Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մի սրվակ բնություն լավագույն ընկերների համար
5 Սեպտեմբեր, 2018 / Նաիրիան

Եթե Դուք Նաիրիան Ակումբի քարտապան եք, ապա ունեք յուրահատուկ հնարավորություն Ձեր մտերիմներին նվիրելու զեղչեր Նաիրիան քսուքները, շիճուկներն ու օճառները ձեռք բերելու համար։

Այս աշնան բոլոր ամիսներին Ձեր խորհրդով մեր բուտիկներ այցելած ցանկացած գնորդ, ով առաջին անգամ է այցելում Նաիրիան, կստանա 15% զեղչ, որը գործում է նաև խանութում առկա զեղչերի ժամանակ։

Ձեզ համար նույնպես կան նվերներ․ Ձեր մտերիմների կատարած առաջին գնման գումարի 10%-ն անմիջապես կկուտակվի Ձեր բոնուսային քարտին։

Այս հնարավորությունից կարող եք օգտվել մինչև նոյեմբերի 30-ը։

Ովքեր կարող են նվիրել զեղչեր

Զեղչեր կարող են նվիրել Նաիրիան Ակումբի բոլոր քարտապանները, ովքեր ունեն 5%, 10%, 15% և 20% կուտակային քարտեր։ Զեղչեր նվիրելու համար անհրաժեշտ է Ձեր մտերիմներին ուղղորդել մեր բուտիկներ։ Զեղչը ստանալու համար նրանք պետք է մեր աշխատակցին ասեն, թե ով է իրենց խորհուրդ տվել օգտվել Նաիրիանի խնամքից, այսինքն՝ Ձեր անունն ու ազգանունը։

Ովքեր կարող են ստանալ զեղչեր

Զեղչեր կարող են ստանալ այն հաճախորդները, ովքեր գրանցված չեն մեր տվ յալների բազայում։ Զեղչի չափը կազմում է 15% և գործելու է նաև խանութում առկա զեղչերի դեպքում։ Զեղչը կիրառվելու է միայն համակարգում գրանցվելու դեպքում։

Դուք նույնպես նվեր ունեք

Ձեր մտերիմների կատարած առաջին գնման գումարի 10%-ը կուտակվում է Ձեր բոնուսային քարտին, որը կարող եք օգտագործել ցանկացած ժամանակ՝ Ձեր սիրելի Նաիրիան ապրանքները ձեռք բերելու համար։ Յուրաքանչյուր անգամ Ձեր քարտին բոնուս ավելանալու դեպքում, Դուք կտեղեկացվեք sms հաղորդագրության միջոցով։

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: