Cleansing Made Easy: Introducing the Micellar Rose Water | Nairian
Shopping cart
Items: 0
Newsletter
STAY CONNECTED
Sign up for our newsletter to find out about new releases, promotions, natural beauty tips, and other surprises!
Cleansing Made Easy: Introducing the Micellar Rose Water
6 March, 2018 / by Maya Adivi

Պատկերացրեք. երեկո է, հոգնած եք, ողջ օրը եղել եք դրսում։ Գիտեք, որ պետք է լվանալ դեմքի մաշկը, սական ոչ մի կերպ չեք ցանկանում մոտենալ լվացարանին ու ջրով երկա՜ր մաքրել դեմքի շպարն ու օրվա փոշին: Նաիրիանի Միցելային վարդաջուրը հեշտացնում եւ անհամեմատ հաճելի է դարձնում այս ողջ ընթացքը, եւ չեք պատկերացնի, թե որքան եմ գնահատում այս ապրանքի հայտնվելը մեր տեսականում:

Վարդաջրի փորձարկումն ինձ մեծ բավականություն պատճառեց. շատ տխրեցի, երբ փորձանմուշի սրվակը դատարկվեց: Այն ոչ միայն հեշտ, այլեւ չափազանց հաճելի է դարձնում դեմքը մաքրելու ընթացքը:

Ի՞նչ է միցելային ջուրը եւ ինչո՞վ է տարբերվում մյուս մաքրող միջոցներից

Կարող եք պատկերացնել, որ միցելային ջուրը գտնվում է մաքրող քսուքների եւ դիմահարդարումը մաքրող միջոցների մեջտեղում: Այն յուղազերծ հեղուկ է, որը մաքրում եւ հեռացնում է շպարը (ինչպես նաեւ մյուս անպետքությունները), սակայն կարիք չկա այն լվանալ դեմքից, նույնիսկ եթե զգայուն մաշկ ունեք:

Այն հրաշալի ու արագ կերպով մաքրում է դիմահարդարումն ու հատկապես սիրելի կդառնա գերզբաղված առօրյա ունեցող կամ հաճախ ճամփորդող կանանց եւ դիմահարդարի մասնագետներին: Կիրառումը շատ հեշտ է. պարզապես մի քիչ վարդաջուր կաթեցրեք բամբակին եւ սրբեք դեմքը՝ հեռացնելով դիմահարդարման հետքերը: Եթե ցանկանում եք մաշկը հիմնովին մաքրել, հաջորդիվ կարող եք կիրառել մաքրող քսուք, կամ էլ կարող եք պարզապես խնամքն ավարտել տոնավորող հեղուկով ու մի քիչ խոնավացնող քսուքով:

Մի քիչ գիտություն

«Միցելային» բառը հղում է միցելներին, որոնք հեղուկում գտնվող մակերեւույթային ակտիվ նյութերի (ՄԱՆ) կախույթներն են: Մակերեւութային նյութերը մոլեկուլներ են, որոնք կարող են կապել ու միախառնել յուղն ու ջուրը: Մաքրող քսուքներում ՄԱՆ-երը հեռացնում են մաշկի մեռած բջիջները կամ շպարը՝ կապելով դրանք հեղուկին: Զանգվածային արտադրության մաքրող քսուքներում կիրառվող ՄԱՆ-երը հիմնականում կոշտ են եւ ցանկալի է, որպեսզի դրանք չմնան մաշկին, սակայն մեր միցելային ջրի ՄԱՆ-երը շատ նուրբ են եւ համապատասխանում են մաշկի հիմնական տեսակներին: Ավելին, նույնիսկ լավ է, որ միցելային ջուրն իր մեջ պարունակվող բոլոր օգտակար բաղադրիչներով մնա մաշկի վրա:

Ինչն է Նաիրիանի Միցելային վարդաջուրը դարձնում այդքան յուրահատուկ

Այս նոր միցելային ջրին լույս ու շող են հաղորդում վարդաջուրն ու վարդի եթերայուղը: Օրգանական կերպով աճեցված դամասկյան վարդից ստացված այս նուրբ բաղադրիչները բացառիկ ազդեցություն են թողնում մաշկի եւ տրամադրության վրա:

Վարդաջրի ու վարդի եթերայուղի ազդեցությունների մասին կարող եք լսած լինել տարբեր աղբյուրներից. կարճ ասած՝ դրանք խոնավացնում են, հարուստ են հակաօքսիդիչներով, որոնք պաշտպանում են մաշկը արտաքին միջավայրի վնասներից, եւ նույնիսկ ի զորու են ուժեղացնել մյուս բաղադրիչների ազդեցությունը՝ նվազեցնելով մաշկի ծերացման տեսանելի նշանները:

Վարդն իսկապես հաճելի է դարձնում դեմքը մաքրելու ընթացքը՝ դրականորեն ազդելով տրամադրության վրա: Այս նախնական հետազոտությունը փաստում է, որ վարդով ինհալացիան կարող է նվազեցնել ընկճախտի եւ տագնապի նշանները թե՛ պարբերական, թե՛ կարճաժամկետ կիրառման դեպքում: Իհարկե, հետազոտության արդյունքները վերջնական համարել չարժե, բայց բոլորս գիտենք, թե ինչքան հաճելի զգացողություններ է առաջացնում վարդի բույրը: Սեփական փորձից կարող եմ ասել, որ վարդի եթերայուղից հոտ քաշելը միշտ բարձրացնում է տրամադրությունս: Երբ մաքրում եմ մաշկս Միցելային վարդաջրով, ինչ-որ վերափոխիչ բան է տեղի ունենում, եւ դեմքիս խնամքի ընթացակարգն ավարտելուց հետո ինձ զգում եմ հանգստացած, երջանիկ ու լիցքաթափված:

Ուրիշ էլ ինչի՞ եք սպասում: Գնացե՛ք ու փորձեք:)

STAY CONNECTED
Sign up for our newsletter to find out about new releases, promotions, natural beauty tips, and other surprises!