Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Դրույթներ և պայմաններ

Սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) կնքված է համարվում Ձեր (այսուհետ նաև՝ Հաճախորդ) (անձ, ով մուտք է գործել և (կամ) օգտագործում է սույն՝ «nairian.am» կայքը (այսուհետ՝ Կայք)) և «Նաիրիան» ՓԲԸ (այսուհետ՝ Նաիրիան) միջև: Կարգում ցանկացած հղում «մենք», «մեր», «մեզ» բառերին վերաբերում է Նաիրիանին, և ցանկացած հղում «Դուք», «Ձեր», «Ձեզ» վերաբերում է Հաճախորդին:

Ձեր կողմից սույն Կայք մուտք գործելը և կամ Կայքից որևէ ձևով օգտվելը կարգավորվում է Կարգով և Դուք, մուտք գործելով Կայք և կամ որևէ կերպ օգտվելով Կայքից, Ձեր համաձայնությունն եք տալիս Կարգի բոլոր դրույթներին:

Նաիրիանը իրավունք ունի ցանկացած պահի Կարգը ենթարկել փոփոխության՝ միակողմանիորեն և առանց նախնական ծանուցման: Այդպիսի փոփոխություններից հետո Ձեր կողմից Կայք մուտք գործելը և/կամ որևէ կերպ օգտագործելը հաստատում է Ձեր կողմից այդ փոփոխություններին համաձայն լինելը:


Գաղտնիություն

Շնորհակալություն Նաիրիանի Կայք այցելության համար։ Մեզ համար չափազանց կարևոր է մեր Հաճախորդների վստահությունը։ Սահմանելով գաղտնիության վերաբերյալ այս դրույթները ցանկանում ենք ներկայացնել, թե ինչպես ենք հավաքագրում, պաշտպանում և օգտագործում Հաճախորդների տվյալները:

Տվյալների հավաքագրումը

Սույն Կկարգի իմաստով անձնական տվյալներ են համարվում Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, ներառյալ՝ Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, փոստային դասիչը, տարիքը, ինչպես նաև Ձեր անձին վերաբերող այլ տվյալներ, ներառյալ՝ մաշկի տեսակը) (այսուհետ միասին՝ Անձնական տվյալներ): Անձնական տվյալ չեն համարվում Հաճախորդների վերաբերյալ ընդհանուր վիճակագրությունը, Կայքի օգտագործման մասին տեղեկությունները և այլ ոչ անձնական տվյալները:

Դուք կարող եք օգտվել մեր Կայքից առանց Ձեր մասին Անձնական տվյալներ տրամադրելու, սակայն, դա կարող է սահմանափակել Կայքի որոշակի առանձնահատկություններից օգտվելու Ձեր հնարավորությունը:

Ձեր Անձնական տվյալները մեր կողմից հավաքագրվում և պահպանվում են հետևյալ դեպքերում (առանց սահմանափակման).

  • Կայքում գրանցվելիս,

  • Հատուկ առաջարկի մասնակցելիս,

  • Բաժանորդագրվելիս,

  • Ցանկացած այլ հաղորդակցության ժամանակ:

Մենք կարող ենք նաև խնդրել Ձեզ տրամադրել մեր արտադրանքի հետ կապված Ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները:

Ավտոմատ կերպով հավաքագրած տվյալները ներառում են միայն Կայքի լեզվի մասին տեղեկությունը։

Տվյալների օգտագործումն ու փոխանակումը

Նաիրիանը հավաքագրում է Ձեր Անձնական տվյալները հետևյալ նպատակներով, այդ թվում (առանց սահմանափակման)`

  • պատասխանելու Ձեր հարցերին եւ դիմումներին,

  • Ձեզ համար ապահովելու Կայքի որոշակի մասերի և առանձնահատկությունների հասանելիությունը,

  • հաստատելու Ձեր ինքնությունը,

  • Կայքում գնումներ իրականացնելու,

  • հաղորդակցվելու Ձեզ հետ՝ Ձեր հաշվի և գործունեության վերաբերյալ

պայմանների կամ դրույթների փոփոխության մասին տեղեկացնելու համար,

  • մեր նյութերը, գովազդը և առաջարկները Ձեզ համար անհատականացելու ,

  • Կայքը բարելավելու և ներքին գործնական նպատակներով։

Անձնական տվյալների գրանցումը

Հաճախորդի Անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն Կարգի: Նաիրիանը Հաճախորդի Անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք առևտրային կամ որևէ այլ նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Բացառությամբ Կարգով նշված դեպքերի՝ մենք չենք տրամադրում Ձեր որեւէ Անձնական տվյալ երրորդ կողմին առանց Ձեր հատուկ համաձայնության։

Նաիրիանը չունի մուտք դեպի Ձեր վճարային քարտերին կամ բանկային այլ տվյալներին և հետևաբար Նաիրիանը որևէ կերպ չի կարող գրանցել, հավաքագրել այդ տվյալները և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների որևէ օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար (ներառյալ՝ առանց սահմանափակման, երրորդ անձանց կողմից այդ տվյալներին որևէ կերպ մուտք ստանալու և որևէ գործողություն կատարելու դեպքերի):

Առաքում

Նաիրիանը կանի առավելագույնն իր կողմից նշված ժամկետներում Ձեր կողմից գնված ապրանքների առաքումն ապահովելու համար։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ուշացումը տեղի է ունեցել առաքումն իրականացնող ընկերության պատճառով:

Առաքման ժամանակի հետ կապված դժգոհությունները խնդրում ենք ուղարկել info@nairian.com հասցեին կամ զանգահարել 011 200 300 հեռախոսահամարով:


Նամակագրություն

Եթե Դուք մեր Կայքում գրանցվելիս ընտրել եք Նաիրիանի էլեկտրոնային ամսագիրը ստանալու հնարավորությունը, ապա պարբերաբար բացի ամսագրից, Նաիրիանի կողմից կարող եք ստանալ նորություններ և տեղեկություններ հատուկ առաջարկների մասին:

Դուք կարող եք հրաժարվել նամակներ ստանալուց «Հրաժարվել» (Unsubscribe) հնարավորության միջոցով, որը կարող եք գտնել ստացված նամակի վերջում։ Նամակից հրաժարվելուց հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ Նաիրիանից՝ բացառությամբ Նաիրիանի կողմից Ձեր պատվերի հաստատման նամակները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել info@nairian.com հասցեին կամ զանգահարել 011 200 300 հեռախոսահամարով:


Գներ

Չնայած նրան, որ Կայքում պարբերաբար թարմացվում են գները, սակայան հնարավոր են անհապատասխանություններ Կայքում նշված գնի և վերջնական գնի միջև:

Գնային տարբերություն նկատելու դեպքում խնդրում ենք դիմել մեզ նամակ ուղարկելով info@nairian.com հասցեին կամ զանգահարելով 011 200 300 հեռախոսահամարով:


Մտավոր սեփականություն

Կայքում ներկայացված ամբողջ տեղեկատվության (ներառյալ՝ նկարներ, կից նկարագրություն, դիզայն) նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է Նաիրիանին՝ բացառությամբ այն մտավոր սեփականության, որը պատկանում է երրորդ անձնանց որպես միակ սեփականատեր կամ համասեփականտեր:

Նաիրիան անունը և խորհդանիշը գրանցված ապրանքային նշաններ են և պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մեր նյութերը օգտագործելու, կրկնօրինակելու, թարգմանելու և/կամ Նաիրիան ապրանքային նշանը (նշանները) օգտագործելու համար խնդրում ենք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով info@nairian.com հասցեին կամ զանգահարելով 011 200 300 հեռախոսահամարով:


Պատասխանատվություն

Նաիրիանը պատասխանատվություն չի կրում Կայքի օտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար: Սա չի բացառում Նաիրիանի պատասխանատվությունը իր արտադրանքի պատշաճ օգտագործումից Ձեր կրած հնարավոր վնասների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: