Ցերեկային շիճուկ մասուրի կորիզայուղով | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ցերեկային շիճուկ մասուրի կորիզայուղով
Հակատարիքային
Հարթեցնող եւ պաշտպանող
30ml

Օգտակար հատկությունները

Խթանեք Ձեր մաշկի սնուցումը մեր հարթեցնող շիճուկի օգնությամբ: Այն հագեցնում է մաշկը կենսատու վիտամիններ եւ բաղադրիչներ պարունակող բնական յուղերով, որոնք ստացվում են սառը մամլման եղանակով: Շիճուկը պարունակում է հայկական մասուրի կորիզի յուղ, որը վաղուց հայտնի է որպես մաշկը հանգստացնող եւ վերականգնող բաղադրիչ, եւ հեշտ ներծծվող ծիրանի յուղ, որը սնուցում եւ պաշտպանում է մաշկը վաղահաս ծերացումից: Իսկ դամասկյան վարդի եթերայուղի կաթիլները հանգստացնող բույր եւ հակաօքսիդիչների բույլ են հավելում հակատարիքային շիճուկի բանաձեւին:

Ցուցումներ

Նրբորեն մերսեք յուղը մաքուր մաշկին: Կարող եք օգտագործել որպես դիմահարդարման հիմք։ Նաև կարող եք մեկ-երկու կաթիլ խառնել Ձեր նախընտրած Նաիրիան Խոնավացնող քսուքի հետ` վերջինիս հակատարիքային զորություն հաղորդելու համար:

Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:

Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, հանքային յուղ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր և այլ վնասակար նյութեր:

Բաղադրիչների ցանկ

Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Caprylic/Capric Triglycerides, Squalane, Rosa rubiginosa (Rosehip) Seed Oil, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Tocopherol, Rosa damascena (Rose) Flower Oil, Polianthes tuberosa (Tuberose) Absolute, Citrus bergamia (Bergamot) Oil.

Components of 100% pure essential oils: limonene, citronellol, geraniol, linalool

Լավագույն համադրությունը
Սնուցող եւ երիտասարդացնող
37 700 Դրամ
Լավագույն համադրությունը
Երիտասարդացնող եւ մեղմող
33 300 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: