Ցետրիմոնիում քլորիդ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ցետրիմոնիում քլորիդ
Ցետրիմոնիում քլորիդը գերնուրբ էմուլսարար եւ մակերեւույթային ակտիվ նյութ է, որը հաճախ է կիրառվում մազերի խնամքի միջոցներում: Այն ամբողջական է պահում բանաձեւերը՝ միացնելով յուղային եւ ջրային բաղադրիչները:

Ցետրիմոնիում քլորիդը նաեւ կանխում է մազերի էլեկտրականացումը եւ ապահովում է, որ շամպուններն ու բալզամները՝ վերցնելով իրենց հետ փոշին ու յուղերը, մաքրվեն ջրի հետ: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար: Կիրառվում է Մազերի բալզամում

Կիրառվում է Մազերի բալզամում

Մակերեւութային ակտիվ նյութերը (ՄԱՆ) ոչ օճառային մաքրող բաղադրիչներ են, որոնց կարելի է դասել «էմուլսարար» կարգին: Այս նյութերը «սոսնձվում» են փոշուն, քրտնքին, յուղին եւ շպարին եւ հեշտորեն մաքրվում են ջրով լվացվելիս: Մակերեւութային ակտիվ նյութերի բազմաթիվ տեսակներ կան: Որոշ դեպքերում (նատրիումի լաուրիլսուլֆատ, SLS) դրանք գրգռում են մաշկը եւ վտանգ են ներկայացնում բնության համար: Նաիրիանում մենք նախընտրում ենք կիրառել բուսական ծագում ունեցող ՄԱՆ-եր, որոնք շատ ավելի նուրբ ազդեցություն ունեն: Մեր քիմիկոսների խումբը կարծում է, որ տարբեր ՄԱՆ-երի կիրառումը մեկ բանաձեւում առաջանում է մեծ չափի միցելներ, և արդյունքում մաքրում է առավել լավ։

Ամրացնող և փափկացնող
7 700 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: