Սկրաբի այլընտրանքային կիրառումներ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Սկրաբի այլընտրանքային կիրառումներ
24 Հունիս, 2020 / Անի Մուշեղյան, վաճառքի բաժնի ղեկավար

Ես Անին եմ, ունեմ յուղոտ ու պրոբլեմատիկ, ակնեի հակված մաշկ… բայց այսօր չեմ գրի դրա մասին և պարզապես նշեցի՝ հուշելու, թե ինչքան բարդ է խնամքի ճիշտ միջոցների ընտրությունը, և հատկապես՝ սկրաբի ընտրությունը ակնեի խնդիր ունեցողների համար: 

Սկրաբն իմ անբաժան ընկերն էր մոտ 10 տարի, մինչեւ մաշկաբանն ինձ բացատրեց, որ իմ պրոբլեմատիկ մաշկի պատճառներից մեկը հենց սկրաբն է, քանի որ օգտագործման ժամանակ այն վնասում է իմ մաշկը, գրգռում կորյակները և նպաստում դրանց տարածմանը․․․ Ծանր բաժանություն էր, ինչ խոսք: Այլեւս սկրաբ չգործածեցի:

Աշխատանքի բերումով բացահայտեցի Նաիրիանի Վարդափոշի-սկրաբը, եւ կարծում եմ, որ չկա Նաիրիանի գեթ մեկ հաճախորդ, որը չի պաշտում այն: Նախ՝ սկրաբն իրականում նուրբ փոշի է (պարունակում է վարդի թերթիկներ, կռատուկի արմատներ, աղացած բրնձի փոշի, կարմիր կավի փոշի) ու չի վնասում մաշկը, միաժամակ մաքրում է սև կետերը, մեռած մաշկը ու կարմիր կավի շնորհիվ տալիս է դիմակի էֆեկտ: 

Վարդափոշի-սկրաբն այսպիսով դարձավ իմ ֆավորիտ խնամքի միջոցը: Ես վաճառքի թիմում եմ, եւ հաճախորդներից սկրաբի կիրառման բազմաթիվ մեթոդներ եմ լսում: Փորձարկումներիցս հետո որոշեցի կիսվել ձեզ հետ դրանցից ամենաէֆեկտիվներով:

1․ Դեմք

Դեմքի համար սկրաբը սովորաբար կիրառում եմ Նաիրիանի Մաքրող քսուքի հետ, որը պարունակում է հակաբորբոքիչ հատկություններով հայտնի վաղենակի ծաղկի քամուկ։ Մաքրող քսուքի որոշակի քանակություն խառնում եմ սկրաբի հետ (խտությունը՝ ըստ ձեր ցանկության), և մերսող շարժումներով քսում դեմքիս, թողնում եմ 3 րոպե, որ կարմիր կավը գործի և լվանում եմ։ Մաշկի փոփոխությունն անմիջապես նկատելի է:

2. Շուրթերի խնամք

Քանի որ Վարդափոշի-սկրաբը շատ նուրբ է, այն կարելի է կիրառել նաև շուրթերի փիլինգ կատարելու համար։ Ափիս մեջ մի քանի կաթիլ Ցերեկային շիճուկ եմ առնում (կարելի է նաև պարզապես որևէ բուսական յուղ) եւ խառնում եմ ոչ մեծ քանակությամբ սկրաբի հետ, այնուհետ նուրբ մերսումներով քսում շուրթերիս։ Կարևորը այդ ընթացքում այն չուտելն է:) Ինչն իհարկե վնասակար չէ, բայց հաճելի չէ։ Սկրաբը մաքրում է շուրթերի վրայի չորացած մաշկը, իսկ ցերեկային շիճուկը հարուստ է վերականգնող մասուրի կորիզայուղով:

3․ Պարանոց

Պարանոցի հատվածում առավելապես նախընտրում եմ Վարդափոշի-սկրաբի և Միցելային վարդաջրի կիրառությունը։ Ափի մեջ ափի թույլատրելի ծավալով լցնում եմ վարդաջուրը, այնուհետև ավելացնում սկրաբը: Միցելային վարդաջրի տեքստուրայի շնորհիվ հնարավոր ու շատ հեշտ է այն կիրառել ընդարձակ հատվածների համար, մերսող շարժումներով քսելուց հետո խառնուրդը ցանկալի է միանգամից լվանալ։ Սկրաբը մաքրում է սև կետերը, իսկ վարդաջուրը՝ օրվա ընթացքում կուտակված աղտոտվածությունը։ Բացի օգտակարությունից, այս զույգը կիրառելուց հետո դեռևս երկար կվայելեք ձեր մարմնից վարդային օծանելիքի բույրը:

4․ Ձեռքեր / արմուկներ

Խոստովանեմ, որ ամենից հաճախ կիրառում եմ սկրաբը ձեռքերիս համար: Ափիս մեջ վերցնում եմ Նաիրիանի Ձեռքի քսուքից, սովորականից մի քիչ շատ, ավելացնում եմ Վարդափոշի-սկրաբը, և ձեռքերս միմյանց շփելով՝ սկսում եմ տարածել:

Կիրառման ընթացքում ձեռքի քսուքը ներծծվում է մաշկի մեջ՝ փափկացնելով ձեռքերը, և թույլ չտալով, որ սկրաբը վնասի մաշկը։ Մերսումից անմիջապես հետո արժե լվանալ ձեռքերը։ Լրացուցիչ ձեռքի քսուք կիրառելու կարիք չկա, քանի որ ձեռքերն արդեն իսկ սնուցված են և շատ-շատ նուրբ։

Կարծում եմ՝ դեռ շատ բացահայտումներ կանեմ սկրաբի վերաբերյալ: Դուք էլ կիսվեք ձեր փորձով, ուրախ կլինեմ փորձարկելու ձեր տարբերակները:

Ի՞նչ կասեք: 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: