Արագյուղի մեր պարտեզում | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Արագյուղի մեր պարտեզում
25 Օգոստոս, 2020 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

… այս ամառն անսովոր էր: Հասցրեցինք կարոտել մեր շրջայցերը, զբոսաշրջիկներին, հյուրերին ու գործընկերներին, Հասմիկի համով ընդմիջումներն ու թխվածքները: Մեզ համար Արագյուղում անցկացրած օրը Հայաստանը գրկելու եւ մեր լեռնաշխարհին փարվելու սրտակեզ առիթ է. Ահա վերջապես նորից կարող ենք հավաքվել գործընկերներով, երեխա-կին-ամուսիններով, հերթով նստել ուռենու տակ, ճոճվել, շրջել այգում, թեյեր վայելել ու ինչու չէ, խոսել մայրությունից ու այլ թեմաներից:

Հյուրերին էլ պակաս հետաքրքիր ծրագիր չի սպասվում: Գիտեք, որ հենց Արագյուղում է ստեղծվում մեր արտադրանքը՝ բույսերի մշակումից, եթերայուղի ստացումից, կոսմետիկական բանաձեւերի մշակումից մինչեւ փաթեթավորում: Իսկ Արա լեռան լանջին բազմած Արագյուղը Երեւանից 40 րոպեի ճանապարհ է:

Եվ այսպես, ոչ միայն բնական կոսմետիկայի երկրպագուների, այլեւ կանաչ հանգիստ փնտրողների համար է Նաիրիանը: Այն, ինչ մենք ստեղծում ենք Արագյուղում, բաց է հյուրերի առաջ եւ նույնքան կարեւոր ենք համարում մեր գիտելիքի ու իմացության փոխանցումը, որքան մեր կոսմետիկայի արտադրումը, բանաձեւերի մշակումը:

Ուստի շրջայցերի նոր ձեւաչափով մենք առաջարկում ենք նաեւ թեմատիկ զրույցներ: Շրջայցի խորագիրը հենց այդպես էլ ընտրվել է՝ Զրույցներ ուռենու տակ: Կարող եք մասնակցել Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի հետ զրույցին, վայելել մի բաժակ թեյ կամ սուրճ մեր պարտեզի տաղավարում, շրջել լաբորատորիայի շրջակայքում գտնվող մեր փորձարարական պարտեզում և մասնակցել ծաղկաքաղի (ըստ սեզոնի): Ամենավերջում էլ հնարավորություն ստացեք ձեռք բերելու Նաիրիանի տեսականին 15% զեղչով:

Շրջայցերի համար կան առանձին փաթեթներ, որովհետեւ եթե ցանկանում եք նաեւ սնվել Նաիրիանում, Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի Գոհարը ձեզ համար համեղ ուտելիք կպատրաստի: Առայժմ մենք կարող ենք ընդունել 4-ից 10 հյուր, որպեսզի պահպանենք անվտանգության բոլոր կանոնները, լինենք անվտանգ միջավայրում եւ հեռանանք ավելի առողջ, քան եկել էինք:

Եկե՛ք եւ ձեր աչքով տեսեք, թե ինչպես են մշակվում դեղաբույսերն ու ծաղիկները՝ վերածվելով կատարելապես բնական կոսմետիկայի: Ձեր օրը կհարստանա դրական մտքերով, մարմինն էլ հանգիստ կառնի բնական միջավայրում:

Շրջայցի մանրամասներին կարող եք տեղեկանալ այս հղումով, զանգահարելով 041 445 442 կամ գրելով visit@nairian.com հասցեին:


 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: