Վերականգնենք ձեռքերի մաշկը | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Վերականգնենք ձեռքերի մաշկը
23 Մարտ, 2020 / Անահիտ Մարկոսյան, Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար

Մեր ձեռքերի մաշկն անհուսորեն չորացել ու վնասվել է օրական 100 անգամ լվանալու եւ ախտահանելու պատճառով:

Այո, գեղեցկության սրահները փակ են, մենք տանն ենք եւ ձեռքերն էլ լավ վիճակում չեն:

Բայց մենք կարող ենք Նաիրիանի օգնությամբ փոխել իրավիճակը եւ վերականգնել մաշկի առողջությունը միասին:

Մեզ պետք է տաք ջրով լցված փոքր թասիկ, որպեսզի ձեռքերը դնենք մեջը, նաեւ մի գդալ կերակրի սոդա, բամբակե սրբիչ, Նաիրիանի Վարդափոշի-սկրաբը, Մաքրող քսուքը, Գիշերային շիճուկը, Ձեռքի քսուքը եւ Եղունգների եւ նրբամաշկի բալզամը:

Սկսում ենք վերականգնել եւ առողջացնել ձեռքերի մաշկը:

1. Պատրաստենք գոլ ջրով թասիկը եւ կերակրի սոդան լցնենք ջրի մեջ, խառնենք: Կերակրի սոդան արդյունավետ բուժիչ միջոց է մաշկի համար, նաեւ ամրացնում է եղունգները: Ձեռքերը դնենք լուծույթի մեջ մոտ 5 րոպե, այդ ընթացքում մտածենք լավ բաների մասին կամ լավ երաժշտություն լսենք: 

2. Ձեռքերի լոգանքն ավարտվեց: Խառնենք վարդափոշի-սկրաբը մաքրող քսուքի հետ, դրանցով տրորենք ձեռքերը, ինչպես օճառով:

3. Լվանանք գոլ ջրով եւ չորացնենք սրբիչով: Այնուհետեւ լավ թրջենք սրբիչը արդեն ավելի տաք ջրի մեջ:

Այ հիմա սկսվում է իսկական կախարդանքը:

4. Վերցնենք մի քիչ Գիշերային շիճուկից, տաքացնենք ափերում եւ նրբորեն եւ խնամքով երկար մերսենք ձեռքերին եւ անհատական վերաբերմունք ցուցաբերենք մատներին:  

5. Սրբիչը լա՜վ քամենք եւ լա՜վ մաքրենք այնքան, մինչեւ զգանք, որ սրբիչն արդեն տաք չի:  

6. Քանի դեռ ձեռքերը թեթեւակի խոնավ են, Նաիրիանի Ձեռքի քսուքը տարածենք ձեռքերին, այնուհետեւ Եղունգների եւ նրբամաշկի բալզամը՝ եղունգներին: 

Ժպտա՜նք՝ նայելով մեր վերակենդանացած ու առողջությամբ շնչող ձեռքերին: 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: