Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Թորած ջուր
Մեր բանաձեւերում կիրառելով թորած ջուր, խոնավությունը պահող յուղեր եւ խոնավացնող բաղադրիչներ՝ մենք երաշխավորում ենք ձեր մաշկի փափկության հաճելի զգացողությունը:

Թորված ջուր

Աղբյուրը՝ Հայաստան

Մեր բանաձեւերում կիրառելով թորած ջուր, խոնավությունը պահող յուղեր եւ խոնավացնող բաղադրիչներ՝ մենք երաշխավորում ենք ձեր մաշկի փափկության հաճելի զգացողությունը:

Օգտակար հատկությունները

Մեր ցանկացած քսուքի կամ լոսյոնի հիմնական բաղադրիչը ջուրն է, որը կազմում է ընդհանուր ծավալի 50%-80%-ը: Մարդու մարմինը կազմված է 50%-70% ջրից, այն անհրաժեշտ է մեր բոլոր օրգանների, ներառյալ՝ մաշկի կենսագործունեությանը: Երբ մաշկը ջրազրկված է, մենք ունենք անհարմարության զգացողություն. մաշկը կարծես ձգված է, երբեմն՝ գրգռված ու թեփուկոտ: Ջրազրկվել կարող է ցանկացած տեսակի մաշկ եւ հավանական է, որ դա չի խաթարի մաշկի բնական յուղարտադրությունը: Իսկ երբ երբ մաշկը բավարար խոնավ է, այն ավելի ուժեղ է, ավելի հարթ եւ առաձգական: Այն ավելի լավ է դիմադրում մանրէներին, ուստի շատ կարեւոր է, որ կորյակների հակված մաշկը միշտ պահպանի անհրաժեշտ խոնավությունը:

Մաշկը մեր մարմնի պաշտպանության «առաջին գիծն» է, բայց նաեւ վերջինը, որ ստանում է մեր օրգանիզմի ընդունած սնուցիչները: Դա նշանակում է, որ մաշկն արագ է կորցնում ջուրը, քանի որ առաջինն է ենթարկվում արտաքին ազդեցության, մինչդեռ այն ամենավերջինն է ստանում մեր խմած ջուրը: Ջրով հարուստ քսուքների եւ լոսյոնների կիրառումը մաշկը խոնավացնելու լավագույն միջոցն է:

Հաճախ մենք ջրի փոխարեն կիրառում ենք բույսերի թորվածքներ, օրինակ՝ վարդաջուր կամ պատրինջի ջրակախույթ: Դրանք խոնավացնում են մաշկը եւ բարենպաստ ազդեցություն ունեն մաշկի վրա իրենց մեջ պարունակվող եթերայուղերի մնացորդների շնորհիվ:

Ջուրն ինքնին հեշտ չի թափանցում մաշկի մեջ, ահա թե ինչու այն պետք է միացնել այլ բաղադրիչների: Մեր բանաձեւերում միախառնելով խոնավացնող բաղադրիչները, որոնք ներքաշում են ջուրը եւ դարձնում են այն առավել ներթափանցելի, եւ բուսական յուղերը, որոնք կանխում են ջրի գոլորշիացումը, երբ այն արդեն յուրացված է՝ մենք երաշխավորում ենք, որ ձեր մաշկը ստացել է անհրաժեշտ առավելագույն խոնավությունը:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: