Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Բաղադրիչներ
Մեր արտադրանքը պատրաստվում է ձեռքով՝ բարձրորակ եթերայուղերի, բուսական յուղերի եւ բույսերի մզվածքների կիրառմամբ: Մեր բանաձեւերում ներառված յուրաքանչյուր բաղադրիչ օժտված է բուժիչ ու մաշկին օգտակար բացառիկ հատկություններով: Այս բաժնում կարող եք ծանոթանալ մեր բոլոր՝ հատուկ ընտրված բաղադրիչներին:
ԿՈՐԻԶԱՅՈՒՂԵՐ
Գերչակի յուղ
Գերչակի բացառիկ յուղը պահում է խոնավությունը մաշկում եւ պաշտպանում է այն արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից՝ մաշկին հաղորդելով յուղային փայլից զուրկ փափկության զգացողություն:  
Շիի յուղ
Շիի յուղը եզակի բաղադրիչ է խնամքի միջոցներում: Կարագի կառուցված ունեցող այս յուղը, բացի այն, որ արտասովոր փափկացնող ու խոնավացնող հատկություններ ունի, շշմելու չափ հարուստ է մաշկը հանգստացնող տերպեններով եւ հակատարիքային տոկոֆերոլներով:
Կոկոսի յուղ
Կոկոսի յուղի հրաշալի փափկացնող հատկությունը, գումարվելով իր բացառիկ ճարպաթթվին, դառնում է անփոխարինելի խոնավացնող բաղադրիչ բոլոր նրանց համար, ովքեր չոր կամ զգայուն մաշկ ունեն:
Արեւածաղկի յուղ
Արեւածաղկի յուղը (Helianthus annuus), որը մենք գործածում ենք ՆԱԻՐԻԱՆ-ում, թեթեւ է եւ բազմակողմանիորեն օգտակար: Այն վերականգնում է մաշկի առողջությունը` շնորհիվ այն եղանակի, որը մենք կիրառում ենք այս յուղը ստանալիս, այն է՝ սառը ճզմման մեթոդը։ Այն հնարավորություն է տալիս ամբողջությամբ պահպանել արևածաղկի սերմերում առկա սնուցիչ նյութերը: Այս յուղը բացառիկ է և օգտակար բոլոր, անգամ ամենից նուրբ եւ զգայուն մաշկի տեսակներին:
Չիչխանի յուղ
Անուշաբույր չիչխանը կովկասյան տարածաշրջանում հայտնի է որպես ձմեռային բուժիչ հատապտուղ: Մաշկը բարելավող, հակատարիքային հարուստ բաղադրությամբ չիչխանի յուղն արագորեն երիտասարդության փայլ է հաղորդում հասուն եւ չոր մաշկին:
Մասուրի կորիզայուղ
Մասուրի (Rosa rubiginosa) կորիզներից ստացվում է թեթեւ, հոսուն յուղ, որն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին: Հակատարիքային եւ սպիացած հետքերն անհետացնող, բետա-կարոտինով եւ տրետինոինով հարուստ մասուրի կորիզի յուղը պարունակում է նաեւ բացառիկ ճարպաթթվային խումբ, որի շնորհիվ այն երբեք գրգռում չի առաջացնում: ՆԱԻՐԻԱՆ-ում մենք գործածում ենք այս բնական բաղադրիչը յուղոտ մաշկի համար նախատեսված եւ մաշկի վաղահաս ծերությունը կանխող խնամքի միջոցներում, ինչպես նաեւ մազապարկիկներն ամրացնող շիճուկում:
Ժոժոբայի յուղ
Թեթեւ ու ընկուզահամ ժոժոբայի յուղը ցանկացած տեսակի մաշկի համար նախատեսված փափկացնող եւ պաշտպանող հրաշալի բաղադրիչ է. այն կանխում է մաշկի խոնավության կորուստն ու հանգստացնում է գրգռվածությունը:
Ծիրանի կորիզի յուղ
Ծիրանի կորիզի սքանչելի յուղը լեցուն է մաշկի ծերացման առաջին նշանները կանխող միացություններով եւ միաժամանակ հանգստացնում ու խոնավացնում է մաշկը: Այն հոյակապ յուղ է հասուն, զգայուն կամ չոր մաշկի համար:
Նռան կորիզի յուղ
Նռան կորիզի ճոխ սաթե յուղը անզուգական բաղադրիչ է՝ պռնկեպռունկ լեցուն երիտասարդությունը պահպանող բնական միացություններով: Կորիզայուղի հակաօքսիդիչ եւ խոնավացնող հատկանիշները օգտակար են մաշկի բոլոր տեսակներին, եւ այն հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փնտրում են արդյունավետ հակատարիքային լուծումներ:
Նշի յուղ
Նշի յուղը նուրբ եւ մեղմ խոնավացնող է՝ հարուստ մաշկը պաշտպանող E վիտամինով եւ ամրացնող ճարպաթթուներով: Այն գերազանց բաղադրիչ է դեմքի նորմալ եւ չոր մաշկի, ինչպես նաեւ մարմնի համար:
Խաղողի կորիզի յուղ
Խաղողի կորիզի յուղը՝ լինելով ամենից թեթեւ յուղերից մեկը, հրաշալիորեն խոնավացնում է յուղոտ եւ զուգակցված տեսակի մաշկը, թուլացնում է յուղային փայլն ու բորբոքումները:
ԵԹԵՐԱՅՈՒՂԵՐ
Համեմի տերեւի յուղ
Այս նուրբ բույսը հայկական խոհանոցի անբաժանելի մասն է եւ կիրառվում է բազմաթիվ ավանդական ուտեստներում, բայց հայտնի է նաեւ իր տպավորիչ հակաօքսիդիչ հատկությամբ:
Զմուռսի եթերայուղ
Այս ծխաքաղցր եթերայուղը ստացվում է զմուռսի ծառի խեժից, ջրագոլորշային թորման եղանակով: Այն ունի եթերայուղերի մեջ երբեէ հանդիպող ամենազորեղ հակաօքսիդիչ հատկություները, որով երիտասարդ է պահում մաշկը: Մենք նաեւ կիրառում ենք այս յուղը մեր Ոտքի քսուքում սնկային հիվանդության եւ հոտի կանխարգելման համար:
Վետիվերի եթերայուղ
Վետիվեր բույսի արմատից ջրագոլորշային թորման միջոցով ստացվող այս եթերայուղը բուրում է ինչպես հողն ու ծառը եւ ունի մաշկը մաքրող հատկություններ:
Մեխակի յուղ
Այս եթերայուղն իր ջերմացնող բույրով ոչ միայն ամանորյա հիշողություններ է արթնացնում, այլ նաև հզոր հակաօքսիդիչ է եւ կարող է չեզոքացնել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունները: Ունի նաեւ մանրէասպան հատկություններ, որոնք կանխում են վարակների փոխանցումը:
Ֆրագոնիայի տերեւների յուղ
Այս ծաղկային եթերայուղն օգտակար է հատկապես կորյակների հակված մաշկին: Հակաբորբոքիչ, հանգստացնող ու հակասնկային հատկությունների շնորհիվ այն նվազեցնում է մաշկի հետքերը: Այս հատկություններով ֆրագոնիայի եթերայուղը նման է թեյածառին, սակայն բույրն առավել հաճելի է:
Խնկի խեժայուղ
Այս եթերայուղը ստացվում է բոսվելիա ծառի կարծրացած խեժից՝ ջրագոլորշային թորման միջոցով: Եթերայուղի վերաբերյալ կան բազմաթիվ բժշկական ուսումնասիրություններ...
Թավշածաղկի եթերայուղ
Այս խոտաբույր եթերայուղը ստացվում է թավշածաղկից եւ ունի հոտազերծիչ հատկություններ, կարող է փափկացնել ոտքի կոշտուկները: Թավշածաղիկը երբեմն պատահաբար շփոթում են վաղենակի հետ, որն, ի դեպ, նույնպես մեր պարտեզի սիրելի ծաղիկներից է:
Հասմիկի եթերայուղ
Հասմիկի ծաղկաբույրը կարող է ձեր օրը պայծառությամբ լցնել, մինչ յուղի հակաօքսիդիչ հատկությունները կարող են ձեր մաշկը երիտասարդ պահել երկար տարիներ: Այս եթերայուղը ստացվում է հասմիկի նուրբ ծաղկից, որը բնիկ է Հնդկաստանում եւ այնտեղ հայտնի է որպես այուրվերդիկ բուժամիջոց:
Կիտրոնի եթերայուղ
Արեւափայլ ու օրգանական կիտրոնի եթերայուղը մածող բաղադրիչ է, որը կատարյալ է յուղոտ, համակցված եւ կորյակների հակված մաշկի համար: Այն կարող է հեռացնել հավելյալ յուղը՝ միաժամանակ մաքրելով մաշկը:
Հազարատերեվուկի եթերայուղ
Թռչնափետուր հիշեցնող տերեւներով այս ծաղկի բաց դեղնագույն ծաղկագլխիկներում պարունակվում է սուր ու քաղցր հոտով բուժիչ եթերայուղ, որը մենք ստանում ենք ջրային թորման եղանակով:
Օրգանական ցիտրուսի կեղեւայուղեր
Ցիտրուսի կեղեւային եթերայուղերը թարմացնող ազդեցությամբ հավելումներ են կոսմետիկական ապրանքներում: Սահմանափակ քանակության դեպքում դրանք անվնաս են, մաքրում են յուղոտ մաշկը, թույլ ախտահանում են եւ տալիս են տրամադրող բույր:
Վարդարմավի եթերայուղ
Վարդարմավից ստացվում է քաղցրահամ, ծաղկային ու վարդի բույրը հիշեցնող եթերայուղ: Այն բացառիկ հավելում է հակակորյակային խնամքի միջոցներին, քանի որ քողարկում է մաշկի բծերն ու սպիացած հետքերը:
Հռոմեական երիցուկի եթերայուղ
Հռոմեական երիցուկի հիասքանչ կապույտ եթերայուղը թուլացնում է մաշկի կարմրությունն ու հանգստացնում է զգայուն մաշկը կամազուլեն (Chamazulene) բաղադրիչի հարուստ պարունակության շնորհիվ: Իսկ ֆլավոնոիդների համալիր կազմությունը պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի վնասներից՝ արդյունավետ դարձնելով այս եթերայուղը հատկապես հակատարիքային խնամքի միջոցներում:
Կիտրոնախոտի եթերայուղ
Կիտրոնախոտից ստացվում է մածող, ցիտրուսային թարմ բույրով եթերայուղ: Այն ձգում է ծակոտիները եւ վերացնում մաշկի բորբոքումը, մարմնի վրա բշտիկների հետքերն ու տհաճ հոտերը:
Անանուխի եթերայուղ
Անանուխի ընտանիքի ամենատարբեր բույսերը Կոտայքի մարզում աճում են առատորեն ու վայրի կերպով: Նաիրիանում մենք հավաքում ենք spearmint, peppermint եւ վայրի անանուխ. դրանցից ստացվող թարմացուցիչ եթերայուղերը հարուստ են մենթոլով, որը մաշկը հանգստացնող տերպեն է եւ վերահսկում է մանրէների ազդեցությունը:
Ներոլիի ծաղկաթերթիկների յուղ
Այս օրգանական եթերայուղը ստացվում է նարնջի նրբիկ ծաղկաթերթիկներից՝ ներոլիից: Ներոլիի ծաղկային եթերայուղը թե՛ հրաշալի հակաօքսիդիչ է, թե՛ պաշտպանում է մաշկը վաղահաս ծերացումից` կանխելով ամենատարբեր բորբոքումները:
Կիտրոնային ռեհանի եթերայուղ
Կիտրոնային համեղ ու թարմացնող բույրով այս ռեհանի եթերայուղը պարունակում է մաշկի բորբոքումը չեզոքացնող եւ մաշկը հանգստացնող միացություններ, որոնք կոչվում են տերպեններ, եւ որոնց շնորհիվ այս եթերայուղը հրաշալի ազդեցություն է թողնում յուղոտ եւ կորյակների հակված մաշկի վրա:
Նարդոսի եթերայուղ
Այս բուրավետ հրաշքն ավելին է, քան անուշաբույր եթերայուղը. նարդոսի յուղը մաշկի զորեղ տոնավորող է եւ ունի տերպենային կազմություն, որը բարելավում է զգայուն եւ կորյակների հակված մաշկը:
Մենթոլ
Մենթոլը անանուխից ստացվող տերպենն է: Դրա շնորհիվ են անանուխային եթերայուղերն ունենում թարմացնող բույր: Այս բնական բաղադրիչը հանգստացնում է ցավող մկանները եւ արթնացնում է զգացողությունները:
Վարդի եթերայուղ
Դամասկյան վարդի եթերայուղը մեր ամենից սիրված բաղադրիչներից է, քանի որ ոչ միայն աննման բույր ունի, այլեւ` զորեղ հակաօքսիդիչ հատկություններ: Յուղը հատկապես օգտակար է նրանց, ովքեր փնտրում են մաշկի հակատարիքային լուծումներ:
Ճանդակի եթերայուղ
Ճանդակի (սանդալ) կեղեւից ստացվում է տաք, փայտային ու քաղցր յուղ, որը նշանակալի օգտակարություն ունի հասուն մաշկի համար: Այս թանկարժեք յուղը հայտնի է որպես մաշկը ձգող ու պայծառացնող միջոց, ինչի շնորհիվ մաշկը ձեռք է բերում երիտասարդ եւ առողջ տեսք:
Վարդաբույր խորդենու եթերայուղ
Վարդաբույր խորդենու եթերայուղն իսկապես բազմակիրառելի է: Այն հակատարիքային ցանկալի բալասան է, կամ անհրապույր կորյակների բուժամիջոց, մի խոսքով՝ հրաշալի եթերայուղ, որի նուրբ ծաղկային բույրն անգամ օգտակար է:
Թարխունի եթերայուղ
Թարխունի եթերայուղը բնական հոտազերծիչ է, եւ հատկապես ընդունված է տղամարդկանց խնամքի միջոցներում: Մենք ստանում ենք այս բարկահամ յուղը Արագյուղում աճող թարխունի տերեւներից:
Դարչինի եթերայուղ
Դարչինի եթերայուղը ջերմացնում է հոգին եւ միաժամանակ պաշտպանում մաշկը: Այս եթերայուղն ունի բացառիկորեն հարուստ հակաօքսիդիչ բաղադրություն, ինչի շնորհիվ համարվում է արդյունավետ հակատարիքային բաղադրիչ:
Ուրցադաղձի եթերայուղ
Ուրցադաղձը եւ՛ բույր է, եւ՛ մաքրող ուժ, որը մեզ է տրամադրում թարմացնող ու մաքրող եթերայուղը:
Պաչուլիի եթերայուղ
Բնության հոտ հիշեցնող այս բուրավետ եթերայուղն արդյունավետ լուծում է բազմաթիվ խնդիրներ, որոնք բնորոշ են զգայուն եւ կորյակների հակված մաշկին: Եթերայուղի պաչուլիոլ բաղադրիչը թուլացնում է մաշկի կարմրությունը...
ՔԱՄՈՒԿՆԵՐ
Դեղատնային երիցուկի քամուկ
Երիցուկի քամուկը, որը հարուստ է հակաբորբոքիչ մատրիցին, բիսաբոլոլ եւ կամազուլեն բաղադրիչներով, բալասան է կարմրություն ունեցող, գրգռված եւ թեփուկոտ մաշկին, օգտակար է նաեւ գլխամաշկին:
Ծիրանի քամուկ
Մրգային համով ծիրանի քամուկը, որն օգտագործում ենք մեր Գիշերային շիճուկում, կարելի է նաեւ ճաշակել: Ծիրանի հյութի բուրավետ բաղադրիչները ստացվում են սպիրտային թուրմում, սակայն արտադրական ընթացքում սպիրտային մասն ամբողջությամբ գոլորշիանում է:
Վայրի անանուխի տերեւների քամուկ
Այս թուրմը պատրաստվում է բնական եղանակով հավաքվող վայրի անանուխի տերեւներից: Վայրի անանուխը Հայաստանի լեռնային շրջաններում աճող ամենատարածված բույսերից է:
Վարդի գլիցերինի քամուկ
Վարդի թերթիկներն օրեր շարունակ թողնելով բուսական գլիցերինի մեջ՝ մենք ստանում ենք դրանց ամենաարժեքավոր սնուցիչները. նուրբ քամուկ, որը պարունակում է գլիցերինի խոնավացնող հատկությունները եւ դամասկյան վարդի հակաօքսիդիչ կախարդանքը:
Դեղատու եղեսպակի տերեւի քամուկ
Եղեսպակը Միջերկրական ծովի տարածաշրջանի բնիկ բույս է եւ հրաշալիորեն աճում է նաեւ մեր երկրում, որտեղ տարածված են եղեսպակի բազմաթիվ վայրի տեսակներ: Ունի նուրբ ու մի քիչ կծու համ: Համարվում է, որ եղեսպակի բույրը բարելավում է հիշողությունը:
Բարդու կեղեւի քամուկ
Բարդու (Populus tremuloides) կեղեւից ստացվող բնական քամուկ, որն արգելակում է մանրէների աճը կոսմետիկայում:
Կանաչ թեյի քամուկ
Թեյի տերեւները հայտնի են իրենց հակաօքսիդիչ օգտակար հատկություններով: Կանաչ թեյի քամուկը մաշկին է փոխանցում փափկացնող եւ պաշտպանիչ միացություններ: Քամուկն արդյունավետ կերպով նվազեցնում է մաշկի տարիքային նշանները, պայծառացնում է մաշկը եւ հանգստացնում այն:
Կտավատի քամուկ
Կտավատը, որը հայտնի է նաեւ որպես վշասերմ, առողջարար է եւ օգտակար օրգանիզմին մի շարք առումներով: Կտավատի քամուկը գելի տեսք ունի եւ կիրառելիս թափանցում է խորը եւ ձգում մաշկը: Երկարատեւ կիրառման դեպքում B վիտամինի բարձր պարունակության եւ տարբեր միներալների շնորհիվ այն ամրացնում է մաշկը եւ բարելավում մաշկի «աշխատանքը»:
Վարունգի քամուկ
Վարունգի քամուկի օգտակար հատկությունները տարածվում են մաշկի բոլոր տեսակների վրա: Այն ձգող, թարմացնող, մաշկի փայլն ու յուղայնությունը նվազեցնող ու սնուցող բաղադրիչ է: Առավելագույնս օգնում է յուղոտ տեսակի մաշկին, բայց կարող է դրական ու հաճելի տեսք հաղորդել ցանկացած գունատ, ջրազրկված կամ թորշոմած մաշկի:
Վաղենակի ծաղկի քամուկ
Այս գեղեցիկ, դեղին ծաղկի քամուկը ներդաշնակում է մաշկի բոլոր տեսակներին, չնայած զգայուն, հասուն եւ կորյակների հակված մաշկի տեսակներին այն առավել օգտակար է` շնորհիվ մաշկը հանգստացնող ֆլավոնոիդների, կարոտինոիդների եւ սապոնինների հարուստ բաղադրության:
Տերեփուկի քամուկ
Վառ կապույտ տերեփուկի տերեւներում հակատարիքային բաղադրիչների լրջագույն փունջ է թաքնված: Մենք կայուն կերպով աճեցնում եւ մշակում ենք տերեփուկը Նաիրիանում: Այն նաեւ ունի մածող հատկություններ, թուլացնում է մաշկի կարմրությունն ու ձգում է մաշկը:
Սպիտակ ուռենու կեղեվի քամուկ
Այս զորեղ բաղադրիչը, որը ստանում ենք ՆԱԻՐԻԱՆ-ի փորձարարական պարտեզի ստվերախիտ ուռենուց, անփոխարինելի է ցանկացած հակակորյակային բանաձեւում, քանի որ դրանում առկա սացիլինն օգնում է հանգստացնել բորբոքումները:
Եղինջի քամուկ
Եղինջը, թեեւ խայթիչ է, նաեւ խիստ օգտակար է մազերին ու գլխամաշկին: Ձեռքով հավաքվող բույսից մենք ստանում ենք մածող քամուկ, որը հանգստացնում է գլխամաշկը եւ սնուցում է այն մեծաքանակ վիտամինների եւ միներալների օգնությամբ:
ԽՈՆԱՎԱՑՆՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Մետաքսի սպիտակուց
Ջրատարրալուծված (հիդրոլիզված) մետաքսի սպիտակուցը (Hydrolyzed Silk Protein) ջրի մեջ երկար ժամանակ պահպանում է իր քաշը՝ բարելավելով մաշկի խոնավացման մակարդակը եւ հաղորդելով մետաքսե փափկության զգացողություն: Այս բաղադրիչը ստացվում է շերամի որդի բոժոժներից, երբ թիթեռն արդեն դուրս է եկել, հետեւաբար դրանով վնաս չի հասցվում բնությանը:
Պանթենոլ
Պանթենոլը (Panthenol (Pro-Vitamin B5)) կառուցվածքով նման է վիտամին B5-ին, ավելի ճիշտ՝ այն օրգանիզմում փոխակերպվում է վիտամին B5-ի: Պանթենոլը պարունակվում է հացաբույսերում, ձվի դեղնուցում, սնկերում: Պանթենոլն արդյունավետ խոնավացնող բաղադրիչ է, այն փափկացնում եւ խոնավացնում է մաշկը:
Կաթնաթթվային նատրիում
Կաթնաթթվային նատրիումը (Sodium Lactate) կաթնաթթվի չեզոքացված աղն է, որը բնականորեն առաջանում է մաշկում: Այն ոչ միայն խոնավացնում է մաշկը, այլեւ կարգավորում է մաշկի pH-ը, թուլացնում է կարմրությունը եւ մեծացնում մյուս սնուցիչների օգտակարությունը:
Ճակնդեղի շաքարի քամուկ
Գլիցին բետաին (Glycine Betaine) խոնավացնող բաղադրիչը ստացվում է ճակնդեղից: Այն խոնավություն գրավող եւ խոնավացնող հատկություն ունի, բայց ի տարբերություն գլիցերինի, այն շատ ավելի քիչ է կպչում: Գլիցին բետաինը նաեւ հանգստացնում է մաշկը եւ մեղմացնում բորբոքումը:
Մեղր
Մեղուների օգնությամբ ստացվող այս համեղ եւ ոսկեթափանց օշարակը մաշկի բազմակողմ խնամքի միջոցներից է եւ օգտակար է մաշկի բոլոր տեսակներին: Շաքարային մոլեկուլներ պարունակող այլ միջոցների պես մեղրն անզուգական խոնավացնող է, ապահովում է հակաօքսիդիչ պաշտպանություն, պահպանում է մաշկի բնական խոնավությունը:
Բուսական գլիցերին
Բուսական գլիցերինը (Vegetable Glycerin) ստացվում է բուսական յուղերից՝ ջրատարրալուծման (հիդրոլիզի) արդյունքում: Գլիցերինը խոնավացնում է մաշկը եւ դրանով իսկ բարելավում մաշկի տեսքը՝ հաղորդելով փափկության ու ճկունության զգացողություն:
Հիալուրոնային թթու
Հիալուրոնային թթուն խոնավությունը պահպանող ամենից զորեղ բաղադրիչն է կոսմետիկայում: Մաշկում պահելով խոնավությունը՝ այն պայքարում է ջրազրկման դեմ եւ արագորեն բարելավում է հասուն, զգայուն կամ դժգույն մաշկի տեսքը: Այն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին:
ՊԱՀՊԱՆՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Դեհիդրոացետաթթու
Դեհիդրոացետաթթուն (Dehydroacetic Acid) օրգանական միացություն է, որը ոչնչացնում է մանրէներն ու սնկերը եւ հաճախ միակցվում է բենզիլ սպիրտի հետ՝ դառնալու ընդգրկուն պահպանող բաղադրիչ կոսմետիկայում: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար:
Բենզիլ սպիրտ
Բենզիլ սպիրտը (Benzyl Alcohol) oրգանական սպիրտ է, որը պարունակվում է բազմաթիվ մրգերի մեջ: Կանխում է մանրէների աճը կոսմետիկայում եւ երբ միակցվում է դեհիդրոացետաթթվի հետ՝ դառնում է ընդգրկուն պահպանող բաղադրիչ: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար:
Նատրիումի բենզոնատ
Նատրիումի բենզոնատը (Sodium Benzoate) բենզոաթթվի նատրիումական աղն է, որը բնականորեն պարունակվում է բազմաթիվ մրգերի եւ հատապտուղների մեջ: Այս բաղադրիչն արգելակում է մանրէների եւ սնկերի աճը կոսմետիկական բանաձեւերում: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար:
Նատրիումի լեվուլինատ
Աղից ստացվող այս բաղադրիչը լեւուլինաթթվի նատրիումական աղն է (Sodium Levulinate): Այն արգելակում է օդում բազմացող միկրոօրգանիզմների, այդ թվում նաեւ այն մանրէների եւ բորբոսի աճը, որոնք կարող են փոփոխության ենթարկել կոսմետիկական բանաձեւը: Միակցվելով նատրիումի անիսատին՝ դառնում է ընդգրկուն պահպանող բաղադրիչ կոսմետիկայում: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար եւ անվտանգ է համարվում EWG-ի (Environmental Working Group, «Բնապահպանական աշխատանքային խումբ», ԱՄՆ) կոսմետիկայի շտեմարանում:
Նատրիումի անիսատ
Սամիթից ստացվող այս բաղադրիչը պ-անիսոնաթթվի նատրիումական աղն է (Sodium Anisate): Այն կիրառվում է որպես հակասնկային միջոց եւ միակցվելով նատրիումի լեւուլինատին՝ դառնում է ընդգրկուն պահպանող բաղադրիչ կոսմետիկայում: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար:
Ակտիվ բաղադրիչներ
E վիտամին
Յուղերի երկարաժամկետ պահպանմանը նպաստող E վիտամինը դարձել է բնական կոսմետիկական բանաձեւերի ամենից կարեւոր բաղադրիչներից մեկը: Այն պաշտպանում է չոր եւ հասուն մաշկը միջավայրի վնասակար ազդեցություններից:
Դիմեթիլսուլֆոն (Օրգանական ծծումբ)
Դիմեթիլսուլֆոնը օրգանական ծծումբի միացություն է, որը, ինչպես հայտնի է, թե՛ ներքին, թե՛ արտաքին կիրառման դեպքում վերականգնում է մաշկի վնասվածքները:
Կոֆեին
Էներգիա հաղորդող կոֆեինը բացառիկ է իր մոլեկուլներով, որոնք կարող են խորը ներթափանցել մաշկի մեջ:
ՋՐԱԿԱԽՈՒՅԹՆԵՐ
Հալվեի հյութ
Այս հյութալի եւ սնուցիչ հեղուկը մեր որոշ բանաձեւերում փոխարինում է ջրին: Դրանում պարունակվող վիտամիններն ու միներալները բարելավում ու օգնում են գրեթե բոլոր խնդիրներին՝ կարմրությունից մինչեւ կորյակներ, մաշկի ջրազրկումից մինչեւ չորություն:
Թորած ջուր
Մեր բանաձեւերում կիրառելով թորած ջուր, խոնավությունը պահող յուղեր եւ խոնավացնող բաղադրիչներ՝ մենք երաշխավորում ենք ձեր մաշկի փափկության հաճելի զգացողությունը:
Կիտրոնային ռեհանի հիդրոզոլ
Այս հիդրոզոլը մեր կիտրոնային ռեհանի եթերայուղի թորումից ավելացող հեղուկն է, որի մեջ պահպանվում են ռեհանի մածող եւ հակակորյակային բաղկացուցիչները: Դրանց շնորհիվ կիտրոնային ռեհանի հիդրոզոլն օժտված է մաշկը մաքրող եւ ծակոտիները ձգող հատկություններով:
Դամասկյան վարդաջուր
Նրբաբույր վարդաջուրը, որը ստացվում է մեր դաշտերում մշակվող օրգանական դամասկյան վարդից, թարմացնում եւ խոնավացնում է մաշկի բոլոր տեսակները: Այն հարուստ է կարիոֆիլենով, որը մանրէների դեմ պայքարող եւ կորյակների հակված մաշկը հանգստացնող բաղադրիչ է:
Պատրինջի ջրակախույթ
Թեթեւ ու ցիտրուսային պատրինջի ջրակախույթը (հիդրոզոլ) մեղմացնող եւ ծակոտիները սեղմող՝ մածող հատկություններ ունի, հրաշալիորեն հանգստացնում է կորյակների հակված մաշկը եւ փոքրացնում է մաշկի ծակոտիները:
ԽՏԱՑՆՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Քսանտան խեժ
Քսանտան խեժը սննդում եւ կոսմետիկայում կիրառվող բազմաշաքար է՝ խտացնող, մածող եւ կայունացնող բաղադրիչ: Այն կանխում է խնամքի միջոցներում առկա բաղադրիչների տարանջատումն ու թանձրացնում է դրանք՝ միաժամանակ ապահովելով թույլ խոնավացնող ազդեցություն:
Մեղրամոմ
Մեղրամոմը կատարելապես բնական խտացնող բաղադրիչ է եւ փափկացնող միջոց, որը պատրաստում են մեղուները: Այն խտություն է հաղորդում մեր ապրանքներին՝ երաշխավորելով մաշկի փափկությունն ու ճկունությունը:
ՓԱՓԿԱՑՆՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Հիդրոգենացված արմավի յուղ եւ կեղեւի գլիցերիդներ
Արմավի յուղը, որը հարստացված է ջրածնով, կարող է պինդ մնալ բարձր ջերմաստիճանում եւ նաեւ թանձրություն է հաղորդում կոսմետիկային: Այն հարուստ է պաշտպանիչ եւ հակատարիքային E վիտամինով:
Միրիստիլ միրիստատ
​​​​​​​Միրիստիլ միրիստատը բուսական բարդ եթեր է, ճարպաթթուների եւ ճարպային սպիրտերի բնական միացություն: Այն կիրառվում է որպես թե՛ փափկացնող, թե՛ խտացնող բաղադրիչ, կարող է նաեւ բարելավել մեր լոսյոնների գույնը: Այն ունի փոշենման կառուցվածք եւ նվազեցնում է քսուքների յուղայնությունը:
​​​​Կապրիլիկ/կապրիկ եռգլիցերիդներ
Կապրիկ/կապրիկ եռգլիցերիդները ճարպաթթուներ են, որոնք կոկոսի յուղում մնում են լաուրինաթթուները հեռացնելուց հետո: Դրանք անյուղ են եւ երկարակյաց: Կոսմետիկական բանաձեւերում կապրիլային եռգլիցերիդները նպաստում են ներթափանցելիության ավելացմանը:
Հիդրոլիզված կերատին
Կերատինը մարդու մաշկի կազմության մեջ գտնվող սպիտակուց է: Որպես բաղադրիչ՝ այն ստացվում է բրդից եւ հատկապես օգտակար է մեր մազերի խնամքի միջոցներում:
Կոկո-կապրիլատ
Կոկո-կապրիլատը կոկոսի յուղից ստացվող բնական փափկացնող բաղադրիչ է: Այն սիլիկոնի բնական եւ բնաքայքայվող այլընտրանքն է, որը հաստատված է օրգանական բանաձեւերում կիրառելու համար:
Ձիթապտղային սքվալան
Մաշկայուղի բաղադրիչներից մեկի՝ սքվալենի ավելի կայուն ձեւը սքվալանն է: Մաշկի հետ նույնական կազմ ունենալու շնորհիվ սքվալանը ներծծվում է արագ եւ առանց ջանքի՝ միաժամանակ մաշկում տարածելով մեր բոլոր մյուս բաղադրիչների օգտակար հատկությունները:
ԷՄՈՒԼՍԱՐԱՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Ցետեարիլ ձիթապտղային եւ սորբիտա ձիթապտղային
Ցետեարիլ ձիթապտղային եւ սորբիտա ձիթապտղայինը էմուլսարար համալիր բաղադրիչ է, որը ստացվում է ձիթապտղի յուղից եւ ներառում է ցետեարիլ սպիրտ եւ սորբիտոլ՝ շաքարային սպիրտ:
Նատրիումի ստեարոիլ լակտիլատ
Նատրիումի ստեարոիլ լակտիլատը կաթնաթթվային նատրիումից եւ ստեարինաթթվից ստացվող փոշին է: Այն էմուլսարար բաղադրիչ է՝ գրանցված բնական խնամքի միջոցներում թույլատրված բաղադրիչների ցանկում:
Գլիցերիլ ստերեատ
Գլիցերիլ ստերեատը փոշենման զանգված է, որը ստացվում է բուսայուղերից, ինչպես նաեւ գոյություն ունի մարդու մարմնում: Այն անվտանգ է կիրառման համար եւ սովորաբար որպես պահպանող բաղադրիչ հավելվում է հացին եւ թխվածքներին: Մեր բանաձեւերում այն համադրված է ցետերաիլ սպիրտի եւ նատրիումի ստեարոիլ լակտիլատի հետ:
Ցետեարիլ սպիրտ
Ցետեարիլ սպիրտը բուսական ծագումով ճարպային սպիրտ է: Սենյակային ջերմաստիճանում պինդ է եւ ունի մոմանման տեսք: Ցետեարիլ սպիրտը, գլիցերիլ ստեարատը եւ նատրիումի ստեարոիլ լակտիլատը երեք բաղադրիչներ են, որոնք իրար են միացնում յուղային եւ ջրային բաղադրիչները` ինչպես քիմիայի մասնագետներն են ասում՝ յուղային ու ջրային ֆազաները եւ ապահովում են մեր բնական բանաձեւերի միատարրությունը:
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ
Գլիցերիլ կապրիլատի եւ գլիցերիլ կապրատ
Գլիցերիլ կապրիլատի եւ գլիցերիլ կապրատի խառնուրդը նուրբ մակերեւութային ակտիվ նյութ է, որն ունի մաշկը բարելավելու մի շարք հատկություններ: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար: Կիրառվում է Չոր եւ նորմալ մազերի համար շամպունում:
Պոլիսորբատ 80
Պոլիսորբատ 80-ը նուրբ մակերեւութային ակտիվ նյութ է, որն ավելի հաճախ կիրառվում է սննդի, քան կոսմետիկայի արտադրության մեջ: Այս բաղադրիչն ունի մեղմ մաքրող հատկություններ եւ գրգռում չի առաջացնում:
Գլիցերիլ կապրիլատ
Գլիցերիլ կապրիլատը բուսական գլիցերինից եւ կապրիլաթթվից ստացվող մակերեւույթային ակտիվ նյութ է: Այն բավականին թույլ բաղադրիչ է, սակայն միանալով այլ ՄԱՆ-երի՝ ստեղծում է արդյունավետ մաքրող բանաձեւ:
Նատրիումի կոկոիլ գլյուտամատ
Նատրիումի կոկոիլ գլյուտամատը կոկոսի յուղից եւ գլյուկոզայից ստացվող նատրիումի աղ է: Այն նուրբ եւ մեղմ մաքրող բաղադրիչ է: Թույլատրված է օրգանական կոսմետիկայում կիրառելու համար եւ անվտանգ է համարվում EWG-ի (Environmental Working Group, «Բնապահպանական աշխատանքային խումբ», ԱՄՆ) կոսմետիկայի շտեմարանում:
Կապրիլիլ/կապրիլ գլյուկոզիդ
Կապրիլիլ/կապրիլ գլյուկոզիդը բնաքայքայվող մակերեւութային ակտիվ նյութ է եւ նուրբ մաքրող բաղադրիչ, որը նաեւ մեծացնում է բանաձեւերի էմուլսարար հատկությունները: Այն նուրբ է, անվտանգ եւ գրգռում չառաջացնող:
Նատրիումի լաուրոիլ լակտիլատ
Այս նուրբ եւ թեթեւ նատրիումի աղը ստացվում է կաթնաթթվից: Միանալով մյուս բնական ՄԱՆ-երին՝ այն ավելացնում է փրփրացնող հատկությունն առանց նվազեցնլու բանաձեւի փափկությունը:
Լաուրիլ գլյուկոզիդ
Լաուրիլ գլյուկոզիդը շաքարից ստացվող բնական եւ բնաքայքայվող մակերեւութային ակտիվ նյութ է: Միանալով մյուս բնական ՄԱՆ-երին՝ այն բարելավում է դրանց հատկությունները եւ արդյունավետորեն մաքրում մազերը:
Կոկո բետաին
Կոկո բետաինը կոկոսի յուղից ստացվող բնական մակերեւութային ակտիվ նյութ է: Բաղադրիչը չարժե շփոթել կոկամիդրոպրոպիլ բետաինի հետ, քանի որ կոկո բետաինը լիովին ընդունված է օրգանական բանաձեւերում:
Ցետրիմոնիում քլորիդ
Ցետրիմոնիում քլորիդը գերնուրբ էմուլսարար եւ մակերեւույթային ակտիվ նյութ է, որը հաճախ է կիրառվում մազերի խնամքի միջոցներում: Այն ամբողջական է պահում բանաձեւերը՝ միացնելով յուղային եւ ջրային բաղադրիչները:
BTMS
BTMS (Behentrimonium Methosulfate) մեղմ մակերեւութային ակտիվ նյութը նրբամաշկը հանգստացնելու հատկություններ ունի եւ հրաշալի հավելում է մազերի բալզամ կոնդիցիոների բանաձեւերում:
Դեցիլ գլյուկոզիդ
Դեցիլ գլյուկոզիդը նուրբ եւ բուսական ծագում ունեցող մակերեւութային ակտիվ նյութ է, բնական բանաձեւերի դասական բաղադրիչներից: Այն ենթակա է բնաքայքայման եւ չի վտանգում բնությունը, նուրբ է եւ հաճախ է օգտագործվում որպես է մաքրող բաղադրիչ մանկական խնամքի միջոցներում:
Other
Նատրիումի հիդրօքսիդ
Նատրիումի հիդրօքսիդը՝ հայտնի նաեւ որպես մոխրաջուր, հետաքրքիր բաղադրիչ է այն առումով, որ այն տեխնիկապես ներկա չէ մեր ապրանքներից որեւէ մեկում: Մենք այն խառնում ենք յուղերի հետ՝ օճառ ստանալու համար:
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: