի մեր լաբորատորիայում եւ շարունակվել Մոսկվայում․ արդյունքում մենք համալրեցինք «Նաիրիան»-ի խնամքի միջոցների շարքը ևս 2 նոր գրագետ բանաձևով՝ Արևապաշտպան քսուք SPF 30 և Արևապաշտպան քսուք SPF 45: Իսկ այս երկուսի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ SPF 45-ի մեջ նաև կիրառել ենք տիտանի երկօքսիդ, որն է՛լ ավելի մեծ ֆիլտր է դառնում արևի ճառագայթների դեմ։ Այս արեւապաշտպան քսուքներն օգտակար են այն իմաստով, արդյունավետ են կիրառման առաջին իսկ վայրկյանից: Քիմիական արեւապաշտպանիչները սկսում են մաշկը պաշտպանել կիրառումից միայն 15-20 րոպե անց»,-ասաց Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը։ 

SPF 30 արեւապաշտպան քսուքը սնուցում է մաշկը, այն թեթեւ է նստում մաշկին, միաժամանակ պաշտպանում եւ խոնավացնում է այն։ Ցինկի օքսիդը դիմակայում է լայն սպեկտրի ուլտրամանուշակագույն A եւ B ճառագայթներին, անվնաս է ոչ միայն մաշկի, այլ նաև շրջակա միջավայրի համար։ Այն նաև ունի հանգստացնող հատկություններ։ Բանաձեւում հավելված են նարդոսի եթերայուղ եւ ծիրանի յուղ, նաեւ հիալուրոնային թթու և մետաքսի սպիտակուցներ, որոնք մաշկը պահում են թարմ ու երիտասարդ։

SPF 45 արեւապաշտպան քսուքը լիարժեք պաշտպանություն է տրամադրում արեւի ուլտրամանուշակագույն A եւ B ճառագայթներից։ Ցինկի օքսիդը եւ տիտանի երկօքսիդը կանխում են արեւայրուքը եւ մաշկի վաղաժամ ծերացումը։ Այս հակատարիքային բանաձեւը նաև սնուցում է մաշկը ծիրանի եւ ժոժոբայի յուղերի շնորհիվ, որոնք հարուստ են խոնավացնող ու հակաօքսիդիչ բաղադրիչներով։ Հիալուրոնային թթուն և մետաքսի սպիտակուցները մաշկը պահում են թարմ ու երիտասարդ, իսկ նարդոսի կաթիլները հանգստություն են բերում մաշկին ու մտքին։

«Արեւի տակ լինելն անվտանգ չէ ուլտրամանուշակագույն A եւ B տեսակի ճառագայթների վնասակարության պատճառով: B ճառագայթների ազդեցությունն առաջացնում է ցավոտ արեւայրուք, իսկ A ճառագայթների երկարատեւ ազդեցությունը՝ մաշկի վաղաժամ ծերացում, անգամ մաշկի քաղցկեղ։ Մեր հաճախորդների եւ ընդհանրապես Հայաստանի արեւին դիմակայող կանանց, տղամարդկանց ու երեխաների համար բնական արեւապաշտպան քսուքը լավագույն նվերն է»,- հավելեց Անահիտ Մարկոսյանը։ 

Այս քսուքները, ինչպես եւ Նաիրիանի ողջ տեսականին, անցել են մաշկաբանական փորձարկում, չեն պարունակում պարաբեններ, հանքային յուղ, սիլիկոններ, օքսիբենզոն, օկտինոքսատ, նանո-մասնիկներ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: Քսուքներում օգտագործված են միայն բնական և կենսաքայքայվող բաղադրիչներ։

 




 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: