Մաշկի վերականգնումն ու խնամքը ցուրտ եղանակին | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մաշկի վերականգնումն ու խնամքը ցուրտ եղանակին
15 Նոյեմբեր, 2019 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Աշնան արեւի թույլ ջերմությունը մեզ հիշեցնում է սպասվող ցուրտ ամիսների մասին: Հայաստանի սարերին արդեն ձյուն է դրել, դե իսկ մեր մարմինն էլ աստիճանաբար ապաստան է գտնում տաք հագուստի մեջ:

Ինչքան էլ սիրենք ամառը, տարվա ամենաշոգ եղանակն այնքան էլ բարեհաճ չէ մեր մաշկի հանդեպ: Միայն աշնանն ենք նկատում, որ ցրտաշունչ քամիները մեր մաշկից խլեցին վերջին խոնավությունը, որ մաշկը չոր է, ջրազրկված, գունատ ու թոշնած:   

Ինչպե՞ս վերականգնենք ու խնամենք մաշկը ցուրտ եղանակին

Ազատվենք մաշկի մեռած վերնաշերտից

Սկրաբն այն է, ինչ պետք է: Մաշկի բոլոր տեսակների համար նախատեսված Վարդափոշի-սկրաբը խառնեք Մաքրող քսուքի կամ ձեր նախընտրած բուսական ծագումով յուղի հետ եւ նրբորեն մերսեք մաշկը: Վարդի թերթիկների, կռատուկի արմատների եւ բրնձի փոշին մեղմորեն կհեռացնեն մաշկի մահացած բջիջները: Կարմիր կավը կվերացնի փոշու եւ շպարի մնացորդները, իսկ թայլանդական ռեհանը փայլ կհաղորդի մաշկին: Փիլինգի համար կարելի է դիմել նաեւ մասնագետին: Շերտազատումից հետո մեր փայլող մաշկը պատրաստ է խոնավացման:  

Հագեցնենք մաշկի ծարավը

Եթե մաշկը չոր է, ջրազրկումը բնորոշ է ողջ մարմին: Ջուրն ամենավերջում է հասնում մեր մաշկին, ուստի շատ ջուր խմելը ոչ միայն կանխարգելում է աշնանային մրսածությունը եւ նախապատրաստում մեզ ձմռանը, այլ նաեւ առողջություն է բերում մաշկին:

Կան բազմապիսի խոնավացնող դիմակներ եւ խոնավացնող քսուքներ: Քսուքները երկարաժամկետ կիրառման համար են, չափավորում են յուղի մակարդակը մաշկում եւ մաշկը պահում են խոնավ՝ ավելացնելով դրա առաձգականությունն ու ճկունությունը: Նաիրիանն առաջարկում է չոր, նորմալ, յուղոտ եւ զգայուն մաշկի համար խոնավացնող բնական քսուքներ եւ անպայման խորհուրդ է տալիս ընտրել այն՝ հաշվի առնելով մաշկի առանձնահատկությունները:

Յոթ չափենք, մեկ կիրառենք օճառը

Գիտե՞ք, որ խանութում վաճառվող բազմագույն ու բազմաբույր օճառները միայն «տանջահար» են անում մեր մարմինը եւ հատկապես՝ դեմքը: Յուրաքանչյուր անգամ մաշկին մոտ երկու օր է անհրաժեշտ՝ վերականգնելու օճառի պատճառով խախտված բնական յուղարտադրությունը: Տաք ջուրն ու օճառը ոչ միայն մաքրում են, այլեւ ջրազրկում եւ չորացնում մաշկը: Մենք գրել ենք, թե ինչու չի կարելի լվանալ դեմքն օճառով: Նաիրիանի օճառները, քանի որ բնական են եւ հարուստ եթերայուղերով, խոնավացնող եւ հանգստացնող ազդեցություն ունեն: Լայն տեսականուց ընտրեք ձեր մաշկին համապատասխան,  ձեռքով պատրաստված օճառներ, բայց ամեն դեպքում խորհուրդ չենք տալիս դրանցով լվանալ դեմքը: 

Մարմինը կարող է պաշտպանել ինքն իրեն, երբ առողջ է, ուստի մենք կարող ենք կանխարգելել խնդիրները եւ ոչ թե անհուսորեն պայքարել խնդիրների հետեւանքների դեմ:

Սնուցենք մարմինը

Նկատած կլինեք, որ լոգանքից հետո մաշկն ավելի չոր է ու «խշխշան»: Մաքուր մաշկը հաճելի զգացողություններ է փոխանցում, բայց... միաժամանակ մարմինը մեզանից հավելյալ խոնավացում է ակնկալում: Մարմնի քսուքներն ու լոսյոնները խոնավությունը պահում են մաշկում, փափկացնում ու հարթեցնում են մաշկը, որպեսզի այն երիտասարդ տեսք ունենա անկախ տարիքից: Նաիրիանի Մարմնի քսուքը հագեցած է նռան ու ծիրանի կորիզայուղերով, վարդի եթերայուղով, որոնք միասին ստեղծում են հակատարիքային ու բուժիչ հատկություններով հարուստ համակցություն: Փորձեք այն, վերականգնեք մաշկը եւ պաշտպանեք ամբողջ մարմինը մոտալուտ ձմռան փորձություններից:

***

Այս քայլերով, անշուշտ, սկսվում է եւ չի ավարտվում մաշկի վերականգնողական խնամքը: Եթե տարվա այս եղանակային փոփոխական շրջանում ձեր մաշկը դրսեւորում է անսպասելի «պահվածք»՝ հավելյալ զգայունություն, գրգռվածություն, կարմրություն եւ այլն, կարող եք դիմել մեր խորհրդատուներին՝ լավագույն խնամքի ապահովման համար:

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: