Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Պոլիսորբատ 80
Պոլիսորբատ 80-ը նուրբ մակերեւութային ակտիվ նյութ է, որն ավելի հաճախ կիրառվում է սննդի, քան կոսմետիկայի արտադրության մեջ: Այս բաղադրիչն ունի մեղմ մաքրող հատկություններ եւ գրգռում չի առաջացնում:

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս բաղադրիչի աղբյուրներին, որպեսզի երաշխավորենք անհրաժեշտ անվտանգությունը: Պոլիսորբոնատ 80-ը թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար:

 

Կիրառվում է Չոր եւ նորմալ մազերի համար շամպունում

Մակերեւութային ակտիվ նյութերը (ՄԱՆ) ոչ օճառային մաքրող բաղադրիչներ են, որոնց կարելի է դասել «էմուլսարար» կարգին: Այս նյութերը «սոսնձվում» են փոշուն, քրտնքին, յուղին եւ շպարին եւ հեշտորեն մաքրվում են ջրով լվացվելիս: Մակերեւութային ակտիվ նյութերի բազմաթիվ տեսակներ կան: Որոշ դեպքերում (նատրիումի լաուրիլսուլֆատ, SLS) դրանք գրգռում են մաշկը եւ վտանգ են ներկայացնում բնության համար: Նաիրիանում մենք նախընտրում ենք կիրառել բուսական ծագում ունեցող ՄԱՆ-եր, որոնք շատ ավելի նուրբ ազդեցություն ունեն: Մեր քիմիկոսների խումբը կարծում է, որ տարբեր ՄԱՆ-երի կիրառումը մեկ բանաձեւում առաջանում է մեծ չափի միցելներ, և արդյունքում մաքրում է առավել լավ։

 

Սնուցող եւ վերականգնող
7 700 Դրամ
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: