Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Նվիրեք բնական շքեղություն
18 Դեկտեմբեր, 2018 / Սահականուշ Եղիազարյան, հաճախորդների աջակցման մասնագետ

Ամանորին տոնական տրամադրությունը կրկնապատկում է նվերներ ստանալու և նվիրելու խառնաշփոթային, բայց շա՜տ հաճելի պարտականությունը: Հաճախ Ամանորին պարտաստվելիս այնքան զբաղված ենք, որ չենք հասցնում ժամանակ տրամադրել մեր սիրելի մարդկանց նվերներ ընտրելու համար: Անկեղծ ասած, մեր՝ աշխատակիցներիս գործն ավելի հեշտ է, որովհետեւ արդեն գիտենք, թե ինչ ոգևորվածությամբ են մեր ընկերներն ու հարազատները բացում Նաիրիանի փաթեթավորմամբ նվերներն ու կիրառում այն: Հաճախ ստացվում է, որ այլ նվերների մասին չենք էլ մտածում։

Այս նախատոնական եռուզեռի մեջ որոշեցի ժամանակ հատկացնել և Ձեզ հետ կիսվել, թե ինչ նվերներ կարելի է ընտրել, որպեսզի Ձեր մտերիմների դեմքին տեսնեք նույն ժպիտն ու գոհունակությունը, որ ես եմ տեսել նվերներ հանձնելուց։ Նոր փաթեթավորմամբ բնական, բացառիկ և շքեղ նվերները Ձեր տոնածառին անզուգական հմայք են հաղորդելու:

Այս ամենադժվար հարցի պատասխանները փորձեցի տալ ըստ հավաքածուների: Ուրեմն ի՞նչ նվիրել սիրելի կանանց, որոնց ջերմությունն ու սերը դուք զգում եք ողջ տարին:  

1․ Ձեռքերի ամբողջական խնամք

Ձեռքերը խիստ անպաշտպան են ձմեռային սեզոնին, հետևաբար ուշադիր խնամքի կարիք ունեն։ Ձեռքի մաշկին փափկություն կհաղորդի հատկապես Խորդենի օճառը, իսկ մաշկը սնուցելու և պաշտպանելու համար առաջարկում ենք Ձեռքի պինդ քսուքները։ 

Զեղչված գինը՝ 5280 դր․, հին գինը՝ 6600 դր․։

Այս հավաքածուն կատարյալ է չոր ձեռքերի մաշկ եւ զգայուն հոտառություն ունեցող կանանց համար:

2. Ձեռքի եւ մարմնի խնամք

Նշի եւ արեւածաղկի հարուստ յուղերով լեփ-լեցուն Ձեռքի քսուքը կվերականգնի չոր մաշկի խոնավությունը եւ կթուլացնի կարմրությունը։ Կարող եք ընտրել մեր օճառների տեսականուց։ Հավաքածուն ներառում է Եղունգների և նրբամաշկի բալզամ, որը փափկացնում է եղունգների շուրջ նրբամաշկը և առողջ տեսք հաղորդում եղունգներին։

Զեղչված գինը՝ 10290 դր․, հին գինը՝ 14700 դր․։

Հաջորդ հավաքածուն նախատեսեք զգայուն մաշկ ունեցող կամ ալերգիաների հանդեպ զգայուն սիրելիների համար:  

2․ Խնամք զգայուն մաշկի համար

Զգայուն մաշկի համար նախատեսված քսուքները կօգնեն կանխել և մեղմել ցուրտ եղանակի անբարեհաճ ազդեցությունը: Խոնավացնող և պաշտպանիչ քսուքը սնուցում է մաշկը, մեղմում է կարմրությունն ու գրգռվածությունը։ Ձեռքերի մաշկի խնամքի համար առաջարկում ենք նարդոսի եւ պաչուլիի յուղեր և մետաքսի սպիտակուցներ պարունակող Ձեռքերի քսուքը և զգայուն մաշկը հանգստացնող Մետաքս օճառը։

Զեղչված գինը՝ 14420 դր․, հին գինը՝ 20600 դր․։

Բոլոր դեռահաս ու երիտասարդ կանանց, որոնք ակտիվ կյանք են վարում, առանձնապես շպարվել չեն սիրում, բայց նախընտրում են խնամված տեսք ունենալ, առաջարկում ենք ընտրել այս երկու հավաքածուների միջեւ․

3․ Դեմքը մաքրող և հավասարակշռող խնամք

Մաշկին թարմություն և առողջ փայլ կհաղորդի Մաքրող քսուքի և Վարդափոշի-սկրաբի համադրությունը, ինչպես նաև մաշկի թթվային միջավայը բալանսավորող Տոնավորող հեղուկը։

Զեղչված գինը՝ 19320 դր․, հին գինը՝ 27600 դր․։

4․ Դեմքի խնամք

Շուտով բազմաթիվ տոնական երեկոներ են սպասվում. ուշ երեկոյան դեմքի շպարը հեռացնելն առավել հաճելի ու հարմար է Միցելային վարդաջրի օգնությամբ։ Վարդաջուրը մաշկը դարձնում է փափուկ և թավշյա, իսկ վարդաբույրը բերում է հանգիստ քուն։ Մաշկին լրացուցիչ խնամք կարող եք հաղորդել Խոնավացնող քսուքի միջոցով։ Այս հավաքածուում ներառել ենք նաեւ Շուրթերի բալզամ, որն իր հարուստ յուղային բաղադրության շնորհիվ մոռացության կմատնի ճաքճքած և չոր շուրթերի խնդիրը:

Զեղչված գինը՝ 19040 դր․, հին գինը՝ 27200 դր․։

Բոլոր սիրելի մայրիկներին, տատիկներին ու մորաքույր-հորաքույրներին կարող եք նվիրել այս շքեղ հավաքածուն.

5․ Հասուն և չոր մաշկի խնամք

Հասուն մաշկն առավել մեծ պաշտպանության կարիք ունի ջեռուցող սարքերի օգտագործման ամիսներին, քանի որ այդ ընթացքում հիմնականում ջրազրկվում է, դառնում է չոր և գրգռված։ Գիշերային շիճուկն իր հակաօքսիդանտ բաղադրիչների՝ ծիրանի կորիզի յուղի, նռան, վարդի, մասուրի, չիչխանի և կոկոսի յուղերի շնորհիվ սնուցում, վերականգնում և երիտասարդացնում է մաշկը։ Կտավատի կորիզի մզվածքով և հակաօքսիդիչ բաղադրիչներով հարուստ հակատարիքային Ձգող քսուքն օգնում է առավել առանձգական եւ հարթ դարձնել մաշկը: Իսկ Աչքի քսուքը երիտասարդացնում եւ հանգստացնում է աչքի շրջանի նուրբ, տարիքն առնող մաշկը:

Զեղչված գինը՝ 42700 դր․, հին գինը՝ 61000 դր․։

Ի դեպ, մեր ցանկը կարող եք համալրել նաեւ դուք՝ ողջ տեսականուց ընտրելով ու կազմելով անհատական նվերային հավաքածուներ Ձեր եւ Ձեր սիրելիների համար:

Բոլոր նվերները մեր խորհրդատուները կառաջարկեն ամանորյա գեղեցիկ փաթեթավորմամբ, մեծ խնամքով և ի սրտե.

Նվիրեք հայկական շքեղություն Նաիրիանի հետ եւ միասին տոնենք Ամանորը. Ընդունեք նաեւ մեր թիմի ջերմագին բարեմաղթանքները:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: