Զմուռսի եթերայուղ
Աղբյուրը՝ Սոմալի
Կիրառվում է Ձգող եւ ամրացնող քսուքում, Ոտքի քսուքում
Այս ծխաքաղցր եթերայուղը ստացվում է զմուռսի ծառի խեժից, ջրագոլորշային թորման եղանակով: Այն ունի եթերայուղերի մեջ երբեէ հանդիպող ամենազորեղ հակաօքսիդիչ հատկություները, որով երիտասարդ է պահում մաշկը: Մենք նաեւ կիրառում ենք այս յուղը մեր Ոտքի քսուքում սնկային հիվանդության եւ հոտի կանխարգելման համար:
Աղբյուրը
Զմուռսի ծառի վրա արված փոքրիկ կտրվածքներից հոսում է բուսահյութը եւ չորանալով՝ դառնում է խեժ: Վերջինից թորման միջոցով ստանում են անուշաբույր զմուռսի յուղ:
Օգտակար հատկությունները
Զմուռսի եթերայուղն ունի մի շարք մաքրող, հակատարիքային եւ թարմացնող հատկություններ: Եթերայուղի հակաօքսիդիչ զորեղ հատկությունը թույլ է տալիս պաշտպանել մաշկն արտաքին միջավայրի այն վնասներից, որոնք վաղահաս ծերացում են առաջացնում:
Զմուռսը գնահատելու եւս մի քանի պատճառ
Զմուռսն աշխարհի բազմաթիվ մշակույթներում կիրառվել է որպես ժողովրդական բուժամիջոց եւ կրոնական խորհրդանիշ: Թե՛ քրիստոնեության, թե՛ հուդայականության մեջ այն կրոնական ծեսերի կարեւոր բաղադրիչ է: Ըստ Նոր Կտարականի՝ մանուկ Հիսուսին զմուռս է ընծայաբերում նրան այցելած երեք մոգերից մեկը: Զմուռսը ժողովրդական բուժամիջոց է հին չինական եւ այուրվեդիկ բժշկության մեջ, եւ հաճախ կիրատվում է որպես ցավի եւ վարակի դեմ միջոց: Զմուռսը բազմիցս է ուսումնասիրվել և հայտնի է խոլեստերոլը նվազեցնող եւ արյան ճնշումն իջեցնող իր հատկություններով: