Հիալուրոնային թթու | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Հիալուրոնային թթու
Հիալուրոնային թթուն խոնավությունը պահպանող ամենից զորեղ բաղադրիչն է կոսմետիկայում: Մաշկում պահելով խոնավությունը՝ այն պայքարում է ջրազրկման դեմ եւ արագորեն բարելավում է հասուն, զգայուն կամ դժգույն մաշկի տեսքը: Այն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին:

Հիալուրոնային թթու

Աղբյուրը՝ ԱՄՆ

Կիրառվում է չոր մաշկի, զգայուն մաշկի համար Խոնավացնող քսուքներում, յուղազերծ Խոնավացնող քսուքումԱչքի քսուքումC վիտամինով Սպիտակեցնող շիճուկում, SPF 45 Արեւապաշտպան քսուքումSPF 30 Արեւապաշտպան քսուքում, մասուրի կորիզայուղով Ցերեկային շիճուկում

Հիալուրոնային թթուն խոնավությունը պահպանող ամենից զորեղ բաղադրիչն է կոսմետիկայում: Մաշկում պահելով խոնավությունը՝ այն պայքարում է ջրազրկման դեմ եւ արագորեն բարելավում է հասուն, զգայուն կամ դժգույն մաշկի տեսքը: Այն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին:

Աղբյուրը

Հիալուրոնային թթուն մեր մարմնում բնականորեն առաջացող մոլեկուլ է: Այն մաշկի ծերացման հետ ավելի ու ավելի քիչ է արտադրվում՝ նպաստելով կնճիռների տարածմանն ու մաշկի երիտասարդ փայլի կորստին: ՆԱԻՐԻԱՆ-ում կիրառվող հիալուրոնային թթուն ներմուծվում է ԱՄՆ-ից: Այն ստացվում է թթխմորի, գլյուկոզայի եւ աղերի բիոխմորման միջոցով, ուստի 100%-ով բնական է:

Օգտակար է մաշկին

Հիմնովին խոնավացնելով մաշկը՝ հիալուրոնային թթուն կարող է պայքարել թե՛ զգայունության, թե՛ մաշկի վաղահաս ծերացման նշանների դեմ: Այն բարելավում է մաշկի խոնավության մակարդակը, քանի որ կարող է իր սեփական քաշից մինչեւ 1000 անգամ ավելի շատ ջուր պահել իր մեջ: Եթե հիալուրոնային թթուն ընդգրկված է խոնավության cialis 10mg կորուստը կանխող բանաձեւում, ապա դրա ազդեցությունը պարզապես անգերազանց է: Վերջինիս խոնավացնող հատկությունների շնորհիվ մաշկն ակնթարթորեն ձեռք է բերում պայծառ, հարթ ու երիտասարդ տեսք: Ժամանակի ընթացքում հիալուրոնային թթուն կարող է զսպել կարմրությունն ու գրգռումը, քանի որ այդպիսի խնդիրներ ունեցող մաշկը սովորաբար գրգռված է լինում ջրազրկման պատճառով: Յուղոտ եւ կորյակների հակված մաշկի տեսակների մոտ ջրազրկումն ավելի տարածված է, եւ այն բուժելը շատ ավելի դժվար է, քանի որ կորյակների դեմ պայքարող բազմաթիվ միջոցներ նաեւ ջրազրկում են մաշկը: Մինչդեռ հիալուրոնային թթուն ի զորու է հակազդել կորյակներին առանց գրգռում առաջացնելու, եւ նույնիսկ առանց հավելյալ յուղայնություն հաղորդելու մաշկին:

Հանգստացնող եւ խոնավացնող
 24 400 դրամ 
Հանգստացնող եւ վերականգնող
 15 500 դրամ 
Հանգստացնող եւ թարմացնող
 19 900 դրամ 
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: