Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Աշնանային հատուկ առաջարկ
15 Նոյեմբեր, 2018 / Նաիրիան

 

Ձմռան մոտալուտ գալուստն ավելի թեթեւացնելու համար որոշեցինք քաղցրությամբ լցնել մեր բոլոր հաճախորդների նոյեմբերը: Մինչև նոյեմբերի 20-ը Նաիրիանի բոլոր բուտիկներում կգործեն հատուկ առաջարկներ:

Ձեռք բերելով ցանկացած խոնավացնող քսուք կամ հասուն մաշկի համար քսուքը՝ կստանաք 50% զեղչ տոնային քսուքների համար:

Խոնավացնող քսուքը մաշկը պահում է խոնավ՝ ավելացնելով դրա ճկունությունն ու առաձգականությունը, իսկ դրանից հետո մաշկին Գունակարգավորող եւ տոնավորող քսուքներն ապահովում են մաշկի անմիջական ծածկում, քողարկում է մաշկի բծերը, գունաթափումները, աչքերի շուրջ մանր կնճիռներն ու լայնացած մազանոթները:

Ձեռք բերելով Մաքրող քսուքը՝ կարող եք ստանալ Հակակորյակային գելը 50% զեղչով:

Յուղազերծ մաքրող քսուքը պատրաստված է մեր պարտեզի վաղենակից, եւ արդյունավետ կերպով մաքրում է դեմքի յուղերը, շպարը եւ փոշին: Իսկ հանգստացնող Հակակորյակային գելը պաշտպանում է ցանից եւ մաշկին հաղորդում է մետաքսե հարթ զգացողություն:

Ձեռք բերելով Ձեռքի քսուքը (50մլ)՝ կստանաք 50% զեղչ ցանկացած օճառների համար:

Մեր խոնավացնող Ձեռքի քսուքը պատրաստված է բուժիչ եւ զորեղ բաղադրիչների ծաղկեփնջից, որը վերադարձնում է փափուկ եւ նուրբ մաշկի զգացողությունը: Այն պարզապես փրկում է մաշկը անցումային եղանակի պատճառած վնասներից, իսկ ձեռքով պատրաստված մեր օճառներից յուրաքանչյուրն այս եղանակին իսկական բալասան է մարմնի համար:

Մենք ձեւավորել ենք այս հավաքածուները հոգածությամբ՝ կողք-կողքի դնելով մաշկի խնամքին անհրաժեշտ աշնանային միջոցները:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: