Ի՞նչ անակնկալ ջերմություն կգտնի ձեր սիրելին Նաիրիանի տուփերում | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ի՞նչ անակնկալ ջերմություն կգտնի ձեր սիրելին Նաիրիանի տուփերում
16 Դեկտեմբեր, 2019 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Նոր տարվա խորհուրդը կարծես պարտավորեցնում է, որ լավագույն մաղթանքներին ու ակնկալիքներին համապատասխանող նվերներ ընտրենք մեր սիրելիներին: Բայց ինչպե՞ս անել, որ լավագույն նվերը նաեւ անակնկալի մասնիկ պարունակի, որ միաժամանակ կարողանանք զարմացնել, ուրախացնել ու ջերմացնել:

Անակնկալները մենք ամփոփել ենք Նաիրիանի տոնական տուփերում, եւ հատուկ ձեզ համար բացում ենք դրանց պարունակությունը, որ ավելի հեշտ ընտրեք նվերը՝ հարմար գրպանին եւ նախընտրություններին:

Եվ այսպես, ի՞նչ անակնկալ ջերմություն կգտնի ձեր սիրելին Նաիրիանի տուփերում:

1. «Ծաղկային դրախտ»

Վարդաբույր խնամքի միջոցների փունջ է «Ծաղկային դրախտ» հավաքածուն, եւ հենց արոմաթերապիայի սիրահարների համար է:  Այն ներառում է նրբին Միցելային վարդաջուր, շերտազատող Վարդափոշի-սկրաբ եւ զգայարաններն արթնացնող խորդենու Ձեռքի պինդ քսուք: Հավաքածուի գինը 23.500 դր. է, զեղչված՝ 15,500 դր.:   

2. «Նարդոսի քնքշություն»

Արդեն գուշակեցիք, որ այս հավաքածուն քնքշության սիրահարների համար է: Այո՛, կարող եք վստահ լինել, որ բնական ու բուժիչ բույսերի ծաղկեփնջից պատրաստված խնամքի միջոցները ամենօրյա տոն են բերելու նրան: Հավաքածուն ներառում է նշի եւ արեւածաղկի հարուստ յուղերով լեփ-լեցուն Ձեռքի քսուք զգայուն մաշկի համար, նարդոսի եթերայուղով բնական Դեզոդորանտ, և Նարդոսի Ձեռքի պինդ քսուք։ Հավաքածուի գինը 22,200 դր. է, զեղչված՝ 14,900 դր.:   

3. «Հիմնական խնամք»

Այս հավաքածուն կարող եք նվիրել դեմքի խնամքը նոր-նոր սկսող քույրիկին, դստերը կամ էլ նրանց, ովքեր առանձնահատուկ ժամանակ չեն սիրում ծախսել մաշկի խնամքի համար: Այս տուփում ներառել ենք հիմնական խնամքի միջոցներ. դեմքի նուրբ, յուղազերծ Մաքրող քսուք, դեմքի մաշկը հավասարակշռող Տոնավորող հեղուկ, դե իսկ Շուրթերի բալզամի մեջ ամփոփված է օգտակար և թանկարժեք յուղերի մի ամբողջ փունջ: Այն կարելի է կիրառել նաեւ քերծվածքները բուժելու համար, թույլատրելի է նաեւ երեխաներին: Հավաքածուի գինը 35,600 դր. է, զեղչված՝ 22,900 դր:   

4. «Հոգատար հպում»

Մեր տոնական հավաքածուները նախատեսված են մաշկի բոլոր տեսակների համար: Բայց եթե կասկածում եք կամ տեղյակ չեք նրա մաշկի առանձնահատկություններից, ապա ընտրեք «Հոգատար հպում» հավաքածուն: Այն ներառում է Խոնավացնող քսուք զգայուն մաշկի համար՝ հարուստ շի ծառի եւ ծիրանի յուղերով եւ նարդոսի եթերայուղով, շերտազատող Վարդափոշի-սկրաբ եւ Շուրթերի բալզամ, որը սնուցում և հանգստացնում չոր շուրթերը՝ դարձնելով դրանք փայլուն և գրավիչ։ Հավաքածուի գինը 30,600 դր. է, զեղչված՝ 20,900 դր:   

5. «Ձեռքերի հիմնական խնամք»

Եթե ցանկանում եք ընդգծել ձեր հոգատարությունն ու ուշադրությունը, ապա կընտրեք հենց այս հավաքածուն: Մեր կանայք հաճախ են նվիրվում իրենց հարազատներին ու ոչինչ չեն խնայում նրանց համար, իսկ արդյունքում ամենից շատ տուժում են նրանց աշխատասեր ձեռքերը: Ձեռքերի ամբողջական խնամքի համար նախատեսված այս տոնական հավաքածուն ներառում է փափկացնող և պաշտպանող Ձեռքի քսուք, Վաղենակ օճառ և Եղունգների և նրբամաշկի բալզամ: Սիրված լինելու զգացողություն պարգեւեք այս բացառիկ նվերով: Հավաքածուի գինը 16,900 դր. է, զեղչված՝ 9,900 դր:

6. Ձեր սրտի հավաքածուն

Այս հավաքածուն կամ հավաքածուները կարող եք ստեղծել անձամբ, իսկ մեր գեղեցկության խորհրդատուները կօգնեն համադրել մաշկին կամ ճաշակին համապատասխան խնամքի միջոոցները: Իսկ հավաքածուի գինը կորոշվի տեղում:)

Անշուշտ, կարող եք նաեւ շա՜տ հեշտացնել ձեր գործը եւ վերցնել Նաիրիանի նվեր-քարտ: Բայց հիշեք, որ միշտ էլ ավելի հաճելի է նվեր ստանալ Նաիրիանի անակնկալ տուփը, որի մեջ ամփոփված են ոչ միայն ձեռքով պատրաստված խնամքի միջոցները, այլեւ ձեր տրամադրած ժամանակն ու հոգածությունը:

Դե ինչ, պարգեւեք բնական խնամքի շքեղությունը ձեր սիրելի կանանց եւ ինչու չէ, նաեւ Ձեզ: 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: