Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Իմ ընտրանին
30 Նոյեմբեր, 2018 / Մայա Ադիվի

Իմ առաջին աշխատանքային օրը, որն արդեն հեռու անցյալ է թվում, ես մի մեծ տոպրակ կոսմետիկա ստացա փորձարկելու համար, քանի որ ինձ հռչակել էի մաշկի խնամքի մասնագետ: Չնայած անհամբերությամբ ուզում էի փորձել ամեն ինչ, բայց նաեւ տատանվում էի, որովհետեւ փոփոխամիտ մաշկ ունեմ, որը հակված է ջրազրկման ու երբեմն ենթարկվում է հորմոնալ կորյակների հարձակմանը: Դրանից հետո մենք Նաիրիանում բազմաթիվ նոր խնամքի միջոցներ ենք թողարկել: Բազմաթիվ փորձերից հետո (բարեբախտաբար, առանց սխալներ անելու), ես ընտրեցի ինձ անհրաժեշտ ապրանքները:

1. Մաքրող քսուք

Արեւածաղկի ու վաղենակի հանգստացնող բաղադրությամբ եւ 5.5 pH-ով Նաիրիանի Մաքրող քսուքն առաջին տեղում է: Երազել կարելի է, թե ինչպես է այն մաքրում իմ դիմահարդարման բազմաթիվ շերտերը եւ մետաքսի պես հարթ դարձնում մաշկը: Սովորաբար, երբ լվանում եմ մաշկս, այն մի քիչ ձգվում է եւ հետո մեծ արագությամբ սկսում է հավելյալ յուղ արտադրել: Այս նուրբ քսուքի կիրառումից հետո երբեք նման բան չի եղել:

2. Խոնավացնող քսուք չոր մաշկի համար

Թերեւ իմ մաշկը համարվում է զուգակցված ու նորմալ, նախընտրում եմ Նաիրիանի չոր մաշկի համար Խոնավացնող քսուքը: Նախկինում դիմում էի բենզոիլ պերօքսիդի օգնությանը՝ վերացնելու պատահող հորմոնալ կորյակների սրացումները: Եվ, իսկապես, կորյակները վերացան, միեւնույն ժամանակ մաշկս էլ հակվեց ջրազրկման: Երբ Երեւան տեղափոխվելուց հետո դեմքս առավ քաղաքի ծայրահեղ չոր օդը, խնդիրն ավելի սրվեց: Բայց այս Խոնավացնող քսուքը բալասան դարձավ: Հիալուրոնային թթուն ու ծիրանի յուղը հագեցրին մաշկիս ծարավը: Մի պահ դադարեցի կիրառել այն՝ փորձելու Ձգող եւ ամրացնող քսուքը, բայց մաշկս ընդդիմացավ: Հիմա նորից երջանիկ է զգում իրեն:)

3. Գիշերային շիճուկ

Գիշերային քսուքը չեմ օգտագործում այնպես, ինչպես ենթադրում եք: Այս խիտ բալզամը չափազանց հարուստ է դեմքիս կիրառելու համար, բայց շրթունքներս եւ քթի շուրջ մաշկն իսկապես չի դիմանում ձռան քամիներին: Ծիրանի անուշաբույր յուղի ու հակաբորբոքիչ կոկոսի յուղի ուժն ինձ իսկապես գերում են: Ամեն առավոտ եւ երեկո մի քիչ քսում եմ շրթունքներիս, որոնք այլևս չոր չեն, էլ չեմ ասում, որ շիճուկն ամբողջովին վերացրեց քթիս շուրջ կարմրությունը:

4. Գունակարգավորող եւ պաշտպանիչ քսուք

Արեւը կարող է նենգ լինել ինչպես արյունոտ կոմսուհի Բաթորին՝ խլելով մեր երիտասարդությունը ուլտրամանուշակագույն ճառագայթներից արձակվող ազատ ռադիկալներով: Գունակարգավորող քսուքը պաշտպանում է մաշկս արեւի ճառագայթներից, նաեւ ծածկում է այտերիս՝ կերատոզի (keratosis pilaris) նմանվող կարմրությունը: Այժմ Նաիրիանն առաջարկում է միջինից բաց, միջին եւ մուգ գունակարգավորող երանգներ, եւ դրանցից կարող եք ընտրել ձեզ համապատասխանողը:

5. Գլինտվեյն օճառ

Մի փոքրիկ կտոր Գլինտվեյն օճառը մերսող սպունգով օգտագործում եմ ցնցուղ ընդունելու ժամանակ, ու մարմինս երգում է: Այս օճառը մաշկս խոնավացնում ու փափկացնում է, իսկ ձմռան ժամանակ մեխակի նուրբ բույրն իսկապես հաճելի է: Ասեմ, որ իբրեւ բոնուս՝ այս օճառում հակաօքսիդիչ հատկություններով կարմիր գինի կա, որն էլ պաշտպանում է մաշկս վաղահաս ծերացումից:

Դուք նույնպես ունե՞ք անհրաժեշտ խնամքի ու գեղեցկության միջոցների ընտրանի: Գրեք մեզ ֆեյսբուքում կամ անմիջապես ինձ՝ maya.adivi@nairian.com հասցեով:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: