Խնայեք բնությունն ու ձեր միջոցները | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Խնայեք բնությունն ու ձեր միջոցները
19 Օգոստոս, 2019 / Ալլա Պապիկյան, վաճառքի խորհրդատու

Հոգալ բնության մասին, օգտագործել միայն բնական բաղադրիչներ, բացառել խնամքի միջոցներում օգտագործվող այն բաղադրիչները, որոնք վնասակար են մաշկի համար և աղտոտում են բնությունը, հոգալ սպառողների առողջության և գեղեցկության մասին․  այս սկզբունքներով է առաջնորդվում Նաիրիանը՝ Հայաստանի այն ընկերություններից մեկը (ցավոք թվով դեռ շատ քիչ), որը հոգալով բնության մասին՝ պատրաստ է լրացուցիչ ծախսեր ու ջանքեր գործադրել իր արտադրական պրոցեսում։

Նաիրիանի՝ սրվակների վերամշակման ծրագիրը սիրում են մեր բոլոր հաճախորդերը․ ոմանք՝ ավելի շատ, որովհետև իրենք էլ կարող են մեզ հետ միասին հոգալ բնության մասին, մյուսները՝ որովհետև այդպես խնայում են ապրանք գնելիս։ Իսկ մենք միշտ ուրախ ենք գոհունակության խոսքեր լսել նրանցից։

Վերջերս հաճախ ենք այցելուներից լսում․ «իսկ ինչպե՞ս եք տարաներն ախտահանում», «այսինքն իմ քսուքի տարան ինձնից առաջ ուրի՞շ մեկն է օգտագործել» և նման բնույթի այլ հարցեր։

Բոլորն հաճախորդները խանութ սրահներում տեղեկանում են Նաիրիանի տարաների վերամշակման քաղաքականությանը, սակայն ոչ այնքան ճիշտ են պատկերացնում տվյալ գործընթացը։ Գուցե շփոթության պատճառ է նախկինում գործող վերալիցքավորման գործընթացը, երբ հաճախորդը մոտեցնում էր օգտագործված քսուքի դատարկ տարան, որը հաճախորդի անվամբ հատուկ նշումով ուղարկվում էր Նաիրիանի արտադրական տեղամաս, ախտահանվում, անհրաժեշտության դեպքում փոխարինվում ամբողջովին նորով, վերալցվում և ուղարկվում էր բուտիկ, որտեղից հաճախորդը զեղչով ձեռք էր բերում քսուքը՝ տարայի համար այլևս չվճարելով։ Տվյալ գործընթացը տևում էր մոտ 7 օր և հաճախորդը ստիպված էր սպասել նոր քսուքը գնելու համար։

Հաճախորդի հարմարավետության համար մշակվեց նոր գործընթաց՝ տարաների վերամշակումը, որը հնարավորություն է տալիս հաճախորդին հետ բերել օգտագործված խնամքի միջոցի դատարկ տարան, և տեղում անմիջապես ձեռք բերել նորը՝ կրկին զեղչ ստանալով։ Հաճախորդի բերած տարան փոխանցվում է վերամշակմամբ զբաղվող կազմակերպության և այլևս չի օգտագործվում Նաիրիանի արտադրության մեջ։ Հաճախորդը կարող է հանգիստ լինել, որ օգտագործում է միանգամայն նոր տարա, այլ ոչ, ինչպես երբեմն պատկերացնում են, ուրիշի օգտագործած տարան։

Նաիրիանի որդեգրած այս քաղաքականությունը ոչ միայն հնարավորություն է տալիս հաճախորդներին մշտապես զեղչով ձեռք բերել իրենց սիրելի խնամքի միջոցները, այլ նաև հավատարիմ մնալով մի կարևոր սկզբունքի․ չաղտոտել բնությունը և շրջակա միջավայրը։

Մեր օրերում հաճախ եմ լսում պլաստիկի, սիլիկոնի թափոնների հետ կապված աղետալի դեպքերի մասին, և հասկանալով բնությանը հասցված վնասը՝ է՛լ ավելի հպարտ եմ հաճախորդներին խրախուսել մասնակցելու Նաիրիանի վերամշակման ծրագրին։

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: