Վիտամին С | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Վիտամին С
Վիտամին С-ն աշխարհի թերեւս ամենահայտնի վիտամինն է։ Այն զորեղ հակաօքսիդիչ է եւ պայքարում է ազատ ռադիկալների դեմ, խթանում կոլագենի արտադրությունը օրգանիզմում։ Վիտամին C-ն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, այդ թվում՝ մաշկը սպիտակեցնող հատկություն եւ դեմքի խնամքի միջոցներում կիրառվում է որպես պիգմենտների դեմ պայքարի միջոց։ Հայտնի է նաեւ որպես ասկորբինաթթու։ 

Վիտամին С

Աղբյուրը՝  ԱՄՆ

Կիրառվում է С վիտամինով սպիտակեցնող շիճուկում

Աղբյուրը

Վիտամին C-ի ամենամեծ քանակությունը պարունակում են մասուրը, կարմիր քաղցր պղպեղը, սեւ հաղարջը եւ չիչխանը։ Նաիրիանում մենք կիրառում ենք բնական եղանակով ստացված վիտամին С, որն առայժմ ներմուծում ենք ԱՄՆ-ից:

Օգտակար հատկությունները

Վիտամին С-ն անփոխարինելի է մեր առողջության համար: Այն ամրացնում է իմունային համակարգը, պայքարում ազատ ռադիկալների դեմ, օգնում է կլանել երկաթը, մասնակցում է հակասթրեսային հորմոնների արտադրությանը եւ անգամ բարելավում է արյան որակը:

Բնական կոսմետիկայում վիտամին С-ն համարվում է հզոր հակաօքսիդիչ, կնճիռների դեմ պայքարի եւ մաշկի առաձգականությունն ավելացնող կարեւոր բաղադրիչ։ Վիտամինն ակտիվորեն մասնակցում է կոլագենի սինթեզման ընթացքին, հայտնի է մաշկի մուգ հետքերը նվազեցնելու և լաքաները գունաբացելու հատկությամբ: 


 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: