Մարմնի սկրաբ վարդի | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մարմնի սկրաբ վարդի
Մաշկի բոլոր տեսակների համար
Առույգացնող եւ փափկացնող
ՄԱՐՄՆԻ ՍԿՐԱԲ ՎԱՐԴԻ

Օգտակար հատկությունները

Հայկական ծիրանի կորիզի եւ ընկույզի կեղևի մանրահատիկներ պարունակող այս բնական սկրաբը մաքրում է մաշկի ծակոտիները, հեռացնում փոշու շերտն ու մաշկի անկենդան բջիջները: Բանաձեւը ներառում է մեր աճեցրած օրգանական դամասկյան վարդի հիդրոզոլ եւ ծիրանի կորիզայուղ, որոնք փափկություն կհաղորդեն մաշկին, իսկ վարդի, բերգամոտի եւ պատրինջի եթերայուղերի անուշաբույր փունջը հանգստաբեր եւ տրամադրող կդարձնի ցնցուղի ժամը:
Վարդային սկրաբը հարմար է մաշկի բոլոր տեսակներին եւ նրբորեն մաքրելով մաշկը՝ թողնում է հարթեցնող եւ թարմացնող ազդեցություն: 

Կիրառված բոլոր բաղադրիչները կենսաքայքայվող են:

 

Ցուցումներ

Մերսեք սկրաբը խոնավ մաշկին մոտ մեկ րոպե եւ լվացեք տաք ջրով: Կարելի է կիրառել շաբաթական մեկ կամ երկու անգամ: Կիրառելի չէ կորյակների եւ գրգռված մաշկի դեպքում եւ կարող է սրել խնդիրը: Խորհուրդ չի տրվում կիրառել դեմքին: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս լոգանքից հետո օգտագործել Նաիրիանի Մարմնի քսուքը։

Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:

Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդի դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր:

Բաղադրիչների ցանկ

Aqua (Water), Rosa Damascena (Rose) Flower Distillate, Cocamidopropyl Betaine, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Prunus Armeniaca (Apricot) Kernel Shell powder, Sodium Cocoyl Isethionate, Vegetable Glycerin, Methylpropanediol, Caprylyl Glycol, Phenylpropanol, Decyl Glucoside, Polyacrylate Crosspolymer-6, Stearic acid, Juglans Regia (Walnut) Shell powder, Tocopherols (mixed), Beta-Sitosterol, Squalene, Phytic Acid, Rosa Damascena (Rose) oil, Citrus Aurantium Bergamia (Bergamot) oil, Pelargonium Graveolens (Geranium) oil Melissa officinalis (Melissa) oil.

Components of 100% pure essential oils: citronellol, linalool, geraniol.

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: