Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ի՞ՆՉ ՆՎԻՐԵԼ ԿԱՆԱՆՑ․ ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
25 Դեկտեմբեր, 2018 / Լիլիթ Մարտիրոսյան. Մարքեթինգի և վաճառքի բաժնի ղեկավար

Ամանորից առաջ բոլոր տղամարդկանց առջև ծառանում է նույն խնդիրը․ ինչ նվիրել կանանց՝ կնոջը, մորը, աղջկան, քրոջը․․․

Նվեր ընտրելիս միշտ ուզում ենք, որ այն լինի յուրահատուկ ու արժեքավոր, գեղեցիկ փաթեթավորում ունենա, և սովորաբար նախապես պատկերացնում ենք բյուջեն։ Այստեղ փորձել եմ հավաքել պատրաստի նվերների գաղափարներ ըստ բյուջեի ու հասցեատիրոջ։ Որ տարբերակն էլ ընտրեք, Ամանորի գիշերը Ձեր նվերը ոգևորություն ու շնորհակալության զգացում կառաջացնի Ձեր անփոխարինելի մարդկանց մոտ, քանի որ վստահ եղեք, նրանք ինչ-որ պահի ցանկացել են փորձել Նաիրիանի խնամքի միջոցները, եթե արդեն իսկ մեր հաճախորդը չեն։

Սիրելի կնոջը

1․ Դուք էլ չգիտեք, թե Ձեր կինն ինչքան ջանք է թափում իր դեմքին փայլ ու թարմություն հաղորդելու համար։ Ձեր շնորհիվ նրա ամենօրյա խնամքը կարող է դառնալ իսկական զգայական պահ․ տոնական զեղչով՝ 19,320 դրամով ձեռք բերեք Նաիրիանի 3 թոփ-ապրանքատեսակներից բաղկացած հավաքածուն՝ Մաքրող քսուք, Տոնավորող հեղուկ ու Վարդափոշի-սկրաբ։ Ձեր կնոջ մաշկի տեսակն իմանալը պարտադիր չէ, քանի որ երեքն էլ նախատեսված են մաշկի բոլոր տեսակների համար;) Ի դեպ, սովորաբար հավաքածուի գինն է 27,600 դրամ։

2. Նույն գնային սահմաններում մեկ այլ տարբերակ է «Դեմքի ամենօրյա խնամք» հավաքածուն․ Միցելային վարդաջուր, Խոնավացնող քսուք և Շուրթերի բալզամ, 19,040 դրամով 27,200 դրամի փոխարեն։ Այս հավաքածուի օգտագործումը կգնահատի ոչ միայն Ձեր կինը, այլ նաև Դուք, երբ նրանից ամեն երեկո առնեք թարմ վարդերի բույրը։ Այս հավաքածուն 10/10 հաջողված ընտրություն է ;)

Թանկագին մայրիկին

Վերը նշվածներն իհարկե նաև հարմար են մայրիկների համար։

Ահա ևս երկու տարբերակ․ 1․ Երեք ապրանքատեսակից բաղկացած «Ձեռքի ու մարմնի խնամք» հավաքածուն (տոնական օրերին՝ 10,290 դրամ 14,700 դրամի փոխարեն)։ Հաստատ չեք սխալվի, քանի որ այս դեպքում նույնպես պարտադիր չէ իմանալ ո՛չ մաշկի տեսակը, ո՛չ հատուկ կարիքները․ այս ապրանքները անհրաժեշտեն բոլորին։ 2․ Եթե ուզում եք հատուկ ճոխություն, ապա նվիրեք «Հասուն մաշկի խնամք»հավաքածուն։ Այն ներառում է Նաիրիանի հակատարիքային ամբողջ շարքը ու հատկապես մեր հայտնի Գիշերային շիճուկը։ Հավաքածուի տոնական գինն է 42,700 դրամ, սովորական 61,000 դրամի փոխարեն։ Ի դեպ, Ձեր կինը նույնպես շատ բարձր կգնահատի այս նվերը;)

Սիրասուն դստերը, աննման քույրիկին ու մյուսներին

1․ Նվիրեք Ձեռքի պինդ քսուք + բնական օճառ համադրությունը (5,280 դրամ նախկին 6,600-ի փոխարեն). սա բոլորին անհրաժեշտ է, հաստատ կօգտագործվի ու ամեն օր կհիշեցնի, որ Դուք ցանկացել եք հատուկ բան նվիրել։

2․ Նվիրեք երեք ապրանքից բաղկացած «Զգայուն մաշկի» հավաքածուն։ Գեղեցիկ, բուրավետ, օրիգինալ․ Ձեր սիրելիները երջանիկ կլինեն նման նվեր ստանալ։ Այս հավաքածուի տոնական գինն է 14,420 դրամ, սովորական 26,000 դրամի փոխարեն։

Ցանկացած ընկերոջ ու ծանոթի

Եթե միևնույն է դժվարանում եք ընտրություն անել, վերցրեք նվեր-քարտ։ Այն ընտրության ազատություն կտա և միևնույն ժամանակ ցույց կտա Ձեր ճաշակն ու բարձրակարգ բրենդերի հարցում կողմնորոշվելու ճկունությունը: Բոլորիդ աննկարագրելի շքեղ Ամանոր եմ ցանկանում ու մաղթում, որ Ձեր կանայք նույնքան լավ կողմնորոշվեն նվերի հարցում ;)

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: