Ալֆա-արբուտին | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ալֆա-արբուտին
Ալֆա-արբուտինը ստացվում է արջախաղողի տերեւներից: Մաշկի գերպիգմենտացիայի ժամանակ այս բաղադրիչը դանդաղեցնում է մելանինի սինթեզի ընթացքը։ Մելանինը բնական պիգմենտների ընդհանրական անունն է, այն արտադրվում է մաշկի հատուկ բջիջներում մաշկը արևից պաշտպանելու համար եւ կարող է ունենալ տարբեր երանգներ: Պարբերական կիրառման դեպքում արբուտինն օգնում է նվազեցնել դեմքի մաշկի տարիքային հետքերը, մուգ բծերը, պեպեններն ու արեւայրուքից առաջացած հետքերը՝ միաժամանակ փափկացնելով եւ սնուցելով մաշկը: 

Ալֆա-արբուտին

Աղբյուրը՝  ԱՄՆ

Կիրառվում է С վիտամինով սպիտակեցնող շիճուկում

Աղբյուրը

Ալֆա-արբուտինը բիոսինթետիկ բաղադրիչ է, ստացվում է արջախաղողի տերեւներից: Արդյունահանված վիճակում բյուրեղային սպիտակ փոշի է, հեշտորեն լուծվում է ջրում:

Օգտակար հատկությունները

Ի տարբերություն սպիտակեցնող այլ բաղադրիչների՝ ալֆա-արբուտինը չի վնասում վերնամաշկի բջիջները եւ լիովին վերականգնում է դրանք մինչեւ 45 օրվա ընթացքում։ Արբուտինը  դանդաղեցնում է մելանինի (բնական պիգմենտ, որն արտադրվում է մաշկի հատուկ բջիջներում մաշկը արևից պաշտպանելու համար եւ կարող է ունենալ տարբեր երանգներ) սինթեզի ընթացքը։ Բնական կոսմետիկայի բանաձեւերում թույլատրելի այս բաղադրիչը փափկացնում եւ սնուցում է մաշկը, ունի հակաբորբոքիչ եւ մանրէասպան հատկություններ։

Հետաքրքիր է իմանալ

Ժողովրդական բժշկությունը արջախաղողը համարվում է դեղաբույս, իսկ դրանից ստացվող արբուտինը օգտագործում է միզուղիների ինֆեկցիաների բուժման մեջ։ 

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: