Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Անկոտրում երազողների ու աշխատողների ժամանակը
26 Սեպտեմբեր, 2018 / Նաիրիանի համահիմնադիր և գիտական ղեկավար՝ Անահիտ Մարկոսյան

Երբ իմացա, որ Աննա Հակոբյանն իր դուստրերի հետ այցելելու է Նաիրիանի արտադրություն, շատ ուրախացա. սա փայլուն առիթ էր ներկայացնելու մեր աշխատանքը և պատմելու մեր արտադրանքի բազմաթիվ առավելությունների մասին՝ հատկապես իմանալով, որ Աննան ու իր ավագ դուստր Մարիամն արդեն առիթ ունեցել են փորձելու եւ հավանելու մեր արտադրանքը։

                      

                          

                      

Աննա Հակոբյանի հետ հանդիպումն ինձ բոլորովին չէր անհանգստացնում. վերջին ամիսներին բազմիցս առիթ էի ունեցել զգալու նրա բարձր մարդկային հատկանիշները։ Այցի ժամանակ ես անձամբ էի կատարում էքսկուրսավարի դերը եւ ուրախ էի ներկայացնել այն գաղափարների բազմությունը, որոնք հանգեցրել են մեզ Նաիրիանի ստեղծմանը և որոնք ներկայացնում են Նաիրիան ընկերության շարժիչ ուժը: Ահա այստեղ ակնհայտ դարձավ մի հսկայական տարբերություն․ մի կերպ զսպված ամբարտավանության և թերահավատ քմծիծաղի փոխարեն, որին երբեմն բախվել եմ («ո՞վ եք դուք, որ հանդգնում եք մրցել աշխարհի արդեն կայացած լավագույն բրենդերի հետ»), Աննայի մեջ ես տեսա իրական ոգևորություն, ուրախություն («ինչ լա՜վ է, որ նման որակի բան կա Հայաստանում») և աջակցելու պատրաստակամություն: Եվ այստեղ ես հասկացա, թե ինչն է մեզ միավորում (բացի իհարկե սերը դեպի Հայոց երկիրը). մենք չենք վախենում «անկոտրում երազողներ» պիտակավորումից: Այո, պետականությունը և անկախությունը դարերով կորցրած Հայաստանը կարող է լինել անկախ, ժողովրդավարական պետության արժանի օրինակ ոչ միայն հետսովետական տարածքում, այլ ինչու՞ չէ, ամբողջ աշխարհում: Ի վերջո, չէ՞ որ մենք դարեր առաջ փորձ ենք ունեցել փայլուն և կրթված պետականության: Եվ նույն կերպ Հայաստանը կարող է դառնալ փայլուն օրինակ մաքուր, վերարտադրվող գյուղատնտեսության․ չէ՞ որ դարեր առաջ նաև այստեղից են տարածվել ամբողջ աշխարհով մեկ գյուղատնտեսությանը վերաբերվող գիտելիքներն ու հմտությունները, ինչպես և գյուղատնտեսությունից սկիզբ առնող տարատեսակ սպառողական ապրանքների արտադրությունը: 

                         

Ազգը մեռնում է այն ժամանակ, երբ նրանում դադարում են երազողներ ծնվել, ուրեմն սատարենք մեր երազողներին և աջակցենք միմյանց մեր երազանքներն իրականություն դարձնելու մեջ։

 

Gallery
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: