Գլիկոնաթթու | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Գլիկոնաթթու
Գլիկոնաթթուն բնական ծագումով բաղադրիչ է, որն ունի մաշկը երիտասարդացնող եւ խոնավացնող հատկություններ։ Արդյունահանված վիճակում այն թափանցիկ բյուրեղիկների տեսքով հոտազերծ փոշի է։ Հաճախ կիրառվող բաղադրիչ է դեմքը մաքրող քսուքներում, գրգռում չի առաջացնում, ուստի օգտակար է նաեւ զգայուն մաշկին։ Բուժիչ ազդեցություն ունի մաշկային տարբեր հիվանդությունների դեպքում

Գլիկոնաթթու

Աղբյուրը՝  ԱՄՆ

Կիրառվում է С վիտամինով սպիտակեցնող շիճուկում

Աղբյուրը

Գլիկոնաթթուն ստացվում է հալեցված մոնոքլորաքացախաթթվի եւ 50 %-անոց հեղուկ նատրիումի հիդրոքսիդի հիդրոլիզի արդյունքում: Թափանցիկ, թեթեւ դեղնավուն հեղուկ է, եւ հեշտորեն լուծվում է ջրում: Գլիկոնաթթվով հարուստ են շաքարեղեգը, անանասը եւ շաքարի ճակնդեղը։

Օգտակար հատկությունները

Գլիկոնաթթուն բնական ծագումով բաղադրիչ է, որն ունի մաշկը երիտասարդացնող եւ խոնավացնող հատկություններ։ Գլիկոնաթթուն կարող է տեղափոխել ջրի մոլեկուլները դեպի մաշկի բջիջներ եւ այդպիսով ապահովել մաշկին անհրաժեշտ խոնավացումը: Հաճախ կիրառվող բաղադրիչ է դեմքը մաքրող քսուքներում, գրգռում չի առաջացնում, ուստի օգտակար է նաեւ զգայուն մաշկին։ Բուժիչ ազդեցություն ունի մաշկային տարբեր հիվանդությունների դեպքում, սակայն մեծ չափաբաժինը կարող է կարմրություն հարուցել:

Գլիկոնաթթուն հրաշալի շերտազատիչ է եւ օգնում է հեռացնել մաշկի մահացած բջիջները, օգնում է պայքարել պիգմենտների դեմ, ինչպես նաեւ խթանում է կոլագենի արտադրությունը: Գլիկոնաթթու պարունակող խնամքի միջոցները խթանում են մաշկի բջիջների վերականգնողական պրոցեսները՝ դարձնելով այն ցանկալի բաղադրիչ հակատարիքային բանաձեւերում:




 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: