Նաիրիանի նոր թողարկված մանրէասպան քսուքը՝ նվեր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եվ Շուշիի շրջանային բուժ․ միավորման բուժաշխատողներին | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Նաիրիանի նոր թողարկված մանրէասպան քսուքը՝ նվեր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եվ Շուշիի շրջանային բուժ․ միավորման բուժաշխատողներին
1 Մայիս, 2020

Աշխարհի համար արտառոց այս օրերին Նաիրիան բնական կոսմետիկա արտադրող ընկերության գիտական թիմը՝ արագ արձագանքելով իրավիճակին, ձեռնամուխ եղավ հատուկ պաշտպանիչ բանաձեւի մշակմանը, եւ այսօր արդեն հաճախորդներին ներկայացրեց ձեռքի մանրէասպան պինդ քսուքը:

Այս պինդ քսուքը կիրառելի է ցանկացած վայրում, փոքր է ու հեշտ է պահել պայուսակում կամ գրպանում: Ձեռքերին շփվելիս այն հալվում է՝ վերածվելով հրաշալի խոնավացնող եւ հակամանրէական քսուքի: Կոկոսի յուղը եւ շի ծառի յուղը մաշկին են փոխանցում հանգստացնող եւ խոնավացնող սնուցիչների բացառիկ խառնուրդը: Հակաբորբոքիչ եւ մանրէասպան եթերայուղերը եւ բուսական խառնուրդները հավելյալ պաշտպանություն են ապահովում մանրէների դեմ եւ բուժում բորբոքված մաշկը: Այն համապատասխանում է չոր, վնասված, ճաքճքված մաշկ ունեցողների համար։ Բանաձևում ջրի իսպառ բացակայության շնորհիվ հատկապես արդյունավետ է աշխատում այն ժամանակ, երբ ջրային էմուլսիայով քսուքները դադարում են արդյունավետ լինել։

Նաիրիանը սկզբունքային որոշում կայացրեց, որ կատարելապես բնական այս քսուքի առաջին հասցեատերերը բուժաշխատողներն են՝ որպես շնորհակալություն այն մարդկանց, որոնք հոգ են տանում բոլորիս համար։ Ավելի քան 360 Ձեռքի պինդ քսուք այսօր իրենց հասցեատերերին կգտնեն «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում և Շուշիի շրջանային բուժ․ միավորումում։  

«Նաիրիանի ստեղծման ակունքում Հայաստանն է, եւ որպես հայկական արտադրող՝ մենք փորձեցինք անել մեր համեստ ներդրումը ու մեր փոքրիկ ու անկածանքով լի շնորհակալությունն ենք փոխանցում բժիշկներին ու բուժաշխատողներին: Մանրէասպան քսուքի բանաձեւում բնական բաղադրիչներ ու եթերայուղեր են, որոնք կհանգստացնեն հաճախակի լվանալուց, սպիրտով մշակելուց ու անդադար ձեռնոցներ կրելուց վնասված ձեռքի մաշկը եւ կբուժեն այն: Մեր հերոս բժիշկներն իրենք կարիք ունեն հոգատարության: Ինչ խոսք, այս հակաբակտերիալ քսուքը, ալկոգելի հետ միասին խորհուրդ կտանք յուրաքանչյուրին, ով իր գործի բերումով տնից դուրս է գալիս արտակարգ իրավիճակի օրերին»,-ասաց Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը:

Նաիրիանի Շուրթերի բալզամը, նարդոսի եւ կիտրոնախոտի բնական դեզոդորանտները եւս օժտված են մանրէասպան հատկություններով եւ խորհուրդ են տրվում որպես առաջնային օգտագործման խնամքի միջոցներ:

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: