Նվիրեք գարնան քնքշությունը Նաիրիանի հետ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Նվիրեք գարնան քնքշությունը Նաիրիանի հետ
3 Մարտ, 2020 / Նաիրիան

Ցտեսություն, երկա՜ր ու ձանձրալի ձմեռ, մենք պատրաստվում ենք գարնան ուրախ տոնին: Գարնան շունչն արդեն խառնվել է արեւի շողերին ու ձգվում է դեպի մեզ. շուտով վերստին ապրելու ենք բնության զարթոնքն ու նշելու ենք կանանց միջազգային օրը: 

Նաիրիանի շքեղ կանանց եւ հմայիչ անծանոթուհիների համար պատրաստել ենք տոնական հավաքածուներ, որոնք հատուկ զեղչված գնով առաջարկում ենք ձեզ Թումանյան 34 եւ Սարյան 13 հասցեներում, արդեն նաեւ Դալմա Գարդեն Մոլի Նաիրիան բուտիկում: Բոլոր հավաքածուներն ամփոփված են գարնանային ու շքեղ Նաիրիան տուփերում:

Եվ այսպես, մեր հավաքածուներից առաջինը Մետաքսե փափկություն է նվիրում սիրելի կանանց: Հավաքածուն ներառում է մաքրող եւ միաժամանակ խոնավացնող Լոգանքի յուղ, ամրացնող եւ պաշտպանիչ Եղունգների եւ նրբամաշկի բալզամ, ինչպես նաեւ տարվա այս եղանակին խիստ անհրաժեշտ Ձեռքի քսուք, 30 մլ: Հավաքածուի գինը 26.600 դր. է, զեղչված գինը՝ 16.900 դր.:

Մյուս հավաքածուն Ծաղկային դրախտ կնվիրի արոմաթերապիայի սիրահարներին: Այն ներառում է դամասկյան վարդի եթերայուղով հարուստ Միցելային վարդաջուր, դեմքի մաշկը շերտազատող եւ մաքրող Վարդափոշի-սկրաբ ու խորդենու բույրով Ձեռքի պինդ քսուք: Հանգստացնող վարդաջրի նրբին միցելները մաշկի վրայից կհեռացնեն շպարը, աղտոտությունները, իսկ կարմիր կավ պարունակող վարդափոշի-սկրաբը նրբորեն կհեռացնի մաշկի մահացած բջիջները՝ մաքրելով մաշկը: Ձեռքերի մաշկը հոգատարությամբ կխնամի վարդաբույր խորդենու պինդ քսուքը: Հավաքածուի գինը 23.200 դր. է, զեղչված գինը՝ 14.900 դր.:

Նուրբ բույրերի սիրահարներին նվիրեք Նարդոսի քնքշություն: Այս տոնական հավաքածուն ամփոփում է այս գարնան ամենասպասված նվերները՝   նարդոսի եթերայուղով բնական Դեզոդորանտ, խոնավացնող Ձեռքի պինդ քսուք նարդոսի բույրով եւ զգայուն մաշկի համար Ձեռքի քսուք: Երեքն էլ կկազդուրեն եւ կհանգստացնեն գրգռված մաշկը՝ պարգեւելով մեղմ փափկության զգացողություն: Հավաքածուի գինը 19.700 դր. է, զեղչված գինը՝ 12.900 դր.:

Վարդենի շքեղ հավաքածուն կազմելիս պատկերացրել ենք նաիրիան կանանց: Հավաքածուն ներառում է Միցելային վարդաջուր, Տոնավորող հեղուկ եւ Վարդափոշի-սկրաբ: Այս բոլոր խնամքի միջոցների հիմնական բաղադրիչը դամասկյան վարդն է, որի յուղը խիստ օգտակար է չոր ու հասուն մաշկին: Վարդի եթերայուղն իր հակաօքսիդիչ զորեղ հատկության շնորհիվ պաշտպանում է մաշկն ազատ ռադիկալներից, որոնց ազդեցությամբ են առաջանում կնճիռները, խորշոմները եւ պիգմենտավորումը: Իսկ նրբաբույր Միցելային վարդաջուրն ու Տոնավորող հեղուկը թարմացնում եւ խոնավացնում են մաշկի բոլոր տեսակները: Հավաքածուի գինը 29.500 դր. է, զեղչված գինը՝ 18.900 դր.:

Վերջին հավաքածուն Զգայուն խնամք եւ հոգածություն կնվիրի զգայուն կանանց: Հավաքածուն ներառում է Մարմնի քսուք, Զգայուն մաշկի համար ձեռքի քսուք, Եղունգների եւ նրբամաշկի բալզամ: Նռան կորիզայուղ պարունակող Մարմնի քսուքն իր «ուժեղ» կազմությամբ, հակատարիքային հատկություններով, միաժամանակ նուրբ է եւ մաշկը դարձնում է ձիգ ու առաձգական: Խոնավացնող Ձեռքի քսուքը պատրաստված է բուժիչ եւ զորեղ բաղադրիչների ծաղկեփնջից, որը վերադարձնում է փափուկ եւ նուրբ մաշկի զգացողությունը, իսկ եղունգների բալզամը սպեղանի է մատնահարդարման հետ կապված բոլոր խնդիրներին: Հավաքածուի գինը 30.500 դր. է, զեղչված գինը՝ 20.500 դր.:

Մատուցենք մեր սիրելիներին արդեն ճանաչելի ոճով նվերներ եւ պատասխանենք նրանց ակնկալիքներին: Սիրենք եւ սիրվենք այս գարնանը: 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: