Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք
Մաշկի բոլոր տեսակների համար
Յուղարտադրությունը կարգավորող և պաշտպանիչ
30մլ, Միջինից բաց
30մլ, Միջին
30մլ, Մուգ

Օգտակար հատկությունները

Այս կատարելապես բնական, նարնջի նրբին ծաղկի եթերային յուղ պարունակող գունակարգավորող քսուքը (CC - Color Correction), որը ստեղծված է ձեռքով, ապահովում է մաշկի անմիջական ծածկում, քողարկում է մաշկի բծերը, գունաթափումները, աչքերի շուրջ մանր կնճիռներն ու լայնացած մազանոթները: Մեր եզակի բաղադրատոմսը պաշտպանում է արեւի անխնա ճառագայթներից: Այն նաեւ ներառում է վարդարմավի եթերայուղ՝ մաշկի խոնավությունը կարգավորելու համար: Առավոտյան Ձեր մաշկին հարկավոր է ՆԱԻՐԻԱՆ-ի գունակարգավորող եւ պաշտպանիչ քսուքի ընդամենը մեկ հպում, որպեսզի այն մնա հարթ եւ ցոլա ողջ օրվա ընթացքում:

N20-ը միջինից բաց գույն ունի, բեժ նրբերանգով
W30-ը միջին մգության է, տաք ոսկե նրբերանգով
W50-ը մուգ գույն է, տաք ոսկե և բրոնզե նրբերանգներով

Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ եւ նանոմասնիկներ: Զերծ է արհեստական բույրերից եւ ներկերից:

Ցուցումներ

Մեկ կամ երկու սեղմումով դուրս բերեք քսուքից մի քիչ և դեպի ներքև շարժումներով տարածեք դեմքին մատների, սպունգի կամ վրձնի օգնությամբ: Խորհուրդ ենք տալիս օգտագործել ՆԱԻՐԻԱՆ-ի՝ Ձեր մաշկին հարմար խոնավացնող քսուքից հետո: Եթե ցանկալի է ավելի թանձր ծածկույթ, գունակարգավորող եւ պաշտպանիչ քսուքի վրայից կարող եք գործածել Ձեր նախընտրած քսուք-դիմափոշին:

Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:

Բաղադրիչների ցանկ

Aqua (Water), Titanium Dioxide (non-nano), Coco-caprylate, Caprylic Capric Triglycerides, Glycine Betaine (Beta vulgaris (Beet)) Sugar Extract, Glyceryl Stearate, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Hydrogenated Palm & Palm Kernel Glycerides, Cetearyl Alcohol, Prunus amygdalus var. dulcis (Sweet Almond) Nut Oil, Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Daucus carota sativa (Carrot) Root Extract, Butyrospermum parkii (Shea) Butter, Cocos nucifera (Coconut) Oil, Iron Oxides, Silica, Glycerin, Oryza sativa (Rice) Powder, Sodium Stearoyl Lactylate, Apis Mellifera (Bees) Wax, Allantoin, Tocopherol, Lactic Acid, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Xanthan Gum, Sodium Phytate, Citrus aurantium var. amara (Petitgrain) Leaf Oil, Citrus aurantium var. amara (Neroli) Flower Oil, Cymbopogon martinii (Palmarosa) Grass Oil.

linalool*, citronellol*, limonene*, geraniol*, farnesol*

*Components of 100% pure essential oils

Լավագույն համադրությունը
Կարգավորող եւ թարմացնող
9 900 Դրամ
Լավագույն համադրությունը
Պաշտպանիչ եւ սնուցող
7 700 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: