Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ինչով է տարբերվում CC քսուքն այլ տոնային քսուքներից
12 Հունվար, 2019 / Լուսինե Օհանջանյան, Մարքեթինգի համակարգող

Տոնային քսուքը յուրաքանչյուրիս հարդարապանակի անբաժանելի բաղադրիչն է: Երևի շատերը կհամաձայնվեն, որ ավելի հեշտ է հրաժարվել հարդարման այլ միջոցներից, քան տոնային քսուքների ամենօրյա օգտագործումից։ Մինչդեռ, եթե ճիշտ տոնային քսուք եք ընտրել, հրաժարվել դրանից վստահաբար չարժե, քանի որ այն նախ եւ առաջ պաշտպանում է մաշկն արտաքին աղտոտվածություններից ու արևի վնասակար ազդեցությունից։

Այսօր շուկայում կարելի է հանդիպել տոնային քսուքների տարբեր տեսակների՝ հեղուկ տոնայիններ, դիմահարդարման հիմք կամ բազա, CC (Color Correcting` գունակարգավորող), BB (Blemish Balm, Beauty Balm), նույնիսկ` DD (Daily Defense, Dynamic Do-All):

Որքանո՞վ եք վստահ, որ ճիշտ քսուք եք ընտրել ամենօրյա օգտագործման համար։ Տարածված սխալներից է երեկոյան դիմահարդարման համար նախատեսված տոնային քսուքների առօրյա օգտագործումը:

Այստեղ ուզում եմ ներկայացնել բնական CC քսուքների և տոնային քսուքների տարբերությունը։

Դեկորատիվ տոնային քսուքներն առաջարկում են խնդրի ժամանակավոր լուծում, այն է՝ ապահովում են միայն մաշկի ծածկում: Դրանց բաղադրությունը չի քննարկվում: Եթե մաշկը փորձում ենք արտաքնապես ծածկել դեկորատիվ, սիլիկոնններ, հանքային յուղեր կամ արհեստական ներկեր պարունակող քսուքով, արդյո՞ք դրա ամենօրյա կիրառմամբ չենք վնասում մեր մաշկը: Ո՞րն է տոնային քսուք օգտագործելու մեր հիմնական նպատակը:

CC քսուքները, նույնպես լինելով գունակարգավորող տոնային քսուքներ, ունեն բոլորովին այլ բանաձեւ ու նպատակ։ Մաշկն արտաքնապես թեթեւ ծածկելուց բացի դրանք բարելավում են մաշկի արտաքին տեսքը եւ ողջ օրվա ընթացքում սնուցում են այն՝ պահելով թարմ և առողջ։ Մաշկի ծածկումն ապահովելուց զատ, դրանք ունեն պաշտպանական եւ սնուցիչ նշանակություն:

Իսկ ի՞նչն է Նաիրիանի բնական CC քսուքները դարձնում առողջարար. սիլիկոնների, կոշտ կոնսերվանտների, ֆտալատների, արհեստական գունանյութերի եւ հոտերի բացակայությունը: Բնական CC քսուքներն այլընտրանք են նրանց համար, ովքեր մտածում են գեղեցկության մասին՝ չմոռանալով կարևորել առողջությունը։

Այստեղ կառանձնացնեմ Նաիրիանի CC քսուքների մի քանի օգտակար հատկություններ ըստ տարիքային խմբերի:

Երիտասարդ մաշկի խնամք

CC քսուքները հարմար են մաշկի ցանկացած տեսակի եւ հիանալի լուծում են յուղոտ և կորյակների հակված մաշկի համար։ Եթե քսուքն առանձին դեպքում չնպաստի ակնեների՝ կերյակների վերացմանը, ապա կօգնի, որ նորերը չառաջանան։ Այս քսուքները հատուկ ակնեի դեմ չեն և չեն օգնի վերացնել առկա բորբոքումները, սակայն այս քսուքը պատճառ չի դառնա նոր բորբոքումների։ Այն չի փակում մաշկի ծակոտիները, քանի որ պարունակում է ակնեի դեմ պայքարող այնպիսի յուղեր, ինչպիսիք են՝ ցիտրուսների ընտանիքը եւ կիտրոնախոտը։ Այս քսուքն իդեալական է դեռահասների մաշկի համար, քանի որ չի պարունակում հորմոնային խանգարումներ առաջացնող բաղադրիչներ: Երիտասարդները հաճախ «արատավոր շրջանի» մեջ են ընկնում, քանի որ փորձում են դեմքի թերությունները քողարկել տոնային քսուքով, իսկ սիլիկոններ և հանքային յուղ պարունակող տոնային քսուքն է՛լ ավելի է վատացնում մաշկի վիճակը։

Հակատարիքային խնամք

Այստեղ հիմնական և կարևոր է այն փաստը, որ CC քսուքը չի պարունակում սիլիկոններ, ինչի հաշվին շատ թեթև է, չի «հոսում», եւ չի մնում մաշկի փոքրիկ ծալքերում եւ մանր կնճիռներում: Այս քսուքը հնարավորություն է տալիս ծածկել նաև մաշկը աչքերի շուրջ, ամբողջությամբ փակում է մանր կնճիռները, որոնք օրվա ընթացքում դառնում են անտեսանելի: Նաիրիանը ներկայացնում է CC քսուքների երեք տարբեր երանգներ նախատեսված մաշկի ցանկացած տեսակի համար։

Վերանայեք՝ ինչ տոնային քսուքներ եք օգտագործում, և CC քսուքները դարձրեք ամենօրյա օգտագործման համար մաշկի լավագույն ընկերը, իսկ դեկորատիվ տոնային քսուքները պահեք միայն երեկոյան դիմահարդարման համար։ Ի դեպ, CC քսուքներն կիրառելի են անգամ երեկոյան դիմահարդարման տոնային քսուքների տակից:

Խնամեք մաշկը, հոգ տարեք ձեր առողջության մասին և միշտ փայլեք գեղեցկությամբ։

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: