Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Հալվեի հյութ
Այս հյութալի եւ սնուցիչ հեղուկը մեր որոշ բանաձեւերում փոխարինում է ջրին: Դրանում պարունակվող վիտամիններն ու միներալները բարելավում ու օգնում են գրեթե բոլոր խնդիրներին՝ կարմրությունից մինչեւ կորյակներ, մաշկի ջրազրկումից մինչեւ չորություն:

Հալվեի հյութ

Աղբյուրը՝ Հայաստան

Կիրառվում է Յուղոտ,  Նորմալ մաշկի համար Խոնավացնող քսուքներում, հակակորյակային Գելում, Ձգող եւ ամրացնող քսուքում, Ոտքի քսուքում, Մազերի շամպունում, Մազերի բալզամում:  

Այս հյութալի եւ սնուցիչ հեղուկը մեր որոշ բանաձեւերում փոխարինում է ջրին: Դրանում պարունակվող վիտամիններն ու միներալները բարելավում ու օգնում են գրեթե բոլոր խնդիրներին՝ կարմրությունից մինչեւ կորյակներ, մաշկի ջրազրկումից մինչեւ չորություն:

Օգտակար հատկությունները

Հալվեն խոնավացնում եւ վերականգնում է չոր մաշկը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ջուր՝ համադրված խոնավացնող բազմաշաքարներով: Բազմաշաքարները հալվեում հատուկ երկարաշղթա շաքարներ են, որոնք օգնում են մաշկին ներքաշելու հնարավորինս շատ խոնավություն: Ի հավելումն դրա, հալվեն պայքարում է տարիքի դեմ, քանի որ պարունակում է մի շարք սնուցիչներ՝ գլյուկոզամիններ, ստերոլներ եւ վիտամիններ: Եվ վերջապես, հալվեն հանգստացնում է մաշկի գրգռվածությունը՝ խոնավացնելով այն խոլին սալիցիլատ բաղադրիչի օգնությամբ

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: