Մեր տոնական նվերային հավաքածուները | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մեր տոնական նվերային հավաքածուները
1 Մարտ, 2019 / Նաիրիան

Ձեզ ենք ներկայացնում մեր նոր տոնական հավաքածուները, որոնք խնամքով ընտրված են Ձեր նվերները լավագույնը դարձնելու համար։

Նարդոսի քնքշություն

Այս տոնական հավաքածուն ամփոփում է այս գարնան ամենասպասված նվերները՝ բոլորովին վերջերս թողարկված ալյումին չպարունակող նարդոսի եթերայուղով Դեզոդորանտը եւ նարդոսաբույր Ձեռքի քսուքը՝ զգայուն մաշկի համար: Տրամադրող ու հանգստացնող նարդոսի եթերայուղը կպարուրի անուշաբուրությամբ, իսկ Ձեռքի քսուքը կկազդուրի եւ կհանգստացնի գրգռված մաշկը՝ ձեռքերին պարգեւելով մեղմ փափկության զգացողություն: Հավաքածուն շքեղ տեսք ունի ծիրանագույն նվերային տուփի մեջ։

Հավաքածուի արժեքը՝ 13,800 դրամ

Թարմություն

«Թարմություն» հավաքածուն խոստանում է լինել գարնանային ամենատպավորիչ նվերը: Կիտրոնախոտի եթերայուղով Դեզոդորանտը, Եղունգների և նրբամաշկի բալզամն ու Կիտրոնախոտ օճառը ներկայանում են նվերային գեղեցիկ փաթեթավորմամբ: Կիտրոնախոտի դեզոդորանտը օժտված է զորեղ հոտազերծիչ հատկություններով, եղունգների բալզամը սպեղանի է մանիկյուրի հետ կապված բոլոր խնդիրներին, իսկ կիտրոնախոտի եթերայուղն օգնում է փոքրացնել մաշկի ծակոտիները՝ բուժում և ամրացնում է այն: Հավաքածուն ամփոփված է շքեղ ծիրանագույն տուփի մեջ։

Հավաքածուի արժեքը՝ 13,800 դրամ

Ծաղկային դրախտ

«Ծաղկային դրախտ» կոչվող նվերային հավաքածուն արոմաթերապիայի սիրահարների համար է: Այն ներառում է դամասկյան վարդի եթերայուղով հարուստ Միցելային վարդաջուր, դեմքի մաշկը շերտազատող եւ մաքրող Վարդափոշի-սկրաբ ու խորդենու բույրով Ձեռքի պինդ քսուք: Հանգստացնող վարդաջրի նրբին միցելները մաշկի վրայից կհեռացնեն շպարը, աղտոտությունները, իսկ կարմիր կավ պարունակող վարդափոշի-սկրաբը նրբորեն կհեռացնի մահացած մաշկը՝ խոնավացնելով ու խնամելով այն: Ձեռքերի մաշկը հոգատարությամբ կխնամի վարդաբույր խորդենու պինդ քսուքը: Այն կիրառելի է ցանկացած վայրում եւ շատ քիչ տեղ կզբաղեցնի Ձեր պայուսակում: Հավաքածուն ամփոփված է շքեղ ծիրանագույն նվերային տուփի մեջ։

Հավաքածուի արժեքը՝ 14,800 դրամ

Ձեռքերի նրբություն

Մեր նոր հավաքածուներից մեկը մենք նվիրել ենք ձեռքերի խնամքին: Ձմռան անբարենպաստ եղանակից եւ կենցաղային աշխատանքներից հոգնատանջ ձեռքերին պարգեւեք բնության առաջարկած լավագույն խնամքը: «Ձեռքերի նրբություն» հավաքածուն ներառում է Ձեռքի քսուք մաշկի բոլոր տեսակների համար, Եղունգների և նրբամաշկի բալզամ: Խոնավացնող Ձեռքի քսուքը պատրաստված է բուժիչ եւ զորեղ բաղադրիչների ծաղկեփնջից, որը վերադարձնում է փափուկ եւ նուրբ մաշկի զգացողությունը, իսկ եղունգների բալզամը սպեղանի է մանիկյուրի հետ կապված բոլոր խնդիրներին: Հավաքածուն ամփոփված է գեղեցիկ ծիրանագույն նվերային տուփում։

Հավաքածուի արժեքը՝ 11,800 դրամ

Մետաքսե մաքրություն

Մաշկի հոգատար եւ առողջարար խնամքը սկսենք միասին. «Մետաքսե մաքրություն» հավաքածուն ստեղծված է հիմնային մաքրություն պարգեւելու Ձեր մաշկին եւ խնամելու ճաքճքված շրթունքները: Հավաքածուն ներառում է Մաքրող քսուք, Վարդափոշի-սկրաբ և Շուրթերի բալզամ։ Դեմքի նուրբ, յուղազերծ Մաքրող քսուքը պատրաստված է մեր պարտեզի վաղենակից, եւ արդյունավետ կերպով կհեռացնի դեմքի յուղերը, շպարը եւ փոշին: Դրան միախառնելով վարդափոշին՝ կարող եք նրբորեն շերտազատել մաշկը եւ այն կշողա բնական թարմությամբ: Ահա անանուխի եւ մեխակի եթերայուղերով հարուստ Շուրթերի բալզման ապահովում է երկարատեւ պաշտպանություն հերպեսի դեմ: Հավաքածուն շքեղ տեսք ունի ծիրանագույն նվերային տուփի մեջ։

Հավաքածուի արժեքը՝ 19,800 դրամ

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: