Սրվակների վերամշակման ծրագիր | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Սրվակների վերամշակման ծրագիր
31 Հունվար, 2019 / Նաիրիան թիմ

Ավելի հարմարավետ եւ օգտակար դարձնելով սրվակների վերալցման ծրագիրը՝ առաջարկում ենք փետրվարի 1-ից սկսած հանձնել Նաիրիանի դատարկ սրվակները մեր բուտիկներում եւ տեղում ստանալ միանգամայն նոր ապրանք՝ զեղչված գնով։

Դուք այլևս կարիք չեք ունենա սպասելու Ձեր սրվակին, իսկ մենք հավաքված սրվակները կհանձնենք վերամշակման՝ հանուն շրջակա միջավայրի մաքրության։

Զեղչային համակարգը հետեւյալն է․

մինչեւ 10,000 դրամ արժեքի ապրանք՝ 25% զեղչ

10,000 - 20,000 դրամ արժեքի ապրանք՝ 20% զեղչ

20,000 դրամ և ավելի արժեքի ապրանք՝ 10% զեղչ

 

Մենք միասին նպաստում ենք, որպեսզի սրվակների վերամշակման արդյունքում մեր հրաշք երկիրը լինի ավելի մաքուր, բարետես ու առողջարար:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: