
Հեշտությամբ մաքրեք երկար օրվա հետքերը դեմքից՝ առանց ջրով լվանալու կարիքի: Հանգստացնող վարդաջրի նրբին միցելները մաշկի վրայից կհեռացնեն շպարն ու աղտոտությունները՝ խոնավացնելով ու խնամելով Ձեր մաշկը: Մենք հավելել ենք վարդի եթերայուղի կաթիլներ, որոնք հարուստ են հակաօքսիդիչներով և պաշտպանում են մաշկը շրջակա աղտոտություններից ու վաղահաս ծերացումից: Մեկ այլ կարեւոր բաղադրիչ՝ բուսական գլիցերինը, կխոնավացնի ու փափկության զգացողություն կհաղորդի մաշկին:
Դիմահարդարումն ու աղտոտվածության հետքերը վերացնելու համար բամբակը թրջեք վարդաջրով եւ սրբեք դեմքն ու պարանոցը վարից վեր: Ջրով լվանալու կարիք չկա։ Հաջորդիվ կիրառեք Նաիրիանի տոնավորող հեղուկն ու խոնավացնող քսուքը: Խուսափեք աչքերի մեջ ընկնելուց:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու: Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, սուլֆատներ, արհեստական բույրեր ու ներկեր:
Rosa damascena (Rose) Distillate, Glycerin, Decyl Glucoside, Caprylyl/Capryl Glucoside, Polyglyceryl-4 Oleate, Glyceryl Caprylate, Citric Acid, Rosa damascena (Rose) Flower Oil, Sodium Phytate.
Components of 100% pure essential oil: citronellol, citral, geraniol, eugenol