Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Միացեք սրվակների վերամշակման ծրագրին
31 Հունվար, 2019 / Նաիրիան թիմ

Նաիրիանի աշխատակիցներն ունեն անհանգիստ ու ստեղծարար միտք: Եթե դեռ չեք համոզվել դրանում, ես հուշեմ, որ լինի գրասենյակում, լաբում թե դաշտում՝ մենք շարունակ մտածում ենք նորամուծությունների եւ նորարարությունների ուղղությամբ, իհարկե, հավատարիմ մնալով առ բնություն ու շրջակա միջավայր մեր նվիրվածությանը։

Մեր հերթական նորույթը հետեւյալն է. տարաների վերալցումը փոխարինվում է դրանց վերամշակման ծրագրով: Ի՞նչ է սա ենթադրում, եւ ի՞նչ առավելություններ է առաջարկում.

Առաջին առավելություն - Որքան էլ փորձենք խուսափել դրանից, եթե մեր սրվակները հայտնվում են աղբամանում, իսկ դրանք դժվար է անդադար վերալիցքավորել, ապա մենք ստեղծում ենք աղբ: Անկախությունից ի վեր՝ Հայաստանում դանդաղ է հաստատվում աղբի վերամշակման մշակույթը, եւ մենք ցանկանում ենք լինել դրա առաջամարտիկներից մեկը: Միասին՝ մենք կարող ենք նպաստել ու խրախուսել, որպեսզի մեր հրաշք երկիրը լինի ավելի մաքուր, «բարետես» ու առողջարար:

Երկրորդ առավելություն - Բուտիկներում մեր խորհրդատուներին հանձնեք օգտագործված եւ դատարկ սրվակը և տեղում ստացեք նույն ապրանքը միանգամայն նոր փաթեթավորմամբ՝ զեղչված գնով:

Զեղչային համակարգը հետեւյալն է․  

մինչեւ 10,000 դրամ արժեքի ապրանք՝ 25% զեղչ
10,000 - 20,000 դրամ արժեքի ապրանք՝ 20% զեղչ
20,000 դրամ և ավելի արժեքի ապրանք՝ 10% զեղչ

Երրորդ առավելություն - Դուք ոգեւորում եք մեզ՝ շարունակելու աշխատել՝ ունենալով մեր մտքում ձեր առողջությունը, մեր սրտում՝ ձեր գեղեցկությունը:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: