Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
BTMS
BTMS (Behentrimonium Methosulfate) մեղմ մակերեւութային ակտիվ նյութը նրբամաշկը հանգստացնելու հատկություններ ունի եւ հրաշալի հավելում է մազերի բալզամ կոնդիցիոների բանաձեւերում:

Շատ քիչ են այն բաղադրիչները, որոնք այսքան լավ կարող են վերացնել մազերի թնջուկը՝ առանց մնացորդներ թողելու կամ գրգռում առաջացնելու: BTMS-ը ստացվում է կանճրակի (colza, рапс) յուղից: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար եւ անվտանգ է համարվում EWG-ի (Environmental Working Group, «Բնապահպանական աշխատանքային խումբ», ԱՄՆ) կոսմետիկայի շտեմարանում:  

 

Կիրառվում է Մազերի բալզամում, Մաքրող քսուքում

Մակերեւութային ակտիվ նյութերը (ՄԱՆ) ոչ օճառային մաքրող բաղադրիչներ են, որոնց կարելի է դասել «էմուլսարար» կարգին: Այս նյութերը «սոսնձվում» են փոշուն, քրտնքին, յուղին եւ շպարին եւ հեշտորեն մաքրվում են ջրով լվացվելիս: Մակերեւութային ակտիվ նյութերի բազմաթիվ տեսակներ կան: Որոշ դեպքերում (նատրիումի լաուրիլսուլֆատ, SLS) դրանք գրգռում են մաշկը եւ վտանգ են ներկայացնում բնության համար: Նաիրիանում մենք նախընտրում ենք կիրառել բուսական ծագում ունեցող ՄԱՆ-եր, որոնք շատ ավելի նուրբ ազդեցություն ունեն: Մեր քիմիկոսների խումբը կարծում է, որ տարբեր ՄԱՆ-երի կիրառումը մեկ բանաձեւում առաջանում է մեծ չափի միցելներ, և արդյունքում մաքրում է առավել լավ։

Առույգացնող եւ կազդուրիչ
15 500 Դրամ
Ամրացնող և փափկացնող
7 700 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: