• Գլխավոր էջ
  • Տեսականի
    • Դեմքի խնամք
      • Մաքրող և տոնավորող միջոցներ
      • Խոնավացնող և ցերեկային քսուքներ
      • Շիճուկներ և բալասաններ
      • Աչքի և շրթունքների խնամք
    • Լոգանքի և մարմնի խնամք
      • Ձեռքերի խնամք
      • Մարմնի խնամք
      • Օճառներ
      • Մազերի և գլխամաշկի խնամք
    • Տղամարդկանց խնամքի միջոցներ
    • Հավաքածուներ
      • Ճամփորդական հավաքածուներ
      • Նվեր հավաքածուներ
      • Աքսեսուարներ
      • Զեղչված տեսականի
    • Հատուկ խնամք
      • Ավելորդ յուղարտադրություն
      • Չորություն
      • Վաղահաս ծերացում
      • Զգայունություն և կարմրություն
      • Աչքերի շուրջ շրջանակներ
    • Համալիր խնամք
      • Խոնավացնող
      • Հանգստացնող
      • Սնուցող
      • Արևապաշտպան
      • Շերտազատող
      • Գունաբացող
      • Հակատարիքային
  • Մեր մասին
  • Մեր խոստումը
  • Վերամշակում
  • Այցելեք մեզ
  • Հետադարձ կապ
    • Կոնտակտներ
    • Գործ կա

ԱՆՎՃԱՐ առաքում բոլոր պատվերների համար

Nairian
hamburgerCreated with Sketch.
  • Տեսականի
    • Դեմքի խնամք
      • Մաքրող և տոնավորող միջոցներ
      • Խոնավացնող և ցերեկային քսուքներ
      • Շիճուկներ և բալասաններ
      • Աչքի և շրթունքների խնամք
    • Լոգանքի և մարմնի խնամք
      • Ձեռքերի խնամք
      • Մարմնի խնամք
      • Օճառներ
      • Մազերի և գլխամաշկի խնամք
    • Տղամարդկանց խնամքի միջոցներ
    • Հավաքածուներ
      • Ճամփորդական հավաքածուներ
      • Նվեր հավաքածուներ
      • Աքսեսուարներ
      • Զեղչված տեսականի
    • Հատուկ խնամք
      • Ավելորդ յուղարտադրություն
      • Չորություն
      • Վաղահաս ծերացում
      • Զգայունություն և կարմրություն
      • Աչքերի շուրջ շրջանակներ
    • Համալիր խնամք
      • Խոնավացնող
      • Հանգստացնող
      • Սնուցող
      • Արևապաշտպան
      • Շերտազատող
      • Գունաբացող
      • Հակատարիքային
  • Մեր մասին
  • Մեր խոստումը
  • Վերամշակում
  • Այցելեք մեզ
  • Հետադարձ կապ
    • Կոնտակտներ
    • Գործ կա

Nairian MAN ԹՈՂԱՐԿՈՒՄ

 

Տղամարդկանց  համար նախատեսված խնամքի կատարելապես բնական միջոցների այս հավաքածուն, որն արտացոլում է մարդու և հողի միջև կապը,  թողարկվել է սահմանափակ տպաքանակով և ներկայացված է Մարտիրոս Սարյանի հեղինակային կտավով։

 

Տեղական արտադրության խնամքի միջոցների հայկական ապրանքանիշը հպարտ է ներկայացնելու իր առաջին ամբողջովին բնական մաշկի խնամքի հավաքածուն՝ նախատեսված տղամարդկանց համար: Բուսաբանական գիտության վրա հիմնված Nairian MAN-ի յուրաքանչյուր արտադրանքի հիմնված է մաշկի և մազերի առողջությունը խթանող նորարարական բանաձևի վրա, ինչը հանդիսանում է ընկերության ամենաառաջնահերթ խնդիրներից մեկը: Արտադրանքի  դուրեկան բնական բույրերը  հիշեցնում են մարդու և Երկրի տարրերի միջև կապի մասին  և էներգիա կիցք են հաղորդում արկածներով լի մի ողջ օրվա համար:

 

"The Earth"

 

«Nairian MAN-ը ստեղծվում է օրգանական բաղադրիչներից»,- նշում է Նաիրիանի հիմնադիր և Հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Անահիտ Մարկոսյանը: «Մենք այդ բաղադրիչները ստանում ենք Հայաստանի առասպելական Արա լեռան ստորոտում գտնվող մեր օրգանական դաշտերում և այգիներում աճեցված բույսերից: Վիտամին B5-ի, ալանտոինի, ժոժոբայի յուղի և այլ օգտակար բաղադրիչների համադրությամբ Nairian MAN խնամքի միջոցները պահպանում են ձեր մաշկի և մազերի առողջ տեսքը»:

 

Ամբողջովին բնական խնամքի միջոցներ

Հավաքածուն ներառում է Հետսափրման ցողաջուր (17500֏), Հետսափրման քսուք  (18500֏), Մորուքի յուղ  (13500֏), ավանդական հեղուկ Շամպուն (8800֏) և Օճառ-շամպուն  (4400֏)։ Ամբողջովին բնական Սափրվելու քսուքը կլրացնի հավաքածուն այս տարվա վերջին:

 

Հետսափրման ցողաջուրը իր բանաձևում ներառում է Վաղենակի մզվածք և Ալոե վերա՝ ցանկացած վնասվացք կամ կտրվածք  հանգստացնելու համար: Ինչպես նաև այստեղ ներառված են Վարդի հիդրոզոլ և Ալանտոին՝ ձեր մաշկը փափուկ և խոնավ պահելու համար: Այս բանաձևը իդեալական է մաշկի բոլոր տեսակների համար, ընդորում Քաղցր նարնջի, Բերգամոտի և Ճանդակի եթերայուղերի թարմացնող ցիտրուսային-փայտային բույրը հաճելի է ձեր զգայարաններին:­


Հետսափրման քսուքը պահպանում է խոնավությունը մաշկում՝ կանխելով սափրված մաշկի չորությունն ու կարմրությունը: Քսուքը հարուստ է Քինոայի պրոտեիններով, որոնք բարելավում են մաշկը, իսկ Ալանտոինը հանգստացնում է այն:  Երիցուկի հիդրոզոլի և Բերգամոտի եթերայուղի հավելյալ պաշտպանիչ հատկությունների շնորհիվ սափրման գործընթացը դառնում է էլ ավելի հաճելի:

 

Մորուքի յուղի բանաձևում ներառված ժոժոբայի, Ծիրանի և Գերչակի յուղերի այս հզոր համադրությունը  փափկեցնում է չոր մորուքը և  վերականգնում է փայլը: Գրեյպֆրուտը, Մայրու փայտը և Վետիվերը առույգացնում են զգայարանները:

 

Այս կազդուրիչ Շամպունը ներառում է Գայլուկի մզվածք, որն օգնում է պայքարել մազաթափության դեմ, հաղորդում է փայլ և նվազեցնում է գլխամաշկի քորի առաջացումը, և Մոնարդայի եթերայուղ, որն առավել հայտնի է իր ուժեղ հակաբակտերիալ հատկություններով: Կոֆեինի մեկ կաթիլն օգնում է բարձրացնել արյան շրջանառությունը մազերի ֆոլիկուլներում՝ ձեր մազերին հաղորդելով  ավելի խիտ և ծավալուն տեսք: Եվ վերջապես, Քաղցր նարնջի, Համեմի և Սև պղպեղի եթերայուղերի կազդուրիչ բույրերն ավելի զգայական և  անմոռանալի կդարձնեն ձեր ամենօրյա ցնցուղը:

 

Փոխարինեք ձեր հեղուկ շամպունն այս Օճառ-շամպունով, որը Ձեր մազերին կպարգևի մաքրություն և մետաքսե փափկություն:  Մազերի խնամքի այս միջոցը պարունակում է Ժոժոբայի յուղի, Եղինջի և Վաղենակի մզվածքների խառնուրդ, որը հանգստացնում և առողջ տեսք  է հաղորդում գլխամաշկին և փափկացնում և փարթամություն է հաղորդում Ձեր մազերին: Վերջում հավելել ենք մի քանի կաթիլ Անանուխի եթերայուղ, որպեսզի Դուք սկսեք օրը թարմացած ու պայծառ զգացումներով:  Այն կատարյալ է նրանց հանար, ովքեր ճանապարհորդում են։

 

Եվ ինչպես միշտ, Նաիրիանի յուրաքանչյուր խնամքի միջոց կատարելապես բնական է, չի պարունակում թունավոր բաղադրիչներ, սուլֆատներ, պարաբեններ, սիլիկոններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդի ածանցյալներ, սինթետիկ բուրավետիչներ, ներկանյութեր և այլ վնասակար նյութեր:

 

Բացառիկ համագործակցություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ

Nairian MAN հավաքածուի թողարկմամբ Նաիրիանը մեկնարկում է հայ անվանի արվեստագետների հետ համագործակցության ավանդույթը։  Հայկական ապրանքանիշի համար օրինաչափ է տարածել իր յուրահատուկ տեսլականը և պատրաստակամ կիսվել հաճախորդների հետ, ովքեր փնտրում են ավելին, քան պարզապես մաշկի արդյունավետ խնամքը:

 

Nairian MAN հավաքածուի փաթեթավորման վրա պատկերված է Մ. Սարյանի «Երկիր» կտավի մի հատված: 1969 թվականին աշխարհահռչակ հայ նկարիչը հայրենի հողի հանդեպ իր անհագ սերն արտահայտել է արևի լույսով ողողված քարերի, բերրի հողերի և փխրուն բույսերի գույներով, որոնք կարելի է գտնել ողջ Հայաստանում:  Սարյանի մահից 3 տարի առաջ ստեղծված այս կտավը հիշեցնում է հավերժի մասին, այն մասին, ինչը վեհ է մարդկությունից, և որը, հուսանք, կլինի հարատև։

 

«Սարյանի «Երկիր» կտավը Նաիրիանի համար շատ խորհրդանշական է», — նկատում է Բոգդան Զիրյանովը՝  Նաիրիանի մարքեթինգի տնօրենը։ «Նախ և առաջ, կտավն արտացոլում է մարդու գերազանցությունը, այն մարդու, որը նվաճեց տիեզերքը և ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ ձգտումը դեպի վեր, դեպի հեռավոր գալակտիկաներ և համաստեղություններ  կարող է հաղթահարել նույնիսկ Երկրի ձգողության ուժը: Երկրորդիվ, այն հիշեցնում է այն մասին, որ մեր մոլորակը տուն է ոչ միայն մարդկանց, այլև բազում կենդանի էակների համար:

Միայն շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության մշակույթի զարգացումը հնարավոր կդարձնի Երկիր մոլորակի պահպանումն ապագա սերունդների համար: Եվ վերջապես, կտավն ինքնին արտահայտում է այն, ինչ Նաիրիանը կա այսօր՝ հարգանք և սեր մարդու, բնության և մեր մոլորակի վրա աճող ամենի նկատմամբ:

Մենք խնամքով վերցնում ենք լավագույնը Հայաստանի բնությունից և վերջին գիտական հետազոտությունների օգնությամբ այն վերածում ամբողջովին բնական կոսմետիկայի, որը փառաբանում է ոչ միայն գեղեցկությունը, այլև առողջությունը»։

 

Նաիրիանը ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել Սարյանի ընտանիքին այս համագործակցությունը հնարավոր դարձնելու համար։

 

Նաիրիանի մասին

Հիմնադրվելով 2014 թվականին որպես տեղական ծագման  և ամբողջովին բնական  խնամքի  միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերություն՝ այժմ Նաիրիանը  հանդիսանում է տվյալ ոլորտի առաջատարը Հայաստանում։ Նաիրիանի կողմից առաջարկվող ցանկացած խնամքի միջոց  պատրաստված է ձեռքով, փոքր խմբաքանակով՝ երաշխավորելով թարմություն և որակի կայունություն, իսկ բաղադրատոմսում ներառված  ամբողջովին բնական և բուսական բաղադրիչների 70%-ը մշակվում է  Արագյուղում գտնվող Նաիրիանի լաբորատորիային կից այգիներում և դաշտերում, ինչպես նաև հարակից տարածքներում մինչև 60 մղոն հեռավորության վրա: Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող գիտնականների և հարակից գյուղական համայնքներում բնակվող աշխատակիցների հիանալի թիմ։ Ընկերությունն աջակցում է Հայաստանի գյուղական և խոցելի համայնքներին և համագործակցում է հետազոտական լաբորատորիաների և համալսարանների հետ՝ խթանելու արտադրությունը, գիտությունը և հետազոտությունները արոմաթերապիայի և կոսմետիկայի ոլորտներում:

 

Մարտիրոս Սարյանի և նրա տուն-թանգարանի մասին

Մարտիրոս Սարյանը (1880–1972) 20-րդ դարի մեծագույն արվեստագետներից էր։ Որպես ականավոր կոլորիստ՝ նա հիմնել է հայտնի դարձած ժամանակակից հայկական գեղանկարչական դպրոցը։ Մ․ Սարյանի տուն-թանգարանը կառուցվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ հրահանգով և բացվել 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ վարպետի կենդանության օրոք։ Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, որտեղ նկարիչը ապրել և ստեղծագործել է 1932–1972 թվականներին, և դրան կից 1967 թվականին կառուցված եռահարկ պատկերասրահից։ Տան նախագծի հեղինակը Երևանի ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն էր։ Թանգարանային մասը նախագծել է Մարկ Գրիգորյանը։ Տուն-թանգարանի հիմնադրամի հիմքում Սարյանի 50 ստեղծագործություններն են, որոնք նա նվիրաբերել է թանգարանին ։


Կոնտակտային տվյալներ

Մամլո ասուլիսների համար խնդրում ենք գրել info@nairian.com  էլ․ հասցեով կամ զանգահարել +374 (0) 11 200 300։

 

Bogdan Zyryanov

06.09.2022

NAIRIAN MAN, NAIRIAN MAN

Տեսականի
Դեմքի խնամք
  • Խոնավացնող և ցերեկային քսուքներ
  • Մաքրող և տոնավորող միջոցներ
  • Շիճուկներ և բալասաններ
  • Աչքի և շրթունքների խնամք
Մարմնի խնամք
  • Մարմնի խնամք
  • Ձեռքերի խնամք
  • Օճառներ
  • Մազերի և գլխամաշկի խնամք
Հավաքածուներ
  • Ճամփորդական հավաքածուներ
  • Տղամարդկանց խնամքի միջոցներ
  • Նվեր հավաքածուներ
  • Աքսեսուարներ
  • Զեղչված տեսականի
Հատուկ խնամք
  • Ավելորդ յուղարտադրություն
  • Չորություն
  • Վաղահաս ծերացում
  • Զգայունություն և կարմրություն
  • Աչքերի շուրջ շրջանակներ
Համալիր խնամք
  • Խոնավացնող
  • Հանգստացնող
  • Սնուցող
  • Արևապաշտպան
  • Շերտազատող
  • Գունաբացող
  • Հակատարիքային
Պատասխանատվություն

Նաիրիանի յուրաքանչյուր խնամքի միջոց կատարելապես բնական է, և մենք երբեւէ չենք փորձարկում բաղադրիչները կենդանիների վրա։

Իմանալ ավելին →

Վճարային համակարգեր
2981-payment-methods-16738626788761.png

Նաիրիան

  • Մեր մասին
  • Մեր խոստումը
  • Վերամշակում
  • Այցելեք մեզ
  • Կոնտակտներ
  • Կորպորատիվ նվերներ
Մեդիա
Սոցիալական կայքեր
  • Facebook
  • Instagram
Օգնություն
  • Ընդհանուր դրույթներ և պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Առաքման և վճարման պայմաններ
  • Վերադարձի քաղաքականություն

Խանութ-սրահներ | Երևան

Թումանյան 34 

+374 60 445 445

Դալմա Գարդեն Մոլ, 1-ին հարկ

+374 41 455 445

WhatsApp

+374 41 455 445

Հետադարձ կապ

Էլ․ հասցե:

info@nairian.com

Հեռախոսահամար:

+374 11 200 300

Հետադարձ կապ
  • ԱՄՆ
  • Կանադա
  • Միացյալ Թագավորություն
  • Ռուսաստան
Բաժանորդագրվեք մեր նորություններին
Լեզուներ
am
  • en
  • ru

Նաիրիան ՓԲԸ, Թումանյան 34, Երևան 0001, Հայաստան

© Նաիրիան, 2022. Բոլոր իրավունքները պահպանված են: