Պայծառացրեք մաշկը բնական եղանակով | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Պայծառացրեք մաշկը բնական եղանակով
9 Հոկտեմբեր, 2019 / Մայա Ադիվի, կոսմետոլոգ

Ամառը վաղուց հրաժեշտ է տվել մեզ, ու չնայած մեզանից շատերն այս ընթացքում «հաջողացրել» են հաճելի թխագույն երանգ հաղորդել իրենց մաշկին, մյուսները մուգ հետքեր կամ պիգմենտներ են հայտաբերել դեմքին ու մարմնին։ Երեւույթը կոչվում է մաշկի գերպիգմենտացում եւ արտահայտվում է մուգ բծերի, լաքաների ու պեպենների տեսքով: Աչքին կարող են շատ հաճելի թվալ քթի շուրջ տարածված պեպենները, բայց ընդհանուր առմամբ պիգմենտների գերարտադրության երեւույթն անհանգստացնող է։

Եվ քանի որ մենք հավատում ենք, որ գեղեցությունը կարող է չվնասել առողջությանը, Նաիրիանի թիմը վերստին դիմեց Հայաստանի բնաշխարհին՝ ստեղծելու կատարելապես բնական շիճուկ՝ (այժմ արդեն՝ C վիտամինով սպիտակեցնող շիճուկը), որը կպայքարեր գերպիգմենտացման հետեւանքով առաջացած մուգ բծերի դեմ՝ միաժամանակ մաշկին վերադարձնելով փափկությունը, առողջությունն ու երիտասարդությունը: Շարունակեք կարդալ եւ կիմանաք, թե ինչ է գերպիգմենտացումը եւ ինչպես է վիտամին C-ն պայքարում դրա դեմ: Պատրաստել եմ նաեւ խորհուրդներ, թե ինչպես կարելի է կանխել գերպիգմենտացումը. իմ հուշումները կօգնեն պահպանելու մաշկը հարթ եւ առողջ:

Ի՞նչ է գերպիգմենտացիան, եւ ո՞րն է դրա առաջացման պատճառը

Սկսեմ նրանից, որ գերպիգմենտացումը չարժե շփոթել արեւայրուքի կամ մուգ երանգավորում ունեցող մաշկի հետ: Գերպիգմենտացումը մելանինի գերարտադրությունն է մաշկում:

Մելանինը գույն է հաղորդում մեր մաշկին, այսինքն՝ յուրաքանչյուրիս մաշկն արտադրում է մելանին: Բացառություն են կազմում ալբինոսները: Մելանինը պաշտպանում է մեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից եւ ունակ է կլանելու դրանք: Խնդիրներ կարող են ի հայտ գալ, երբ մաշկն անցնում է արտակարգ ռեժիմի եւ չափից ավելի պիգմենտներ է արտադրում: Երբեմն դա տեղի է ունենում բնականորեն, մաշկի այն հատվածում, որտեղ չափից ավելի մելանին արտադրող բջիջներ են կուտակվել, օրինակ՝ խալերի դեպքում: Երբեմն մաշկը սկսում է մելանին գերարտադրել արեւի գերակայության պատճառով կամ եթե վնասվել է:

Ներկայացնեմ գերպիգմենտացման հիմնական տեսակները.

* Արեւաբծեր. մաշկի վրա առանձնացող մուգ բծեր որոնք առաջանում են արեւահարման եւ ազատ ռադիկալների վնասման պատճառով:

* Մելազմա. սովորաբար առաջանում է հորմոնային խնդիրների պատճառով, կարող է սրվել արեւահարումից: Ի տարբերություն արեւաբծերի՝ մելազման չի արտահայտվում բծերի տեսքով ու նման է մաշկի վրա բաց եւ մուգ կարկատանների: Հաճախ այն ի հայտ է գալիս ճակատի կամ վերին շրթունքի հատվածում: Մելազման երբեմն կոչում են «հղիության դիմակ», քանի որ առաջանում է հղի կանանց մոտ:

* Հետ-բորբոքային գերպիգմենտացում. ի հայտ է գալիս մաշկի վնասվածքների դեպքում, հիմնականում ունի հետկորյակային եւ հետայրվածքային մուգ հետքիերի տեսք: Պիգմենտներն այս դեպքում առաջանում են երբ մաշկն արդեն հաղթահարել է խնդիրը, բայց քանի որ այն վնասվել է, այդ հատվածում մելանոցիտներն ավելի շատ մելանին են արտադրում:

Ո՞րն է գերպիգմենտացումը բուժող լավագույն բնական բաղադրիչը

Բազմաթիվ օգտակար բաղադրիչներ կան, բայց կարծում եմ, որ լավագույնը վիտամին C-ն է, որը հայտնի է նաեւ որպես ասկորբինաթթու: Մաշկի վրա կիրառելիս այն մեծապես օգնում է նվազեցնելու գերպիգմենտացման հետքերը: Պարբերական կիրառման դեպքում վիտամին C-ն պայծառացնում է մաշկը, բայց ի տարբերություն սինթետիկ բաղադրիչների՝ պայծառացնում է այն նուրբ ու անվտանգ կերպով:

Վիտամին C-ն օգնում է գերպիգմենտացման ժամանակ, քանի որ կանխում է տիրոզինազը: Տիրոզինազը մելանինի սինթեզում ներգրավված ֆերմենտն է: Արգելակելով տիրոնիզազի ազդեցությունը՝ վիտամին C-ն կանխում է մելանինի գերարտադրությունը: Վիտամին C-ի ամենօրյա կիրառման դեպքում արդեն մի քանի շաբաթից մաշկը պայծառանում ու լուսավոր է դառնում:

Վիտամին C-ն հրաշալի հակատարիքային բաղադրիչ է, այն հակաօքսիդիչ է եւ պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի  վնասակար ազդեցությունից, օրինակ՝ արեւահարումից ու փոշուց, որոնք կանխում են մաշկի վաղահաս ծերացումը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վիտամին C-ն նաեւ երիտասարդ տեսք է հաղորդում մաշկին՝ որոշակիորեն քողարկելով կնճիռներն ու խորշոմները:

Նաիրիանի վիտամին C-ով Սպիտակեցնող շիճուկում մենք կիրառել ենք ասկորբինաթթվի կայուն տեսակը՝ մագնեզիում ասկորբիլ ֆոսֆատ, որը հեշտորեն ներծծվում է մաշկում եւ ունի խոնավացնող հատկություն: Բանաձեւում ներառել ենք մասուրի կորիզայուղ, որը խթանում է մաշկի բջիջների վերականգնումը եւ բարելավում է մաշկը:  Հիմնական բաղադրիչներից են նաև մասուրի յուղը, բերգամոտի, նարնջի, խորդենու եթերայուղերը։ Այս բաղադրիչներից յուրաքանչյուրն ունի իր դրական ազդեցությունը՝ առողջ և հարթ մաշկ ունենալու տևական գործում, ինչպես նաև չեզոքացնում են ազատ ռադիկալները, որոնք վաղաժամ ծերացման հիմնական պատճառներից մեկն են համարվում։   

Շիճուկում կիրառված չէ հիդրոքինոն, որը նման միջոցներում հաճախ է հանդիպում, սակայն կարող է անցանկալի կողմնակի ազդեցություններ ունենալ։ Բոլոր բաղադրիչները բնական են և կենսաքայքայվող:

Ուզում եմ, որ պարզ լինի. երբ խոսում եմ մաշկի պայծառացումից, նկատի ունեմ, որ մաշկը դառնում է ավելի տոնավորված եւ կանխում է պիգմենտների անկանոն արտադրությունը: Սա չի նշանակում, որ մաշկի տեսակը դառնում է ավելի սպիտակ. մելանինի արտադրության կարգավորումը օգնում է ունենալ ավելի առողջ ու գեղեցիկ մաշկ:

Շարունակությունը՝ հաջորդիվ:

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: