Սպիտակեցնող շիճուկ C վիտամինով | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Սպիտակեցնող շիճուկ C վիտամինով
Մաշկի բոլոր տեսակների համար
Պայծառացնող եւ սնուցող
ՍՊԻՏԱԿԵՑՆՈՂ ՇԻՃՈՒԿ C ՎԻՏԱՄԻՆՈՎ

Օգտակար հատկությունները

Գունաբացող եւ մաշկը պայծառացնող բաղադրիչներով հարուստ այս շիճուկը օգտակար է ինչպես ակնեից մնացած հետքերի, այնպես էլ տարիքային լաքաների կամ հղիության ժամանակ առաջացած պիգմենտների դեմ կիրառելիս։ Բանաձեւն ունի երկշերտ կառուցվածք, որը նպաստում է գունաբացող բաղադրիչների առավելագույն ներթափանցմանը: Մաշկի խոնավացմանն ու սնուցմանը զուգահեռ այն դեմքին հաղորդում է անզուգական լուսավորություն: Շիճուկը կարելի է օգտագործել ոչ միայն դեմքի շրջանում եւ դրա պարբերական կիրառումը հանգեցնում է նկատելի արդյունքների: 

Բնական բաղադրիչներ

Շիճուկի առաջնային բաղադրիչը մաշկի պիգմենտացիան նվազեցնող և լաքաները գունաբացող C վիտամինն է, ինչպես նաեւ տեղական բերենիկեի եւ թթենու տերեւների քամուկը, սնուցող եւ դեմքին թարմություն հաղորդող վայրի մասուրի կորիզայուղը: Կիրառված են բնական եւ կենսաքայքայվող գլիկոնաթթու եւ ալֆա-արբուտին, որոնք նույնպես գունաբացում են պիգմենտները ու պայծառացնում մաշկի գույնը։ Բերգամոտի, խորդենու եւ նարնջի եթերայուղերն ավելացնում են մաշկի պարզությունն ու չեզոքացնում ազատ ռադիկալները, որոնք մաշկի վաղահաս ծերացման պատճառներից են:

Շիճուկն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

 

Ցուցումներ

Թափահարեք սրվակը, որպեսզի երկու շերտերը միախառնվեն: Սեղմեք գլխիկը մեկ անգամ եւ շիճուկը նրբորեն տարածեք դեմքին: Ցանկալի է կիրառել Նաիրիանի Մաքրող քսուքից եւ Տոնավորող հեղուկից հետո, Խոնավացնող քսուքից առաջ, օրական մեկ կամ երկու անգամ: Օրվա ընթացքում կիրառեք արեւապաշտպան քսուք և պաշտպանեք մաշկն արևից:

Բաղադրիչների ցանկ

Rosa damascena (Rose) Flower Distillate, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Vitis vinifera (Grape) Seed Oil, Olea europaea (Olive) Oil, Rosa rubiginosa (Rosehip) Seed Oil, Caprylic Capric Triglycerides, Glycine betaine (Beet) Sugar Extract, Glycerin, Magnesium Ascorbyl Phosphate, Niacinamide, Glycolic acid, Veronica Officinalis (Veronica) Flower Extract, Melissa Officinalis (Melissa) Leaf Extract, Morus Alba (Mulberry) Leaf Extract, Primula Veris (Primula) Flower Extract, Salix alba (White Willow) Bark Extract, Alpha-arbutin, Sodium Levulinate, Sodium Anisate, Sodium Benzoate, Allantoin, Tocopherol, Sodium Phytate, Sodium Hyaluronate, Citrus sinensis (Sweet Orange) Peel Oil, Citrus bergamia (Bergamot) Oil, Pelargonium graveolens (Geranium) Oil, Lavandula angustifolia (Lavender) Flower Oil.

Components of 100% pure essential oils: limonene, citronellol, linalool, geraniol.

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: