E վիտամին (Տոկոֆերոլ)
Աղբյուրը՝ ԱՄՆ
Կիրառվում է Մաքրող քսուքում, Նորմալ, Չոր եւ Յուղոտ մաշկի համար եւ Յուղազերծ խոնավացնող քսուքներում, Գունակարգավորող եւ պաշտպանիչ քսուքում, Աչքի քսուքում, Աչքի ստորին հատվածի համար քսուքում, Շուրթերի բալզամում, Ձեռքի քսուքում, Ոտքի քսուքում, Գիշերային շիճուկում, Ձգող եւ ամրացնող քսուքում, հակակորյակային Գելում, Մազապարկիկներն ամրացնող շիճուկում, Մազերի բալզամում, Մարմնի քսուքում, Ձեռքի պինդ քսուքներում, զգայուն մաշկի համար Ձեռքի, Աչքի եւ Խոնավացնո
Յուղերի երկարաժամկետ պահպանմանը նպաստող E վիտամինը դարձել է բնական կոսմետիկական բանաձեւերի ամենից կարեւոր բաղադրիչներից մեկը: Այն պաշտպանում է չոր եւ հասուն մաշկը միջավայրի վնասակար ազդեցություններից:
Աղբյուրը
E վիտամինը բնականորեն ի հայտ է գալիս բազմաթիվ բույսերում եւ յուղերում. նշի, արեւածաղկի սերմի եւ ծիրանի յուղերը հատկապես հարուստ են այս բաղադրիչով: E վիտամինը կարելի է ստանալ նաեւ արհեստականորեն: Հետազոտությունները ցույց են տվել, որ բնականորեն ստացվող E վիտամինն ավելի արդյունավետ է: Նաիրիանում մենք կիրառում ենք բնական եղանակով ստացված E վիտամին, որը ներմուծվում է ԱՄՆ-ից:
Օգտակար հատկությունները
E վիտամինը՝ լինելով բնական խնամքի միջոցների կարեւոր բաղադրիչ, բացառիկ նպաստներ է բերում զգայուն, չոր եւ հասուն մաշկին: Մարմինն այս հեշտ լուծելի վիտամինը յուրացնում է պատրաստակամորեն: E վիտամինն ապահովում է հակաօքսիդիչ պաշտպանություն արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից, որոնք առաջացնում են կնճիռներ եւ գերպիգմետացում: Այն նաեւ նվազեցնում է կարմրությունն ու մաշկի գրգռման մյուս նշանները եւ օգտակար է մեր բանաձեւերում թե՛ որպես առանձին հավելում, թե՛ բուսական յուղերի կազմության մեջ: