Գիշերային շիճուկ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Գիշերային շիճուկ
Հակատարիքային
Սնուցող եւ երիտասարդացնող
30մլ
7մլ

Օգտակար հատկությունները

Բարելավեք Ձեր երեկոյան նինջն այս երիտասարդացնող շիճուկով, որը պատրաստված է լավագույն բնական բաղադրամասերից: Մեր բաղադրատոմսը ներառում է հնդընկույզի մետաքսե յուղ, որպեսզի ամրացնի մաշկի հյուսվածքները եւ վերականգնի չոր կամ թեփոտ մաշկը, A, E վիտամիններով հարուստ ծիրանի կորիզի յուղ, որը խոնավացնում եւ սնուցում է չոր, հասուն տարիքի մաշկը, ինչպես նաեւ մասուրի եւ չիչխանի յուղերի կաթիլներ, որոնք ունեն հակատարիքային եւ բուժիչ բացառիկ հատկություններ:

Ցուցումներ

Վերցրեք շատ քիչ եւ տարածեք դեմքին եւ լանջաբացվածքի հատվածում՝ նուրբ հպումներով մերսելով դեպի վեր: Սպասեք մի քանի րոպե, որպեսզի մաշկը կլանի որքան հնարավոր է շատ: Ավելցուկը կարող եք մաքրել թղթե անձեռոցիկով կամ բամբակով: Մենք խորհուրդ ենք տալիս գործածել շիճուկն ամեն երեկո` մաշկը ՆԱԻՐԻԱՆ-ի մաքրող քսուքով մաքրելուց և տոնավորող հեղուկով թարմացնելուց հետո: Որպեսզի մաշկն ավելի լավ ներծծի շիճուկը, կարելի է այն օգտագործել նաև խոնավացնող քսուքից հետո:

Բաղադրիչների ցանկ

Prunus amygdalus var. dulcis (Sweet Almond) Nut Oil, Cocos nucifera (Coconut) Oil, Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Polyglycerol-3 Beeswax (Cera Bellina), Rosa rubiginosa (Rosehip) Seed Oil, Hippophae rhamnoides (Sea Buckthorn) Seed Oil, Prunus armeniaca (Apricot) Fruit Extract, Oryza sativa (Rice) Powder, Tocopherol.

Մոտ 5 անուն պրոդուկտից օգտվում եմ ներկա պահին, բայց իմ սիրելին Գիշերային շիճուկն է: Հատկապես, երբ լոգանքից հետո դեմքս մաքրում եմ դեմքս Մաքրող քսուքով եւ դեմքի սկրաբով, վերջում քսում եմ իմ սիրելի Գիշերային շիճուկը... առավոտյան մաշկս նորածին երեխայի դեմքի նման փափուկ և մետաքսյա է լինում: Նշեմ, որ նախքան Նաիրիան օգտագործելը, որեւէ կերպ չեմ կարողացել պայքարել մաշկիս չորության դեմ գարնանը և աշնանը: Շնորհակալ եմ Նաիրիանին և հատկապես շատ բարեհամբույր և հաճելի աշխատակցուհի Թամարային, որն ներկայացրեց ինձ Նաիրիան բրենդը ու նաև բոլոր պրոդուկտները:
Գոհարիկ Ենոքյան
Nairian was the best discovery of 2018! My favourite is the Apricot Night Serum. Absorbs quickly and smells like heaven.
Olga Petrouchenko
“This is great, all you have to do is just put it on a clean face at night time, and you sleep with it. It has such a unique consistency to it, it is a super thick cream, and it's so luxurious. It has a very mild smell to it, but when you put it on and go to sleep your skin feels and looks so good, so hydrated. It’s also anti-aging which is another plus.”
Bodmon Zaid, Blogger
Amazing product! Loving the moisturizer and the night cream. Thanks to my Armenia trip I was able to discover Nairian products. My daughter also loves her eczema soap. Can't wait to order more online.
Nora Chitilian Keleshian, Consumer
Լավագույն համադրությունը
Ձգող եւ հարթեցնող
 38 800 դրամ 
Լավագույն համադրությունը
Երիտասարդացնող եւ մեղմող
 33 300 դրամ 
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: